Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Միջազգային

Հաքան Ֆիդանը առաջին անգամ մանրամասն բացատրել է, թե ինչու Թուրքիան չի բացում իր սահմանը Հայաստանի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը առաջին մանրամասն բացատրությունն է տվել այն մասին, թե ինչու Անկարան չի բացում իր սահմանը Հայաստանի հետ մինչև Բաքվի և Երևանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Արտգործնախարարը բացատրությունները տվել է Խորհրդարանական ծրագրերի և բյուջեի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է Արտաքին գործերի նախարարության ֆինանսավորումը։

Ֆիդանը կրկին նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն երկու հարավկովկասյան երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Նա հավելել է, որ Անկարան լավ հասկանում է Հայաստանի դրդապատճառները, քանի որ նրա համար կարևոր է վերականգնել տնտեսական կապերը, բացել սահմանները և դուրս գալ արտաքին քաղաքական մեկուսացումից։ Այնուամենայնիվ, նախարարը ընդգծել է, որ սահմանների վաղաժամկետ բացումը իրական ռիսկեր է պարունակում։

«Եթե Թուրքիան կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը, Երևանը կկորցնի Բաքվի հետ բանակցություններն ավարտելու հիմնական խթանը», - նշել է Ֆիդանը։

«Եվ մենք չենք ուզում սառեցված հակամարտություն Հարավային Կովկասում»,-նշել է նա:

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ անորոշության պայմաններում սահմանների բացումը կստեղծի մի իրավիճակ, երբ Հայաստանը կարող է հետաձգել գործընթացը կամ նույնիսկ ընդհանրապես հրաժարվել համաձայնագրից՝ տարածաշրջանը վերադարձնելով մշտական ​​քաղաքական փակուղու։ Ֆիդանը նաև հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, սակայն երկու հիմնական հարց մնացել են չլուծված՝ Զանգեզուրի միջանցքով անարգել տեղաշարժի ապահովումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, որը դեռևս պարունակում է դրույթներ, որոնք հակասում են Ադրբեջանի սահմանների ճանաչմանը։

«Եթե այս հարցերը լուծվեն, Թուրքիան կբացի սահմանը», - վստահեցրել է նախարարը խորհրդարանականներին՝ ընդգծելով, որ այն տարածքը, որով պետք է անցնի Զանգեզուրի միջանցքը, պատկանում է Հայաստանին, և դրա բացման նախաձեռնությունը եկել է Ադրբեջանից։

Անկարան, ըստ Ֆիդանի, աջակցում է գործընթացին, քանի որ նրան անհրաժեշտ են ուղիղ ցամաքային կապեր Նախիջևանի և հետագայում՝ Կենտրոնական Ասիայի հետ։ Ներկայումս Թուրքիան ստիպված է տարանցիկ առևտուր իրականացնել Վրաստանի և Իրանի միջով: