Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտներըԱնդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներինՏաջիկստանի նախագահ Ռահմոնը կմասնակցի COP17-ին, նրան դիմավորեցին Փաշինյանն ու Խաչատուրյանը (տեսանյութ)Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսելու մասին հայտարարությանըԿառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը առաջնահերթություն է․ ՓաշինյանՏաջիկստանի նախագահը ժամանեց ՀայաստանՕմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան
Մամուլ

Երևանն ապականելուց հետո կառուցապատողների երախը հասել է գյուղեր. լսումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Վեդու համայնքապետարան տանող դռները փակ էին բնակիչների առաջ:

Ոստիկանների շղթայով՝ բնապահպաններին, ակտիվիստներին ու տեղացիներին չէին թողնում մտնել այն դահլիճ, որտեղ պետք է քվեարկություն ընթանար Կարմիր սարը հանքի վերածելու առաջին քայլի կապակցությամբ։ Պաշտոնական արդարացումը՝ «չէին գրանցվել»։ Մի քանի ժամ վեճերից հետո մարդիկ վերջապես կարողացան ներս մտնել, բայց արդյունքը չփոխվեց. Վեդու ավագանին միաձայն կողմ քվեարկեց «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի նախագծին՝ ընկերությանը ճանապարհ բացելով շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն սկսելու համար։

Խոսքը Կարմիր սարի կրաքարային հանքի եւ հետագայում՝ ցեմենտի գործարանի մասին է. Ord Group-ը նպատակ ունի արդյունահանում իրականացնել Արտաշատի եւ Վեդու խոշորացված համայնքների յոթ գյուղերին հարող լեռան վրա՝ անմիջապես Այգեզարդի, Գինեվետի եւ մյուս բնակավայրերի գյուղատնտեսական հողերի վերեւում։ Աշխատատեղերի «մի քանի հարյուրի» խոստումներ, «շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցություն», «ժամանակակից ֆիլտրեր». ծանոթ ձեւակերպումներ, որոնք լսվում են գրեթե յուրաքանչյուր հանքի պատմության սկզբում։ Կարմիր սարը առաջին անգամ չէ, որ պայքարի կենտրոնում է։ Հոկտեմբերի 13-ին Գինեվետում կայացած նախնական լսումները նույնպես անցել էին ոստիկանների «զտիչով»։

Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր դեռ հոկտեմբերին՝ Ord Group-ի նախագիծը ներկայացվում էր ընդամենը 25-35 մլն դրամ ներդրման «պատկերացմամբ», որը հակադրվում էր Կարմիր գրքում գրանցված բույսերի ու կենդանիների պահպանության պահանջին. փոքր գումար՝ մեծ բնապահպանական ու սոցիալական գնի դիմաց։

Նույն լեռը տարիներ շարունակ փորձել է «վերցնել» նաեւ Ord Group-ի քույր «ՕՐԴ» ՍՊԸ-ն, սակայն ստացել է 8 կետով հիմնավորված բացասական եզրակացություն ՇՄԱԳ-ից։ Այլ ընկերություններ՝ «ML Մայնինգն» ու նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու «Բեդեկը», ժամանակի ընթացքում հետ կանգնեցին Կարմիր սարը հանքի վերածելու մտադրությունից. Լեւոն Օրդուխանյանի ախորժակը, սակայն, չի փակվում:

Քաղաքում բազմահարկերի բումից հայտնի Օրդուխանյանը Կոմիտասի, Աբովյան-Թումանյան փողոցների հատվածները շինարարական փոշով պատելուց հետո հասել է Վեդի:

Իհարկե, Վեդու ավագանու նախօրեի որոշումը դեռ վերջնական թույլտվություն չէ. վերջին խոսքը շրջակա միջավայրի նախարարությանն է։ Բայց ոստիկաններով պաշտպանված «հանրային» լսումները արդեն ցույց տվեցին, թե իշխանությունը ո՛ր կողմում է կանգնել այս պայքարում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում