Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

60-ից ավելի ՀՀ քաղաքացի քաղաքական դրդապատճառներով ենթարկվում է քրեական հետապնդման, նրանից գրեթե 40-ը անազատության մեջ են. Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի հրապարակումը.

«Այսօր ունեցել եմ բարդ աշխատանքային օր, և ուզում եմ կիսվել հակասական զգացողություններով։

Մի կողմից, հնարավորություն եմ ունեցել բարձրաձայնելու Հայաստանում քաղբանտարկյալների՝ օր օրի վատթարացող վիճակի մասին, մյուս կողմից առչնվել եմ իշխող քաղաքական ուժի անհաղորդ, քարացած դիրքորոշմանը։

Հայաստանի Հանրապետությունում ահագնացել են քաղաքական ճնշումները: Անհերքելի է, որ Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ, և դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլև փաստարկված իրավական իրողություն։ 60-ից ավելի ՀՀ քաղաքացի քաղաքական դրդապատճառներով ենթարկվում է քրեական հետապնդման, նրանից գրեթե 40-ը անազատության մեջ են։ Այս խնդիրներն եմ այսօր ներկայացրել ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ՝ «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծով։

Հայաստանում այսօր կան մարդիկ, որոնք կալանավորված են կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ՝ իրենց գաղափարների, խոսքի ու դիրքորոշման համար, որոնց նկատմամբ առկա է խտրական և տարբերակված մոտեցում. նրանք դասական քաղբանտարկյալներ են։

Քաղբանտարկյալի կարգավիճակը հավաստվում է ԵԽԽՎ 2012 թվականին ընդունած թիվ 1900 բանաձևով, որով փաստվում է, որ անձը քաղբանտարկյալ է, եթե՝

- Կալանավորումն իրականացվել է ՄԻԵԿ և նրա արձանագրությունների մեջ արտացոլված հիմնարար երաշխիքներից որևէ մեկի խախտմամբ, բացառապես քաղաքական պատճառով՝ առանց որևէ հանցանքի հետ կապելու:

- Քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է  կասկածյալ կամ մեղադրյալ:

- Քաղաքական շարժառիթներով անձը կալանավորվել է խտրականորեն՝ համեմատած այլ անձանց հետ և կալանավորումն ակնհայտորեն անարդար ընթացակարգերի արդյունք է, ինչը կապված է իշխանությունների քաղաքական շարժառիթների հետ։

Այս ամենին գումարենք Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 18-րդ հոդվածը և դրանից բխող՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների կիրառելիությունն ու վերաբերելիությունը:

Քաղբանտարկյալներից շատերը մարդկանց հայտնի են, սակայն կան անուններ, որոնք քչերն են լսել։ Ցանկը ցավալիորեն երկար է, և կա այդ ցանկի ընդլայնման անհանգստացնող միտում։

Քաղբանտարկյալների վերաբերյալ հիմնավորումներին իշխանականների կողմից բերվում է երկու հակափաստարկ.

1. Քաղբանտարկյալներ եղել են նախորդ իշխանությունների օրոք։

Իհարկե, նախորդ իշխանությունների օրոք ևս եղել են վիճելի դեպքեր և կասկած հարուցող օբյեկտիվությամբ դատական պրոցեսներ։ Սակայն այսպիսի անտրամաբանական կառուցվածքի, հետապնդման այս ծավալների գործեր, այն էլ՝ հայ բարձրաստիճան հոգևորականների հանդեպ հետապնդումներով, երբևէ չեն եղել։ Ընդամենը արտաբերած խոսքի համար ամիսներ տևող կալանավորումներ երբեք չեն եղել։ Ի վերջո, նախորդ իշխանությունները եղել են քսանյոթ տարի, տասնյոթ տարի, յոթ տարի առաջ։ Բայց չէ՞ որ մենք խոսում ենք այսօրվա´ բանտարկյալների մասին, մեր ներկայի´ մասին, որը խեղում է հարյուրավոր մարդկային կյանքեր։ Մենք խոսում ենք ապագայի մասին։

2. Միջազգային կառույցների կողմից չկա որևէ զեկույց, որտեղ կարձանագրվի Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը։

Այո, սա լուրջ խնդիր է։ Բայց սա առաջին հերթին միջազգային կառույցների խնդիրն է։ Ցավոք, այսօր միջազգային կառույցները խոր ճգնաժամի փուլում են։ Մենք այդ կառույցների անգործությանն ականատես ենք եղել 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման և էթնիկ զտման ժամանակ։ Մենք պետք է ֆիքսենք այդ իրողությունը և հաշվի նստենք այդ հանգամանքի հետ։ Այդպիսին է այսօր աշխարհաքաղաքական պատկերը։ Վաղը կփոխվի իրավիճակը, կփոխվեն նաև միջազգային կառույցների մոտեցումները»։