Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

List.am-ում տեղադրել է երիկամի դոնոր գտնելու միջնորդության հայտարարություն և այդ պատրվակով 2 անձից հափշտակել է 10.8 մլն դրամ

Նոյեմբերի 18-ին Երևանի քրեական դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել այն անձի վերաբերյալ, ով երիկամի փոխպատվաստման համար դոնոր գտնելու միջնորդ հանդիսանալու պատրվակով երկու տարբեր քաղաքացիներից հափշտակել է 10 միլիոն 800 հազար դրամ։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։

 Iravaban.net–ը տեղեկանում  է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Հ․Թ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի օգոստոսի 27-ին X բժշկական կենտրոնում ենթարկվելով երիկամի փոխպատվաստման վիրահատության և տեղեկացած լինելով’ փոխպատվաստման ամբողջ գործընթացից, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, այն է’ երիկամի փոխպատվաստման համար դոնոր գտնելու միջնորդ հանդիսանալու պատրվակով համացանցի «Լիստ էյ էմ» կայքէջում զետեղված հայտարարություն տեղադրելու եղանակով, ծանոթացել է հայտարարությամբ նշված հեռախոսահամարներով իրեն դիմած ժ․Ն․-ի հետ և տեղեկանալով’ ժ․Ն․-ի որդու’ է․Ն․-ի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտության մասին, նրան խոստացել է որպես միջնորդ, համապատասխան գումարի դիմաց ապահովել դոնորի ժ․Ն․-ի որդու’ է․Ն․-ի երիկամի փոխպատվաստման նպատակով: Իր հանցավոր մտադրությունն իրագործելու և վստահություն ներշնչելու նպատակով Հ․Թ․-ը 29.11.2021 թ-ին Երևան նոտարական տարածքում ժ․Ն․-ից առձեռն վերցրել է 2.500.000 ՀՀ դրամ գումար, ինչը ձևակերպվել է փոխառության պայմանագրի տեսքով և վավերացվել նոտարի կողմից, ինչպես նաև ընթացիկ ծախսեր կատարելու պատրվակով 2021 թվականի դեկտեմբեր ամսին ժ․Ն․-ից վերցրել է 300.000 ՀՀ դրամ գումար, իսկ 15.02.2022 թվականին ժ․Ն․-ից վերցրել է 1.500.000 ՀՀ դրամ և Երևան նոտարական տարածքում ժ․Ն․-ի կողմից ներկայացված Ա․Ա․-ի հետ կնքել է փոխառության պայմանագիր, որը վավերացվել է նոտարի կողմից, սակայն Հ․Թ․-ը՝ խարդախությամբ հափշտակել է ամբողջ գումարը՝ ժ․Ն․-ին պատճառելով ընդհանուր խոշոր չափի’ 4.300.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, Հ․Ա․Թ․-ը երիկամի փոխպատվաստման համար դոնոր գտնելու միջնորդ հանդիսանալու պատրվակով համացանցի «Լիստ էլ եմ» կայքէջում զետեղված հայտարարություն տեղադրելու եղանակով ծանոթացել է հայտարարությամբ նշված հեռախոսահամարներով իրեն դիմած Գ․Ա․-ի հետ և տեղեկանալով Գ․Ա․-ի մայրիկի’ Ն․Ա․-ի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտության մասին, Գ․Ա․-ին խոստացել է որպես միջնորդ, համապատասխան գումարի դիմաց ապահովել դոնորի’ Գ․Ա․-ի մայրիկի’ Ն․Ա․-ի երիկամի փոխպատվաստման նպատակով: Իր հանցավոր մտադրությունն իրագործելու և վստահություն ներշնչելու նպատակով Հ․Թ․-ը, Գ․Ա․-ից 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի մարտի 01-ը վերցրել է ընդհանուր 6 500.000 ՀՀ դրամ գումար, ինչի վերաբերյալ 01.03.2022թ-ին Երևան նոտարական տարածքում Հ․Թ․-ի և Գ․Ա․-ի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, սակայն Հ․Թ․-ը խարդախությամբ հափշտակել է ամբողջ գումարը’ Գ․Ա․-ին պատճառելով առանձնապես խոշոր չափի’ 6.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Մեղադրյալի նկատմամաբ խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։