Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Հայոց ցեղասպանության հետքերը վերապրածների մարմինների ու հիշողության վրա

«Գեղարդ» վերլուծականը գրում է․

Դոկտոր Էլիզ Սեմերջյանը Քլարկ համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանությունների ուսումնասիրությունների Ստրասսլերի կենտրոնի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների Ռոբերտ-Արամ և Մարիան Կալուսդյան և Սթիվեն և Մարիան Մուգար ամբիոնի ղեկավարն է։

Նրա «Մնացորդներ. Հայոց ցեղասպանության մարմնավորված արխիվները» (“Remnants: Embodied Archives of the Armenian Genocide”) գիրքը հատկապես ուշագրավ է իր նորարարական մոտեցմամբ։ Ուսումնասիրելով ցեղասպանությունից փրկվածների պատմությունները, առանձնակի ուշադրություն դարձնելով հայ կանանց վրա մնացած դաջվածքներին, որոնք հաճախ բռնի կերպով կիրառվել են որպես սեփականության, տիրապետման կամ մշակութային ջնջման նշաններ, դոկտոր Սեմերջյանը մարմինը վերածում է տրավմայի, դիմացկունության և հիշողության արխիվի։  «Մկանային հիշողություն» հասկացությամբ նա նկարագրում է, թե ինչպես են ցեղասպանությունից փրկվածների սերունդները  լուռ կրել  բռնության ֆիզիկական հետքերը՝ առանց անձնապես դրանք վերապրելու։

-Ձեր նախորդ հետազոտության շրջանակներում, ի՞նչ գործոններ են ազդել ցեղասպանության թեմային անդրադառնալու ձեր որոշման վրա, և ի՞նչն է ոգեշնչել «Մնացորդներ. Հայոց ցեղասպանության մարմնավորված արխիվները» գրքի ստեղծմանը։

-Շնորհակալ եմ հրավերի համար։ Կցանկանայի նշել, որ 1990-ական թվականների կեսերից զբաղվում եմ գենդերի թեմայով՝ հատկապես Օսմանյան կայսրությունում գենդերային հարցերի ուսումնասիրությամբ։ Կան կանանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի ձևաչափեր, կանոններ և օրենքներ, որոնք միշտ էլ եղել են իմ ընկալման պատմական առանցքում։

Բայց ես իրականում մեծ հնարավորություն տեսա՝ աշխատելու այն մարդկանց հետ, ովքեր ուսումնասիրում էին մարմնի թեման, և դա ինձ ժամանակ տվեց ավելի խորը խորհելու մարմնի և Հայոց ցեղասպանության փոխկապակցության մասին։ Դա տեղի ունեցավ Քորնելի համալսարանում, և հենց այնտեղ էլ սկիզբ առավ այս գրքի գաղափարը։

Իրականում ես սկսեցի խորհել իրավական համակարգերի, ընտանեկան իրավունքի և կանանց նկատմամբ բռնության ձևերի մասին և այն մասին, թե ինչպես են դրանք հիմք հանդիսացել՝ մտածելու հայ կանանց մարմինների մասին կամ նույնիսկ հայ ընտանիքի ներսում գենդերային հարաբերությունների մասին, որոնք հեշտությամբ կարող էին դառնալ ցեղասպանության թիրախ։

Ես այս երևույթը անվանում եմ «օսմանյան մկանային հիշողություն» (Ottoman muscle memory)։ Չեմ ուզում այն չափազանցնել, բայց այն անկասկած գոյություն ունի՝ որպես ոչ մուսուլմանական մարմիններն առևանգելու «իրավունքի» գաղափար։

Այս գաղափարը խորապես արմատավորված է որոշ համակարգերում՝ լինի դա զորահավաքային դևշիրմե (մանկահավաք, խմբ․՝ գործընթաց Օսմանյան կայսրությունում, երբ զինվորական, հարեմական կամ պետական ծառայության նպատակներով հավաքագրվում էին քրիստոնյա երեխաներ) համակարգը՝ տղաների հավաքագրմամբ, թե աղջիկների հավաքագրումը՝ որպես հարեմի կանանց։

Եվ մինչև Հայոց ցեղասպանությունը՝ 19-րդ դարի վերջերին, մենք հանդիպում ենք բազմաթիվ բարձրաձայնված դեպքերի՝ առևանգված աղջիկների և կանանց մասին, հատկապես այն շրջաններում, որտեղ հայերն ապրում էին քրդերի հետ։ Եթե որևէ քուրդ տղամարդ ցանկանում էր հայ աղջկա կամ կնոջ, նա գիտեր, որ առևանգելով նրան՝ նա փաստացի կկտրի նրան իր ընտանիքից։ Նման օրինաչափություններ ենք տեսնում նաև Հայոց ցեղասպանության ժամանակ՝ հայ կանանց և երեխաների ասիմիլացման քաղաքականության մեջ։

Այսպիսով՝ ես ցանկանում էի մտածել այս կապերի մասին, քանի որ դրանք վաղուց էին ինձ մտահոգում կայսրության շրջանում՝ տարբեր համատեքստում, և ակնհայտ է, որ այս համակարգերը Հայոց ցեղասպանության ժամանակ հայ համայնքի դեմ օգտագործվել են որպես զենք։

–Հետազոտության ընթացքում եղե՞լ են պահեր, որոնք էապես փոխել են թեմայի վերաբերյալ Ձեր պատկերացումները։

-Սա իսկապես հրաշալի թեմա է։ Կանանց վերաբերյալ գոյություն ունեն այնքան խորքային վկայություններ, դրանցից շատերի մասին խոսում են, իսկ մյուսների մասին՝ լռում։ Ես մեծապես գնահատում եմ, երբ մարդիկ, ովքեր սովորաբար աշխատել են արխիվներից ստացված նյութական փաստաթղթերի հետ, իրականում դիմում են բանավոր պատմության արխիվներին։ Ես իսկապես ուզում եմ խրախուսել գիտնականներին և հետաքրքրված մարդկանց ներգրավվել այդ արխիվների ուսումնասիրության մեջ։ Դրանցից մի քանիսը հասանելի են «Shoah Foundation»-ի կայքում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։