Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Քստմնելի և զզվելի է, երբ ունեցվածքդ փրկելու համար ծնկի ես իջնում երկիրը թշնամուն հանձնողի առաջ․ հայր և որդի Զաքարյանների «խոնարհումը» (լուսանկարներ)

Այս նկարում ավագ և կրտսեր Զաքարյաններն են՝ Նիկոլ Փաշինյանի երկու կողմերում։

Լուսանկարը գուցե այդքան տհաճ տպավորություն չթողներ ու, տեսարանն այդքան զզվելի չլիներ, եթե  Նիկոլի կողքին նրանց հայտնվելն այդքան քստմնելի ու էժանագին քայլ չդիտվեր։

Ավագն Իշխան Զաքարյանն է, ով 2021 թ․ ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով։ 2025 թ-ին լքել է ընդդիմադիր խմբակցությունն ու դարձել անկախ պատգամավոր։

Մյուսը՝ կրտսերը, Իշխանի որդին է՝  Վարդան Զաքարյանը, ով ընթացիկ տարվա սկզբին ընտրվել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ (ՀԹՖ):

Իշխան Զաքարյանի դիրքորոշումները, մեղմ ասած, մի քիչ բարդ են և ցույց են տալիս որոշ հակասություններ։ 

Դեռ ոչ վաղ անցյալում նա հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից ու հայտարարում, որ «ամեն հայ պետք է շատ լավ իմանա իր պատմությունը»։ Բայց, երբ դատական հայցերն սկսեցին թակել նրա դուռն ու ապտակեցին Զաքարյանին, նա արագ «սթափվեց» ու «հասկացավ»՝ պետք է լքել ընդդիմադիրների շարքերը։

Քրեական գործերից «կողմնորոշված» Զաքարյանը որոշեց որ այլևս էկրաններին չպետք է երևալ, ընդդիմության նախաձեռնություններին չի կարելի միանալ ու, ընդհանրապես, պետք է լռել։ Ու քանի որ անսկզբունքային էր՝ սկսեց մտածել՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ բան․․․, հայրենիքից շատ ու դրանից առավել, ես իմ անձնական պատմությունն ու ունեցվածքն եմ սիրում։

Նկատենք, որ Զաքարյանի քրգործերը կապված էին փողերի լվացման, պաշտոնի չարաշահման ու կոռուպցիոն այլ սխեմաների հետ։ Հիմա գործերը կարճվել են՝ դատախազության որոշմամբ։ Նա այլևս մեղադրյալ չէ։

Միևնույն ժամանակ,  Զաքարյանի նկատմամբ դեռևս կան դատական պահանջներ՝ ապօրինի գույքի բռնագանձման մասով։ Բռնագանձման պահանջների շուրջ դատական գործով, «կողմերի միջև հաշտության ակտիվ բանակցություններ են ընթանում»։ 

Այլ կերպ ասած՝ Նիկոլի կողքին Զաքարյանի ակտիվությունը զուտ «տեխնիկական և ինստիտուցիոնալ» բնույթ է կրում․ նա կառուցողական է՝ «հաջող» կապեր ձևավորելու և Փաշինյանի հետ միջանձնային հարաբերություններում «խոնարհություն» ցույց տալու գործում։

Ինչ վերաբերում է Իշխանի որդի Վարդանին, ապա Զաքարյանի ընտանիքին վերաբերող գործի մեջ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասով, նա ևս ընդգրկված է։ Այսինքն՝ նրա ֆինանսական կայունությունը կախված է հոր ֆինանսական կայունությունից, իսկ այս երկուսի լինելիության հարցը կապված է Նիկոլի քմահաճության հետ։ Դրանով է թերևս բացատրվում, հայր և որդի Զաքարյանի քստմնելի վերաբերմունքն ու սիրառատ հայացքները՝ ուղղված Նիկոլին։

Ու այս է պատճառը, որ զզվելի են այս նկարներն ու, առհասարակ, երևույթը, որովհետև երկիրը կապիտուլյացիայի ենթարկած, հայրենիքը թշնամուն հանձնած ու դավաճանության մեջ մեղադրվող իշխանության կողքին կանգնելն աններելի է ու չի կարող արդարացվել ոչ մի պարագայում։ Իսկ առավել ևս ծնկի գալը՝ զուտ ունեցվածքը փրկելու համար, պարզապես գարշելի է։

Արմինե Մկրտումյան