NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը․ քրեական ոստիկանների հերթական բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր «Զանգերի կենտրոնում» անսպասելի խուզարկությունն իրականացրին նոյեմբերի 20-ին: Միջոցառման հաջողությունը մեծապես կախված էր նաև անսպասելիությունից:

«Իսկ հանցավոր «Զանգերի կենտրոնի» վերաբերյալ տեղեկությունը Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էր ավելի շուտ: Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ ստացած տեղեկությունը Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ իրացնելիս պարզվել էր, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, վարձակալել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող կոմերցիոն նշանակության շինության գրասենյակային տարածք, այն կահավորել որպես հանցավոր «Զանգերի կենտրոն» և իրականացնում են առաձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ:

Հանցավոր կազմակերպության անդամներն իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում և հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ: Այսպիսով՝ ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի և հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառմամբ օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ:

Ի դեպ, Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին: Եվ այստեղ հայտնաբերված ամեն հանցավոր «Զանգերի կենտրոնի» գործունեությունը կասեցնելը նշանակում է հանցատեսակի կանխարգելում` նաև մեր քաղաքացիների համար:

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետը նշում է՝ չնայած նախազգուշական միջոցներին` լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահ մարմիններին հաջողվեց պարզել հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունները, յուրաքանչյուրին վերապահված դերակատարումը, վերջիններիս կողմից համացանցում կիրառվող կեղծ հարթակների տվյալները և հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների համար օգտագործվող կրիպտոակտիվային դրամապանակների վերաբերյալ տեղեկությունները:

Հանցավոր կազմակերպության անդամներն ունեին նաև իրավապահ մարմինների անակնկալ այցելության ժամանակ համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցների ոչնչացման հստակ ուղեցույց:

Նաև այս հագամանքը հաշվի առնելով` նոյեմբերի 20-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի ծառայողներն իրականացրին անսպասելի խուզարկություն: Եվ մանրակրկիտ ծրագրված հմուտ գործողությունների շնորհիվ հանցավոր կազմակերպության անդամներին չհաջողվեց ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները:

Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաև նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան:

Ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում Քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարույթային գործողություններ՝ հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ: Քրեական ոստիկանությունն էլ իրականացնում է ակտիվ համագործակցություն օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ` հանցավոր կազմակերպության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

Ի դեպ, նման հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման ուղղությամբ միջացառումները շարունակական են: Հորդորում ենք մեր քաղաքացիներին` կասկածելի գործությունեություն ծավալող կազմակերպություններից աշխատանքի հրավեր ստանալիս լինել առավելագույնս զգոն, քանի որ նման «Զանգերի կենտրոնների» գործունեությանը մասնակցությունը հանգեցնում է քրեական պատասխանատվության»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։