Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Տեսանյութ

Հաջիևն առաջարկել է գալ Հայաստան, հանդիպել լրագրողներին և քաղհասարակության ներկայացուցիչներին․ Նավասարդյանը Բաքվից լուր է բերել

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացրել Բաքու այցից, որը կայացել է նախորդ երկու օրերին։

Նավասարդյանը նշել է, որ սա իր առաջին այցն էր Բաքու՝ 2011 թվականից ի վեր, երբ այնտեղ մասնակցել է միջազգային համաժողովի։ Ըստ նրա՝ այցը եղել է «մեկուկես» դիվանագիտական ձևաչափով (Track 1.5 diplomacy), քանի որ մասնակցություն է եղել նաև պետական կառույցների ներկայացուցիչների կողմից։ Անդրադառնալով Հայաստանում հնչող քննադատություններին, թե նման այցերը կարող են լեգիտիմացնել Ալիևի ռեժիմը կամ Արցախում տեղի ունեցածը՝ Նավասարդյանը շեշտել է, որ իրենք հանդես են եկել որպես փորձագետներ, ոչ թե քաղաքական ներկայացուցիչներ։ «Մենք այն 10 հոգին ենք [հայկական և ադրբեջանական կողմից], որոնք իրականացնում են քաղաքացիական դիվանագիտություն։ Թեև «քաղաքացիական դիվանագիտություն» ասվածը, եթե թրեք 1-ը դա պաշտոնական դիվանագիտությունն է, թրեք 2-ը՝ քաղաքացիական հասարակությունների միջև միջոցառումներն են, և մեկուկեսը դա այն դեպքում է, երբ որոշակի մասնակցություն կազմակերպման հարցերում ունեն նաև պետությունները․․․ Ես կարծում եմ՝ մենք ավելի շատ փորձագետներ ենք, ամեն մեկս մի ուղղության փորձագետ է»։

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի փոխանցած ուղերձը, թե Ադրբեջանը պատերազմը համարում է ավարտված և ցանկանում է խաղաղություն՝ Նավասարդյանն ընդգծել է, որ անցյալի գնահատականները երկու հասարակությունների մոտ երբեք չեն համընկնելու, սակայն կարևոր է, թե դա ինչպես է ազդում արդիական քաղաքականության վրա։ «Անցյալի նկատմամբ երբեք Ադրբեջանի հասարակությունը և Հայաստանի հասարակությունը նույն գնահատականները և ընկալումները չեն ունենալու։ Բայց խնդիրն այն է՝ դա դառնո՞ւմ է արդիական քաղաքականության մաս, թե՞ չի դառնում։

Արդիական քաղաքականությունը պետք է այսօրվա իրավիճակի վրա հենվի, հնարավորությունների վրա հենվի»։ Նա հավելել է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար, եթե դիկտատուրա է, դա չի նշանակում, որ հասարակական կարծիքը որևէ նշանակություն չունի, երբեմն դիկտատուրայի համար հասարակական կարծիքը նույնիսկ ավելի մեծ նշանակություն ունի։ Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների մասին՝ Բորիս Նավասարդյանը նշել է, որ առկա իրավիճակը «անառողջ է» և առանձնացրել է խնդրի լուծման երկու հնարավոր տարբերակ․ «Կա երկու լուծում․ կամ հայտարարվում է տոտալ համաներում բոլորի համար, կամ երկու երկրները ստեղծում են ընդհանուր տրիբունալ, որպեսզի ռազմական հանցագործությունները պատժեն ոչ թե շատ խիստ, այլ ընդհանուր պատկերացումների և ընդհանուր իրավական սկզբունքներին համապատասխան։ Մեր դեպքում ո՛չ առաջինն է, ո՛չ մյուսն է․․․ Մյուս կողմից փաստորեն գնում է դատական գործընթաց այն մարդկանց նկատմամբ, որոնք հայտնվել են իրավիճակում, երբ գտնվում են կողմերից մեկի հսկողության և պատասխանատվության ներքո։ Դա անառողջ վիճակ է»։

Նավասարդյանը հայտնել է, որ իրենց անմիջական շփումներում ադրբեջանցի պաշտոնյաները չեն օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, սակայն դա չի նշանակում, որ նրանք հրաժարվել են դրանից։ «Մեր անմիջական շփումներում Բաքվում որևէ մեկը «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չի օգտագործել․․․ Բայց որքան էլ մեզ համար դա անցանկալի է, Ադրբեջանը չի հրաժարվելու «Զանգեզուրի միջանցք» հասկացությունից։ Դա արդեն մտել է․․․ դա ընդունվել է հասարակության կողմից, և եթե հիմա հանկարծ Իլհամ Ալիևը կամ Ջեյհուն Բայրամովը դադարի օգտագործել այդ եզրույթը, նրանք լուրջ խնդիրներ կունենան հենց իրենց հասարակության հետ»։

Խոսելով Բաքվի ներկայիս տեսքի և մթնոլորտի մասին՝ վերլուծաբանը նկատել է․ «Զգացվում է, որ դա երկիր է, որտեղ ամեն ինչ ուղղահայաց ղեկավարվում է, և այն ցանկությունները, այդ թվում նաև դրական, որ կան վերևներում, արտացոլվում է նաև քաղաքի տեսքում։ Կարգապահությունը շատ ավելի բարձր է [քան նախկինում], և դա երևի ամենաակնառու երևույթն էր մթնոլորտի տեսակետից»։