«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Տեսանյութ

Նարեկ Սամսոնյանի կինը ԱԺ-ում կարդում է նրա նամակը. «ՔՊ-ն սարսափում է խոսքից, պայքար է պետք» (տեսանյութ)

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը ԱԺ ամբիոնից ընթերցեց ամուսնու նամակն՝ ուղղված բոլորին։

Նշենք, որ ԱԺ-ում ընթանում է «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և  նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումը։

Լուսինե Առաքելյանը նախ ասաց. «Ես չէի ուզի այսօր լինել այստեղ, բայց ստիպված եմ։ Երեխաների ծնվելուց հետո ես իմ համար ունեի ավելի կարևոր առաքելություն՝ իրենցով զբաղվելը, բայց հիմա ստիպված այստեղ եմ։ Նարեկը զրկված է իր խոսքի ազատությունն իրացնելու իրավունքից։ Ես ստանձնում եմ իր խոսքը փոխանցել այս բարձր ամբիոնից, քանի որ եթե նա լիներ ազատության մեջ, անպայման կմասնակցեր քաղբանտարկյալների մասին քննարկմանը, հատկապես Լիդյա Մանթաշյանի, որի՝ այսօր անազատության մեջ գտնվելը մեր բոլորի հավաքական ամոթն է»։

Այնուհետև նա ընթերցեց Նարեկ Սամսոնյանի նամակը՝ գրված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից. «Ինչպես տեղյակ եք ես և Վազգենը հերթական անգամ ազատությունից զրկվել ենք  խոսքի համար, քանի որ այս դահլիճում պարբերաբար գաստրոլներ տվող ռեժիմի պարագլուխը սարսափում է  խոսքից։

Մեր հերթական ազատազրկումը  ոչ հայհոյելու մասին էր, ոչ էլ առավել ևս արդեն  հայտնի դարձած «հետույք» բառի համար է, որքան էլ որ ինչ-որ մեկը շատ է ցանկանում, որ այդպես լինի։

Մեր գործը տարրական բարոյականության  բացակայության և իրավական բեսպրեդելի մասին է, որտեղ մեզ հայհոյողը պատասխան ստանալով հրահանգել է մեզ  առանց որևէ իրավական հիմքի կալանավորել «հետույք» բառն օգտագործելու համար։ Ինձ կալանքի ներկայացրած թե քննիչը, թե դատախազը, թե կալանքի տակ ստորագրած դատավորն այս մասին գիտեն բոլորիցս լավ։

Բայց քանի որ  վերջիններս ռեպրեսիվ ապարատի են վերածվել,  հլու-հնազանդ կատարել են պատվերը, իսկ ապագայում  անխուսափելիորեն կկրեն դրա համար նախատեսված քրեաիրավական հետևանքները։

Իսկ մեզ  կալանավորելու քաղաքական պատվեր իջեցնողը  հին Երևանի սլենգով արդեն վաղուց վաստակել է նմանատիպ պահվածք ունենալուն հարիր դափնիները։

Համենայնդեպս, մեզ դեռ կալանավորումից մի քանի շաբաթ առաջ էին  տեղեկացրել, որ խոսքից սարսափող  ռեժիմը պլանավորում է  մեզ նորից բանտարկել ու այս ամենը մեզ համար գաղտնիք չէ։ Իսկ զրկանքները նորություն չեն։

Ընդհանրապես, Ալիևի դրածո ռեժիմի պայմաններում, Հայաստանում քաղբանտարկյալ լինելն ինչ-որ արտատոց երևույթ չէ, և դա հավաստելու է գալիս այն վիճակագրությունը, որ այսօր մեր երկրում կա վեց  տասնյակից ավելի քաղաքական հալածյալ, որի  զգալի մեծամասնության բանտարկության  պատճառը ռեժիմին ուղղված քաղաքական քննադատությունն է։

Քաղաքագիտական այբուբենը  հուշում է ՝ ցանկացած տոտալիտար  պարագլխի վերջին հանգրվանը խոսքից սարսափելն ու  խոսքը բանտելն է, բայց այդ նույն այբուբենը նաև հուշում է, որ նմանատիպներին   իշխանազրկելու ամենաարդյունավետ  գործիքը հալածանքների առջև  չընկրկելն է և հնարավոր բոլոր գործիքներով պայքարն է քաղաքական այլասերության դեմ։

Հենց այդ պատճառով մենք մինչև ազատազրկումը պարբերաբար առաջնային պլանում ենք պահել  ռեժիմի կողմից հալածանքների ենթարկվողների թեման և  միշտ կոչ ենք արել համակարգային  պայքար սկսել բոլոր քաղբանտարկյալների պաշտպանության և  բանտերից ազատ արձակելու համար։

Ի դեմ, նմանատիպ մի առաջարկ էլ արել էր Արմեն Աշոտյանը, երբ դուրս եկավ բանտարկությունից։ Այսօր էլ՝ արդեն բանտից, նույն համոզմանն եմ՝  ռեժիմի կողմից հալածանքներին պետք է պատասխանել դրա դեմ ակտիվ պայքարով։ Պետք է թակել բոլոր դռները, անել այնպես, որ յուրաքանչյուր և առանձին քաղբանտարկյալի և քաղհալածյալի գործը հասու լինի լայն հանրությանը, արևմտյան  երկրների դեսպաններին, որոնց գործն է  դարձել այս գարշելի ռեժիմի բռնարարքների սանիտարի դերը ստանձնելը։

Այս ողջ գործիքակազմի համակարգված կիրառումը կարող է համակարգային լուծումներ տալ ստեղծված իրավիճակին։ Համենայնդեպս, ես մեր թիմով և համախոհների շարքերով այս կռիվը կիսատ չեմ թողնելու, քանի որ ես իմ և մեր բոլորի երեխաներին Նիկոլով Հայաստան թողնելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ իրավունք։

Ազատություն  ռեժիմի բոլոր գերիներին»։

Լուսինե Առաքելյանը կոչ արեց բոլոր քաղբանտարկյալների հարազատներին խոսել, «քանի որ ռեժիմը   լռեցրել է մեր սիրելիներին, բայց մենք չենք կարող թույլ տա, որ իրենք իրենց ուզածին հասնել»։

«Մենք պետք է լինենք մեր սիրելիների խոսափողը, իրենց ձայնը։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին՝ Լիդյա Մանթաշյանի գլխավորությամբ»,- նշեց Նարեկ Սամսոնյանի կինը։