Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Կին զինծառայողների իրավունքների ապահովումը երկրի պաշտպանունակության բարձրացման հիմնական նախապայմանն է. ՄԻՊ

Նոյեմբերի 27-ին Երևանում պաշտոնապես մեկնարկել է բարձր մակարդակի միջազգային համաժողով՝ «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության առաջխաղացում Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» թեմայով։

ՄԻՊ-ից հայտնում են, որ բացման խոսքով հանդես են եկել Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար (Հայաստանում հավատարմագրված) Ալեքսանդր Վիննիկովը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և «ՄԱԿ Կանայք» կազմակերպության Վրաստանի ներկայացուցիչ Կաորի Իշիկավան:

Անահիտ Մանասյանի խոսքն ամբողջությամբ՝ ստորև.

«Պատվարժա՛ն գործընկերներ,

Հարգելի՛ ներկաներ,

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առանցքային եմ համարում  խաղաղության, պաշտպանության ու անվտանգության լայն ճարտարապետության համատեքստում կանանց էական մասնակցության ապահովումը։ Վստահ եմ, որ կանանց դերի բարձրացումը՝ թե΄ զինված ուժերում, թե՛ ռազմավարական ու քաղաքական որոշումների կայացման մակարդակներում, ամրապնդելու է պետության դիմակայունությունը և նպաստելու է կայուն ու տևական խաղաղության և անվտանգության հաստատմանը։

Մեծ պատիվ եմ համարում այս բարձր մակարդակի միջազգային համաժողովի կազմակերպման հարցում ներդրում ունենալն ու Ձեզ բացման խոսքով դիմելը։

Նախ և առաջ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ՆԱՏՕ-ին, ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցին (ՄԱԿ Կանայք), Հայաստանի պետական իշխանության մարմիններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և բոլոր այն գործընկերներին, որոնք մշտապես առաջ են մղում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում միջազգային և ազգային այն փորձագետներին, որոնց փորձառությունը հարստացնում է ոլորտում ունեցած մեր համատեղ տեսլականը։

Այսօրվա քննարկումը պարզապես գենդերային հավասարությունը որպես արժեք առաջ մղելու մասին չէ։ Այն ուղղակիորեն վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության համալիր ու առավել արդյունավետ համակարգի ամրապնդմանը, խտրականության բացառմանը և այդ համատեքստում կառավարման ու պաշտպանական այնպիսի համակարգերի ու միջավայրի ձևավորմանը, որոնք ներառական են, հաշվետու և պատասխանատու:

Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, վստահաբար առաջ եմ մղում այն գաղափարը, որ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը ոչ միայն չեն հակասում, այլ հակառակը՝ փոխլրացնում են միմյանց։ Ավելին՝ դրանցից յուրաքանչյուրն՝ առանց մյուսի, չի կարող կայուն ու հարատև լինել:

Վստահ եմ, որ զինծառայողների, այդ թվում՝ կին զինծառայողների իրավունքների ապահովումը հանդիսանում է երկրի պաշտպանունակության բարձրացման և կայունության հիմնական նախապայմանը։

Անվտանգային և պաշտպանության համակարգերում հավասար հնարավորությունների երաշխավորումը, արժանապատիվ, արդար և խտրականությունից զերծ միջավայրը հնարավորություն են տալիս առավել արդյունավետ ու պրոֆեսիոնալ եղանակով արձագանքել ժամանակակից անվտանգային սպառնալիքներին և մարդու իրավունքների համակարգին առնչվող արդի մարտահրավերներին:

Ինձ վստահված մանդատի իրացման գործընթացում արձանագրված փորձը բազմիցս հաստատել է հետևյալ սկզբունքը․ որևէ համակարգ չի կարող լինել կայուն՝ առանց մարդու իրավունքների երաշխավորման, իսկ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը հնարավոր է  հենց անվտանգ և խաղաղ միջավայրում:

Պատվելի գործընկերներ,

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևը միանշանակ արձանագրում է, որ կայուն և երկարաժամկետ խաղաղությունն անհնար է առանց կանանց լիարժեք, ներգրավված և ազդեցիկ մասնակցության։

Մեր համատեղ հանձնառությունը պետք է լինի՝ ապահովել, որ այս հիմնարար սկզբունքը վերածվի իրականության՝ ինչպես պաշտպանական ինստիտուտներում, այնպես էլ ռազմավարական որոշումների կայացման գործընթացներում և հասարակական բոլոր այլ մակարդակներում։

Վերջին տարիներին զինված ուժերում կանանց ներգրավվածության, իրավունքների երաշխավորման, ներառական ու հակախտրական միջավայրի ձևավորման ուղղությամբ և' օրենսդրական մակարդակում, և' գործնականում կատարվել են մի շարք կարևոր աշխատանքներ: Մանրամասն անդրադարձ չկատարելով իրականացված աշխատանքներին ու ոլորտային խնդիրներին (որոնք արտացոլված են ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում), անհրաժեշտ եմ համարում հատուկ ընդգծել աշխատանքների դինամիկայի բարձրացման կարևորությունը և ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս հասարակության լայն շերտերի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, ոլորտային փորձագետների ընդգրկման առանցքային բնույթը:

Ես և իմ աշխատակազմը հաստատակամ ենք՝ հետևողականորեն իրականացնելու մեր հանձնառությունը՝ զինված ուժերում, անվտանգային համակարգերում, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացներում ներգրավված կանանց համար արժանապատիվ, անվտանգ, հավասար և իրավունքների ժամանակակից չափանիշներին համապատասխանող միջավայր ամրապնդելու ուղղությամբ։

Շնորհակալություն»:

Միջոցառումը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և «ՄԱԿ Կանայք» (UN Women) կառույցի համագործակցությամբ։