«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Քաղաքականություն

Եկեղեցին պետք է վերականգնի ներքին միասնականությունն ու ինստիտուցիոնալ ինքնիշխանությունը․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Վեհափառի շուրջ օղակը սեղմվում է․ տխուր հանգուցալուծումը՝ օրերի ընթացքում

Հայ Առաքելական Եկեղեցու 13 հոգևորականների անունից տարածված հայտարարությունն ու դրանում հնչեցված պահանջները՝ ինչպես Արշակ Սրբազանի, այնպես էլ Գարեգին Բ Վեհափառի հրաժարականների վերաբերյալ, չեն կարող դիտվել որպես բնական, ինքնաբուխ կամ ներեկեղեցական դրդապատճառներով պայմանավորված նախաձեռնություն։

Նախ, փաստաթղթի տակ նշված 13 հոգևորականներից ստորագրել են միայն 9-ը։

Մնացած չորսի ստորագրությունների բացակայությունը խոսում է ոչ թե ներեկեղեցական համերաշխության, այլ՝ գործընթացի խնդրահարույց և ոչ միանշանակ բնույթի մասին։

Բացի այդ, ստորագրողների խմբում կան հոգևորականներ, ովքեր տարիների ընթացքում իրենք են խախտել կուսակրոնության ուխտը՝ դրանով իսկ զրկվելով բարոյական հիմքից նման պահանջների առաջամարտիկ լինելու համար։

Կասկածից վեր է, որ այս նախաձեռնությունը չի շրջանցել իշխանական ճնշումների կամ «գայթակղությունների» դաշտը։

Այդ ենթադրությունն ամրապնդվում է վարչապետ Փաշինյանի այսօրվա ցուցադրական ուղղորդմամբ․ նա ոչ միայն բացահայտ ողջունել է «խռովարարների» հայտարարությունը, այլև անմիջապես նախաձեռնեց հանդիպում ստորագրած հոգևորականների հետ։

Այս վարքագիծը փաստում է, որ հայտարարությունն ամբողջովին տեղավորվում է իշխանության երկարատև հակաեկեղեցական քաղաքականության տրամաբանության մեջ։

Փաշինյանին հաջողվել է իր հակաեկեղեցական և հակասահմանադրական քաղաքականությունը տեղափոխել Եկեղեցու ներս՝ ներեկեղեցական տարաձայնությունները վերածելով խոր ճգնաժամի։

Վեհափառի շուրջ օղակը շոշափելիորեն սեղմվել է, և, իմ գնահատմամբ, հնարավոր տխուր հանգուցալուծումը ընդամենը օրերի հարց է։

Այստեղ խնդիրը չի սահմանափակվում միայն Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակով։

Խնդիրը շատ ավելի խորքային է․ Հայ Եկեղեցու առաջնորդի ապագան այլևս չեն որոշում եկեղեցական կանոնները, ավանդույթներն ու ներքին ինստիտուտները։ Դրանց փոխարեն որոշումներ են թելադրվում իշխանությունից՝ վտանգավոր նախադեպ ստեղծելով եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնիշխանության համար։

Ցավով պետք է արձանագրել, որ բարձրաստիճան հոգևորականությունը՝ Վեհափառի գլխավորությամբ, այս ամբողջ ընթացքում չդրսևորեց այն որակները, վճռականությունն ու միասնականությունը, որը անհրաժեշտ էր Եկեղեցու արժանապատվությունն ու անկախությունը պաշտպանելու համար։

Արդյունքում՝ և՛ իշխանության հետևողական ճնշումները, և՛ ներեկեղեցական տարաձայնությունները Եկեղեցուն կանգնեցրել են իր պատմության ամենաբարդ ու վտանգավոր հանգրվաններից մեկի դիմաց։

Հայ Առաքելական Եկեղեցին պետք է վերականգնի իր ներքին միասնականությունն ու ինստիտուցիոնալ ինքնիշխանությունը՝ դուրս գալով իշխանության ռեպրեսիվ ճնշումների, միջամտությունների և հաշվարկների շրջանակից։

Սա իրավունքի, ազգային ինքնության, հոգևոր անվտանգության և պետության ինստիտուցիոնալ կայունության հարց է։

Բայց արդյո՞ք Վեհափառը պատրաստ է ասիմետրիկ քայլերի, համարձակ ռեֆորմների, որոնք ուղղված կլինեն Եկեղեցու ինքնավարության ամրապնդմանը:

Այդ քայլերը, մի կողմից, կչեզոքացնեն իշխանության ռեպրեսիվ կամպանիայի հետևանքները, մյուս կողմից՝ Եկեղեցու ներքին առողջացման ազդակ կդառնան:

Կգնա՞ Գարեգին Բ-ն նման քայլերի, որոնք ապտակ կլինեն Փաշինյանի հակապետական կուրսին, բայց գուցե ինքնազոհություն պահանջեն նաև Վեհափառից:

Գնդակը Վեհափառի դաշտում է»: