Օմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
Մամուլ

«Ինձ համար 2020 թվականը կանգ է առել. խենթանալու բան է այն ամենը, ինչ տեղի ունեցավ». Հայկ Խաչատրյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Մարտունի 2-ում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը շատ աշխույժ երեխա էր, խելացի, ընկերասեր և հյուրասեր, ծնողին և մեծին հարգող։ Ամենակարևոր հատկանիշներով էր օժտված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Հայկի մայրիկը։

Հայկը ծնունդով Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից է։ Սովորել է Մայիս Մինասյանի անվան դպրոցում։ Դպրոցին զուգահեռ հաճախել է սպորտի, գրանցել հաջողություններ։ «Աչքի ընկնող երեխա էր։ Խելացի էր, միջոցառումների ժամանակ բանաստեղծությունը, երգն ամենառաջինն էր սովորում, այն էլ՝ առանց կարդալու։ Բայց դասերը չէր սովորում»։

Դպրոցն ավարտելուց հետո Հայկն օգնել է ընտանիքին գյուղատնտեսական աշխատանքներում։ «Շատ երազանքներ և նպատակներ ուներ, որոնք իրականություն էին դառնալու բանակից զորացրվելուց հետո։ Բոլոր նպատակները կիսատ մնացին։ Կսովորեր, կաշխատեր, քաղաքում իրեն տուն կգներ, երազանքները շատ էին։ Նա ամեն ինչի մեջ կար, շատ աշխատասեր էր։ Երբ ավարտել էր դպրոցը, ընկերների հետ հավաքվում էին, գնում աշխատանքի։ Իր տարիքի երեխաներն այլ կերպ էին մտածում, բայց նա աշխատում էր, չնայած դրա կարիքը չուներ»։

Հայկը ծառայության է զորակոչվել 2020 թվականի հունվարի 14-ին։ Ծառայում էր Իջևանի զորամասում։ «Շատ էր ուզում բանակ գնալ։ Ընկերների ծանուցագրերն արդեն տվել էին, իրենն ուշանում էր։ Ամեն օր ասում էր՝ պետք է գնամ, տեսնեմ, թե ինչու չեն տալիս։ Շատ ուրախ մեկնեց ծառայության։ Նույն կերպ նաև ծառայում էր։ Շատ հարգված էր, մի քանի անգամ գնացել եմ իր մոտ, իմ աչքով եմ դա տեսել։ Շատ լավ է ծառայել, գոհ էր ծառայությունից, ընկերներից ու հրամանատարներից։ Վերջին անգամ իրեն սեպտեմբերի 20-ին եմ տեսել։ Ընտանիքով գնացել էինք իր մոտ։ Իրենց պետք է բարձրացնեին «պոլիգոններ», ասաց. «Մա՛մ ջան, եկե՛ք, պոլիգոններ ենք գնալու, եթե ավելի ուշ գաք, էլ չենք հանդիպի»։ Որոշեցինք ու ուղևորվեցինք իր մոտ։ Սեպտեմբերի 20-ին էլ իրենց զորամասում համերգ էին կազմակերպել, թույլ չէին տալիս ներս գնալ։ Բայց իրենց հրամանատարներից մեկը կանչել էր Հայկին, իր սենյակի բանալին տվել, ասել՝ ծնողներիդ կտանես իմ սենյակ, կհանդիպեք։ Դա եղավ մեր վերջին հանդիպումը»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Հոկտեմբերի 12-ին իրենք Իջևանից դուրս են եկել։ Ճանապարհ են ընկել և ուղևորվել Արցախ։ Տարբեր թեժ կետերում են եղել՝ Եղնիկներում, Ջրականում և այլ վայրերում։ Վերջին կետը եղել է «Մարտունի 2»-ը։ Նոյեմբերի 6-ին իր ծննդյան օրն է։ Այն նշել էր ընկերների հետ, և զոհվել նոյեմբերի 8-ին։ Պատերազմի օրերին Հայկը ևս շատ ուժեղ է եղել։ Տղաները պատմում են՝ մենք գիշերը քնում էինք, Հայկն արթուն էր մնում, խրամատներ փորում»։

Հայկն անմահացել է նոյեմբերի 8-ին «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին ամեն օր խոսել է ընտանիքի անդամների հետ։ «Իրեն այնպես է պահել, որ ոչինչ չեմ զգացել։ Նոյեմբերի 8-ի առավոտյան հայրիկին է զանգահարել։ Ժամը հինգին արդեն այդ դեպքը եղել է։ Նոյեմբերի 9-ին մենք իմացել ենք բոթը։ Նոյեմբերի 10-ին նա արդեն Էջմիածնի դիահերձարանում էր, հաջորդ օրն իրեն տուն ենք բերել։ Հայկիս տեսել ենք, հրաժեշտ տվել, մեր նույն սիրուն Հայկն էր։ Ծնողներն այդ օրերին երանի էին տալիս, որ իրենց երեխաներին տեսնեին»։

Վարդանաշեն գյուղն այս պատերազմում հինգ զոհ է ունեցել։ «Տղաներից մեկը Եռաբլուրում է։ Երեք տղաները նույն դասարանից էին, մի տղան՝ տարիքով ավելի մեծ»։

Հայկը երեք քույրիկների կրտսեր եղբայրն է։ «Ինձ համար 2020 թվականը կանգ է առել, ամեն ինչ կարծես երազ լինի։ Ես միշտ մտածում եմ, որ իմ Հայկը ողջ է։ Խենթանալու բան է այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Ինձ ուժ տվողն իմ աղջիկներն են։ Հիմա ապրում եմ թոռնիկներովս։ Նոյեմբերի 17-ին ծնված թոռնիկիս Հայկ ենք անվանակոչել»։

Հ. Գ. - Հայկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից։ Հայկը պարգևատրվել է նաև «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Հուղարկավորված է Վարդանաշենի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում