Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Ուսուցիչները բողոքում են կամավոր ատեստավորման թեստերից, ԿԳՄՍՆ-ն ու ԳԹԿ-ն հակադարձում են

Համացանցը ողողված է տարբեր առարկաների ուսուցիչների բողոքներով՝ կամավոր ատեստավորման վերաբերյալ։ Հասկանալու համար պատճառը՝ Sputnik Արմենիան զրուցել է ուսուցիչների հետ, դիմել ԿԳՄՍ նախարարություն և ԳԹԿ՝ մեկնաբանություն ստանալու համար։
 
 Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, իրենց իսկ խոսքերով, իսկական պատուհաս է դարձել հազարավոր ուսուցիչների համար։ Այս տարվա թեստերը անակնկալի են բերել ուսուցիչներին, եղել են թերի, սխալներով և անհասկանալի պահանջներով, որոնք որևէ կերպ չեն արտացոլվել համապատասխան առարկաների ուղեցույցներում։
 
Նոյեմբերի 16-ին «Պատմություն» առարկայից կամավոր ատեստավորմանը մասնակցած բազմաթիվ ուսուցիչներից գրեթե 1000–ը չեն հաղթահարել անցողիկ 60 միավորի շեմը։ Նրանցից մեկը` Անի Մանուկյանը (հավաքել է 57 միավոր) վստահեցնում է՝ ոչ մի բովանդակային, գիտելիք պահանջող հարց թեստերում չի եղել։
 
«Մենք մի քանի ուսուցիչներով 7 ամիս շարունակ պարապել ենք բովանդակային հարցերի վրա, ըստ իրենց տրամադրած ուղեցույցի, բայց փաստացի ոչ մի բովանդակային հարց թեստում չի եղել։ Թեստում կային պնդումների փնջեր բաղկացած 7 կետից։ Սակայն հստակեցված չէր, որ օրինակ տվյալ պնդման փնջի մեջ պետք է նշել 3 կամ 4 ճիշտ պատասխան։ Արդյունքում, եթե ուսուցիչը 7 պնդումներից նշել է «ճիշտ են 3–ը», բայց իրականում 4–ն են, 0 միավոր է գրանցվում առաջադրանքի համար, որը շատ անարդար է։ Բացի այդ, խրթին ձևակերպված հարցեր շատ էին։ Այսինքն, եթե ուսուցիչը լավ անգիր անել կարողանում է, նա կհաղթահարի, եթե ոչ` դուրս կմնա»,–ասաց Մանուկյանը։
Նոյեմբերի 15–ին կայացած ատեստավորման հարցաշարը անակնկալի է բերել նաև «Հասարակագիտություն» դասավանդող ուսուցիչներին։
 
Հայարփի Խաչատրյանի խոսքով` հարցաշարի 90 %–ը վերցված է եղել 11-րդ դասարանի դասագրքից, այն դասագրքից, որն այլևս ոչ մի դպրոցում չի դասավանդվում։
 
«Էս հարցաշարն ամբողջությամբ բառախաղ էր։ Եթե իրավաբանները նայեն հարցաշարը, կմտածեն, որ իրավաբանականի ավարտական քննության մասին է խոսքը, ոչ թե հանրակրթական դպրոցում դասավանդող ուսուցչի ատեստացիայի մասին։ Բացի այդ, եթե կամավոր է ատեստավորումը, ես մասնակցում եմ, որովհետև ուզում եմ իմ աշխատավարձը բարձրացնեն, ի՞նչ գործ ունեն ուսուցչին գործից հանելու հետ։ Այս ամենը արհեստական լարվածություն է առաջացնում դպրոցներում։ Կատարյալ ուսուցիչներ ունենք, որ այս տարի չեն հաղթահարել ատեստացիան։ Հիմա արդեն լարված են, մտածում են աշխատանքից կազատվեն»,–ասաց Խաչատրյանը։
Նա նույնպես նշեց, որ կային խրթին առաջադրանքներ, որոնց օրինակը ուղեցույցերում չի եղել։ Չնայած նրան, որ իրենք շատ ջանք ու ժամանակ են վատնել այդ հարցերին պատասխանելու համար, ընդամենը 1 միավոր են ստացել, մինչդեռ դրանք 4 միավորանոց հարցեր են եղել։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում