Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս․ Դավիթ Տոնոյան

Չեմ կաշկանդելու հանրության հետ բաց խոսելու իրավունքս։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Հետեւելով մամուլում տեղ գտած արձագանքներին, ցանկանում եմ մի քանի շեշտադրում անել: 1.2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին եւ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին ծանոթանալը «քմահաճույք» չէ:

Դա սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք է, որը ցանկանում եմ իրացնել՝ հատկապես Բաքվում իրականացվող «դատավարության» ու ՀՀ զինվորականների նկատմամբ տասնյակ դատաքննությունների պայմաններում: Սահմանադրական օրենքով նախատեսված է, որ անհրաժեշտության դեպքում կարող եմ հանդես գալ արձանագրություններում փոփոխություններ կատարելու պահանջով, պարզաբանումներ ներկայացնել հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իմ դիրքորոշումն ամբողջությամբ:

1.Օրենսդրությամբ հստակ կարգավորման առկայության պարագայում «թույլ տալու» կամ «թույլ չտալու» ձևակերպումները, ինչպես նաև գաղտնիությանը վերաբերվող հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ակնարկները համարում եմ անհիմն և անընդունելի՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած իմ պաշտոնները։ Ավելին, եթե ես՝ ոչ միայն գործող պաշտոնյա չլինելով, այլև քրեական հետապնդման հետևանքով կալանավորի կարգավիճակում գտնվելով, մասնակցել եմ քննիչ հանձնաժողովի նիստին, ապա այսօր ինչպե՞ս կարող է որևէ սահմանափակում կիրառվել իմ նկատմամբ։ Ինչպես ներկայացրել եմ ս.թ. սեպտեմբերին լույս տեսած «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության մեջ, քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու մասին որոշումը հեշտ չեմ կայացրել, այն երկար մտորումների արդյունք էր:

Չնայած բոլոր վերապահումներին, որ ունեի այդ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ, ի վերջո, որոշեցի մասնակցել՝ ցույց տալու մեր հանրությանը, որ թաքցնելու ոչինչ չունեմ: Եվ երբ ինձ պաշտոնական գրությամբ փաստացի հայտնում են, որ զեկույցը «զեկույցի իրավական կարգավիճակ» չունի, վերապահումներս միայն ամրապնդվում են:

1.Հանրային ակնկալիք կար, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը այս կամ այն ձեւով հանրության համար հասանելի կդառնա 2025թ. սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրերին: Սակայն վերը հիշատակված վերապահումները հաշվի առնելով՝ համաձայնություն տվեցի «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության պատրաստմանն ու հրապարակմանը, քանի որ չէի ցանկանում կաշկանդել հանրության հետ բաց խոսելու իրավունքս այլոց ոչ թափանցիկ նպատակներով: Վստահ եմ, որ գրքում շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել»։

2.Ակնկալում եմ սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ ս.թ. նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահին ուղղված նամակիս: Հակառակ պարագայում ոչ իմ, եւ ոչ էլ, վստահ եմ, հանրության համար հասկանալի չի լինի՝ ո՞րն էր հանձնաժողի ստեղծման իրական նպատակը: