NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ. ՔԿԾ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ իր պաշտպանյալին տեսակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Սահմանված կարգի համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տիկին Փոստանջյանին առաջարկել են հանձնել իր մոտ առկա արգելված իրերը, մասնավորապես՝ բջջային հեռախոսը, բաժանորդային քարտը և այլն։ Տիկին Փոստանջյանը հանձնել է իր անձնական օգտագործման բջջային հեռախոսը և հայտնել, որ այլ արգելված իրեր չունի։

Այնուհետև նրան ուղեկցել են զննության համար նախատեսված սենյակ, որտեղ ռենտգեն սարքի միջոցով զննվել է նրա ձեռքի պայուսակը։ Զննության արդյունքում հայտնաբերվել է iPhone 7 տեսակի բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, որը վերցվել է ծառայողների կողմից։

Փաստաբանի և վստահորդի հանդիպումը չխոչընդոտելու նպատակով զննության արդյունքում հայտնաբերված հեռախոսի վերաբերյալ արձանագրությունը նախատեսվել է կազմել միայն տեսակցության ավարտից հետո (արձանագրությունը ստորագրվում է զննություն կատարող անձանց և զննման ենթարկված անձի կողմից, վերջինիս՝ արձանագրության ստորագրումից հրաժարվելու դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում):

Տիկին Փոստանջյանին պարզաբանվել է նաև, որ վարչական իրավախախտման գործի ավարտից հետո (համապատասխան արձանագրությունների կազմում և որոշման կայացում) վարչական իրավախախտման անմիջական օբյեկտ հանդիսացող բջջային հեռախոսը կվերադարձվի իրեն։

Սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել արձանագրության կազմմանը, վերցրել է մուտքի ժամանակ հանձնած բջջային հեռախոսը և դուրս եկել բնակելի գոտու տարածքից, որտեղ սկսել է հեռախոսով նկարահանումներ կատարել բնակելի գոտու մուտքի մոտ, խախտել անվտանգության կանոնները, աղմկել, մեղադրել քրեակատարողական ծառայողներին իր հեռախոսը գողանալու մեջ, ապա հեռացել հիմնարկից։

Նկարահանման ընթացքում տիկին Փոստանջյանը նաև մատնացույց է արել բնակելի գոտու մուտքի մոտ գտնվող առանց բանալիների պահարանները, որոնք չեն շահագործվում։ Տեղեկացնենք, որ հիմնարկ մուտք գործող անձանց իրերի պահման համար նախատեսված են անմիջապես հիմնարկի մուտքի մոտ գտնվող, բանալիներով փակվող պահարաններ։

Միջադեպից հետո քրեակատարողական ծառայողը երկու անգամ հեռախոսազանգով կապ է հաստատել տիկին Փոստանջյանի հետ՝ առաջարկելով վերադառնալ հիմնարկ, մասնակցել արձանագրության կազմմանը, որից հետո հեռախոսը կվերադարձվի։ Սակայն տիկին Փոստանջյանը կրկին մերժել է՝ նշելով, որ հաղորդում կներկայացնի իրավապահ մարմիններին։

Վերոգրյալի հիմքով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կողմից Զարուհի Փոստանջյանի նկատմամբ նախաձեռնվել է վարույթ՝ ՀՀ ՎԻՎՕ 186-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձին արգելված առարկայի հանձնելը կամ ցանկացած ձևով հանձնելու փորձը։ Բացի այդ՝ համապատասխան միջնորդություն է ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատ նրա վարքագիծը քննարկելու նպատակով՝ փաստաբանների վարքագծի կանոնագրքի համաձայն։