Վանդալիզմ Գյումրիում․ անհայտ անձինք «Մայր Հայաստան» հուշահամալիրի ոսկեգույն տառերը պոկել, նետել են աղբամանըԵս հպարտ եմ, որ աջակցել եմ Փաշինյանի վերընտրմանը․ ԹրամփԼյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարելԴատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա ՍաֆարյանիՀունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներՇնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանըԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվՎաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. ՎենսՕմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվելԵղեք ուշադիր․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ ԹրամփԱրթուր Օսիպյանը ազատ կարձակվիԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՊուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունըԱրտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԱնկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. ԷրդողանԵրևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Կրեմլը չի ​​սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Ամենաանիմատ և չօգտագործվող կանգառից դիմում եմ տրանսպորտի վարչությանը. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Թուրքական մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ
Ունեզրկելու եմ, «բոմժ» եմ դարձնելու այս երեք ուժերին․ արդյո՞ք դա Փաշինյանի կողմից ուղղորդում չէ. լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)805 անձի մերժել են ՀՀ քաղաքացիություն տրամադրել5 երկրներ առաջարկել են ժամանակավորապես սահմանափակել ԵՄ նոր անդամների որոշ լիազորություններՎարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան4 տեղամասում ձայները սխալ է մուտք արվել. Հովակիմյան (տեսանյութ)Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ. Նաիրի ՀոխիկյանԿասեցվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Առաջիկայում սպասվում են խուզարկություններ, ձերբակալումներ. Նահապետյան (տեսանյութ)
Մամուլ

Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի ավագանու նախկին անդամ Էդգար Զաքարյանը, շատ կարճ ժամանակ լինելով ավագանու անդամ, հասցրել է մասնակցել պետական գնումներին։ Զաքարյանը գրեթե 1 տարի է, ինչ ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։

Փոխնախարարը 2022-2023 թվականներին եղել է Երեւան քաղաքի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ։

2024 թվականի նոյեմբերին ստանձնել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Դրանից առաջ եղել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունների հիմնադիր եւ գլխավոր տնօրեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019-ին եւ զբաղվում է շինարարությամբ, պրոյեկտ մենեջմենթով, էքստերիերի եւ ինտերիերի դիզայնով։

Ուսումնասիրելով պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիրը՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ հաշվետու տարվա եկամուտները կազմում են 8 մլն 580 հազար դրամ, որից 2 մլն 367 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Էկոնոմիկայի նախարարությունից։

Փոխնախարարը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ընկերությունից 4 մլն 689 հազար դրամ։ Նույն ընկերությունից Զաքարյանը ստացել է նաեւ 900 հազար դրամ՝ վարձակալության դիմաց։

Է. Զաքարյանը աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ-ից 623 հազար դրամ։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2018-ին եւ գերմանական s.Oliver հագուստի բրենդի ֆրանչայզերն է Հայաստանում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Երեւանի քաղաքապետարանը գնումներ է կատարել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից։Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամ դարձել է, ըստ հայտարարագրի 24․03․2022-ին: «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թվականին։ Իրավական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ ընկերության 44.78 %-ը պատկանում է Էդգար Զաքարյանին, իսկ 22.39 %-ը՝ Գեւորգ Զաքարյանին։

Համաձայն պետական գնումների armeps.am հարթակի տվյալների՝ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ-ի հետ 2022 թվականից պայմանագրեր են կնքել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը եւ Երեւանի քաղաքապետարանը։

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ «շինարարական աշխատանքների» համար կնքվել է 3 մլն 964 հազար դրամ արժեքով պայմանագիր։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ կնքվել է 8 մլն 813 հազար դրամ արժեքով պայմանագիր՝ «կառույցների կառուցման աշխատանքներ «Տերյան 105 հասցեում պտտադռնակի ծածկի եւ անցակետերի իրականացում» ծառայության համար։

Իսկ, ահա, 13․06․2022-ից մինչեւ 05․06․2023-ը կնքվել է 5 պայմանագիր Երեւանի քաղաքապետարանի հետ.

1․ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 143 շենքի բակի հիմնանորոգման աշխատանքներ – 5 մլն 969 հազար 356 դրամ,

2․ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի թեքահարթակների կառուցման աշխատանքներ – 1 մլն 134 հազար 430 դրամ,

3․ հենապատերի վերանորոգում – 14 մլն 319 հազար 291 դրամ,

4․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ «սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի շրջանակներում ընդհանուր շինարարական աշխատանքներ-6 մլն 176 հազար 520 դրամ,

5․ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փող․ հ․52 շենքին հարող տարածքի վերակառուցման աշխատանքներ- 3 մլն 921 հազար 600 դրամ։

Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 31 մլն 521 հազար դրամ։

Էդգար Զաքարյանը Երեւան քաղաքի ավագանու անդամի իր պաշտոնավարումը դադարեցրել է 10․10․2023-ին։

Զաքարյանը 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, հանդիսանում է ՔՊԿ Արաբկիր Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Ըստ Զաքարյանի կենսագրության՝ նա 2024 թվականից դադարեցրել է «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահի, տնօրենի եւ «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ (“s.Oliver Group”-ի հայաստանյան գործընկեր) տնօրենի պաշտոնը։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք այստեղ շահերի բախման կամ կոռուպցիոն ռիսկ չկա, Զաքարյանը բովանդակալից նշեց. «Նախ, ընկերությունը հիմնվել է 2019 թվականին, իսկ քաղաքապետարանի մրցույթներին մատնակցել է եւ որոշ դեպքերում պայմանագրեր կնքել 2020 թվականից։

Փաստեմ նաեւ, որ օրենքով անթույլատրելի որեւէ գործողություն չի արվել իմ եւ այն ընկերության կողմից, որի տնօրենը ժամանակին հանդիսացել եմ ես։
Քանի որ Երեւանի ավագանին քաղաքական մարմին է եւ որեւէ գործառույթ չունի Երեւանի գործադիր աշխատանքներում ընդգրկված մասնագիտական օղակների հետ, նրանք Ավագանու անդամներին ենթակա չեն։ Բացի դրանից, «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ՓԲԸ-ն մասնակցել է բացառապես էլեկտրոնային տարբերակով՝ ԱՐՄԷՓՍ հարթակով, որի ամփոփումը կատարվում է հայտերը բացելուց հետո՝ օրենքի ուժով։ Նախկինում իմ կողմից ղեկավարած այս ընկերությունը այդ ժամանակահատվածում մասնակցել է բազմաթիվ մրցույթների, բայց հաղթել է տարվա մեջ 2-3 մրցույթում միայն, բավականին փոքրիկ գներով: Չենք ունեցել ոչ մի «մեկ անձից» գնման օրինակ, եւ մասնակցել ենք բացառապես էլեկտրոնային հարթակով եւ մասնակցածների մեծ մասում հաղթող չենք ճանաչվել։

Ասեմ ավելին՝ 1-2 պայմանագրերում ուշացումներ ենք ունեցել, ինչի արդյունքում տուգանվել ենք ընդհանուր մոտ 800 հազար դրամով։

Այս ամենից հետո էլ 2023-ին մեր ընկերության կողմից որպես բարեգործություն իրականացրել ենք Երեւանի թիվ 144 դպրոցի 2 դասարանների վերանորոգում՝ մոտ 2 մլն դրամի ներդրումով, մինչդեռ բոլոր տարիների՝ քաղաքապետարանի հետ գործարքներից ստացված շահույթը անգամ 1 մլն դրամ չէր կազմում, քանի որ պայմանագրերը շատ փոքրիկ էին։

Այսքանից կարծում եմ պարզ է դառնում, որ այստեղ որեւէ կոռուպցիոն ռիսկ կամ անձնական միջամտում չի կարող լինել, հակառակ դեպքում վերոշարադրյալ պատկերն ուղղակի չէր լինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Զաքարյանը։

Ստացվում է, որ Էդգար Զաքարյանը 2022 թվականի մարտից դարձել է Երեւանի ավագանու ՔՊ-ական անդամ, ապա քաղաքապետարանը սկսել է վերջինիս հիմնադրած ընկերության հետ կնքել պայմանագրեր հունիսից, ապա 2023 թվականի հոկտեմբերից դադարեցրել է ավագանու անդամ լինելը։ 2023 թվականից երեւանի քաղաքապետարանը դադարել է նաեւ ընկերության հետ պայմանագրեր կնքելը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնավարման ընթացքում Էդգար Զաքարյանի հիմնադրած ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 5 պայմանագիր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: