NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Մեղադրանքի հիմքերը շինծու են, իսկ Տիգրան Ուլուբաբյանի դեմ գործը՝ բացառապես պատժիչ բնույթ է կրում․ պաշտպան

Դեկտեմբերի 1-ին Վանաձոր քաղաքում կայացել է Տիգրան Ուլուբաբյանի քրեական գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում դատարանում շարունակվել է տուժող Քրիստինե Բեգլարյանի հարցաքննությունը։ Իր ցուցմունքում տուժողը պատասխանել է իմ հարցին, թե ինչու է, իր կարծիքով, Տիգրան Ուլուբաբյանը նստած մեղադրյալի աթոռին։ Այս մասին հայտնում է Ուլուբաբյանի պաշտպան Էրիկ Բեգլարյանը։ 

«Քրիստինե Բեգլարյանը նշել է, որ Տիգրանի նկատմամբ իրականացվում է բացահայտ հաշվեհարդար՝ պայմանավորված նրանով, որ նա հրապարակային է դարձրել ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառված բռնությունը, ինչպես նաև կազմակերպել է բողոքի ակցիաներ և հանրային հավաքներ։ Տուժողի խոսքով՝ հենց այս հանգամանքներն են ստացել մեծ հնչողություն և դարձել Տիգրանի դեմ հարուցված գործի իրական շարժառիթը։

Քրիստինեն հավելել է, որ Տիգրանը  ֆինանսական որևէ կարիք չի ունեցել, քանի որ  ամսական ստանում էր 330 000 ՀՀ դրամ։ Նա նշել է նաև, որ իր մոտից հափշտակվել են 800 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, և եթե, ինչպես մեղադրանքն է նշում, հանցագործությանը ներգրավված են եղել 4 անձ, ապա գումարի բաժանման դեպքում յուրաքանչյուրին բաժին կհասներ մոտ 200 000 դրամ։

Տուժողի խոսքով՝ դա միանշանակ անհեռանկարային և անհեթեթ մոտիվ է․ Տիգրանը,նախ երբեք չէր գնա նման քայլի,առավել ևս 200 000 դրամի համար, նրա ֆինանսական վիճակը նման քայլի դրդելու պատճառ չի կարող լինել։

Բացի այդ, տուժողը կրկին ընդգծել է, որ եթե Տիգրանին երբևէ գումար անհրաժեշտ լիներ, ինքը՝ որպես ընտանիքի մտերիմ մարդ, անպայման կօգներ իրեն հնարավորության սահմաններում։ Նրա համոզմամբ՝ մեղադրանքի հիմքերը շինծու են, իսկ Տիգրանի դեմ գործը՝ բացառապես պատժիչ բնույթ է կրում։

Տեղեկացնում եմ,որ Տիգրան Ուլուբաբյանի վերաբերյալ հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին ժամը 15։00‐ին  Վանաձոր քաղաքում»,- գրել է նա։