Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

ՀՀ ԱԺ պաշտոնատար անձը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսականկենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններարտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

Բացի այդ՝ պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահը ՀՀ ԱԺ նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքում գտնվող դպրոցներից մեկի՝ վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից հիշյալ ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ընկերության հիմնադիր-նախագահը 2021 թվականին մաս-մաս, որպես կաշառք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին է տվել ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլարև 300․000 ՀՀ դրամ, իսկ վերջինս 2023 թվականին ՀՀքաղաքաշինության կոմիտեի նախագահին էհասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալընկերության հիմնադիր-նախագահի կողմից իրեններկայացված առաջարկն ու կից փաստաթղթերը:

 Վերը նշված արարքների համար ԱԺ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:  

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: