«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համարՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»Թեհրանում հանդիպել են Աբբաս Արաղչին եւ Սերգեյ ԼավրովըԱպարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)
Քաղաքականություն

Ըստ կառավարության՝ «ի՞նչ է բացահայտում Ղարաբաղի բանակցային փաթեթը»

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հրապարակվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր։

Այս առնչությամբ ՀՀ կառավարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը համապատասխան, հրապարակվել են Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին առնչվող առանցքային փաստաթղթերը (հասանելի է https://www.gov.am/am/K-Negotiation-Documents/  )։

Դրանց մի մասը, մասնավորապես, ՄԱԿ–ի ԱԽ 1992, 1993 թվականների բանաձեւերը մինչ այս էլ առկա էին համացանցում։ Հրապարակային փաստաթղթերը փաթեթում ներառվել են բանակցային գործընթացի ամբողջական տրամաբանությունն ի ցույց դնելու համար։

Ո՞րն է ի վերջո հետեւությունը հրապարակված փաթեթից։ Թերեւս այն, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք, ինչ խոսք, ձեւավորվել են Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտայի կողմից։ Նրանք այդ միֆերը ձեւավորել են իրենց իշխանության գալը եւ մնալը արդարացնելու համար ու այդ միֆերը զարգացրել են այնքան, որ դա Հայաստանում դարձել է մտածողություն, իսկ դրանից դուրս հայացքը՝ քաղաքական տաբու, դավաճանություն։

Հետագայում այդ տաբուն օգտագործվել է քաղաքական վերարտադրության համար, եւ ամեն վերարտադրությունից հետո տաբուն ավելի է կարծրացել` հանրությանը մատուցվելով որպես բացարձակ ճշմարտություն։

Եթե սա լիներ ներհայաստանյան եւ ներհայկական հարաբերությունների խնդիր, գուցե հասկանալի լիներ։ Բայց հարցն այն է, որ Ղարաբաղի հակամարտությունը միջազգային պրոբլեմ էր, եթե նույնիսկ մի կողմ դնենք տարածաշրջանային համատեքստը։

Իսկ հարցի միջազգային ընկալումը ոչ միայն սկզբնական շրջանում է հակադիր եղել Ղարաբաղյան շարժման պատկերացումներին, այլեւ զարգացել է հակադիր ուղղությամբ։

Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո  հակամարտության կարգավորման բանակցությունները երբեք չեն եղել Ղարաբաղի անկախության կամ ՀՀ հետ միացման շուրջ։ Բանակցությունների հիմնական առարկան եղել է այն, որ Ղարաբաղի շրջակա բոլոր 7 շրջանները փաթեթային կամ փուլային տարբերակով պետք է վերադարձվեին Ադրբեջանին, իսկ բուն Ղարաբաղի կարգավիճակը պետք է բանակցվեր միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Միջազգային հանրության այս ընկալումը հստակ արձանագրված է 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի նախագահողի հայտարարության հետեւյալ հատվածում․ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակ՝ արտացոլված ինքնորոշման վրա հիմնված համաձայնագրում, որը Լեռնային Ղարաբաղին կշնորհի ամենաբարձր աստիճանի ինքնակառավարում Ադրբեջանի կազմում»։

Այս ձեւակերպումը ցույց է տալիս, որ նույնիսկ «ինքնորոշում» հասկացությունը մեզանում միֆականացված է եղել, որովհետեւ միջազգային հանրության ընկալմամբ՝ ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի համար նշանակում էր «ինքնակառավարում» Ադրբեջանի կազմում։ Ոչ թե ինքնավարություն, այլ ինքնակառավարում։ Սա էլ է կարեւոր տարբերություն։

Տարածքային ամբողջականության սկզբունքը և ինքնորոշման իրավունքը միաժամանակ բանակցային սեղանին ունենալը նշանակել է, որ չէր կարող լինել Ղարաբաղի կարգավիճակի որեւէ սահմանում առանց Ադրբեջանի համաձայնության, որովհետեւ Ղարաբաղն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է։ Սա հստակ արձանագրված է ՄԱԿ–ի ԱԽ բանաձեւում։

Սա արձանագրված է նաեւ հանրաքվեով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու գաղափարների մեջ, որովհետեւ այդ գաղափարները ձեւակերպված էին այնպես, որ Ադրբեջանը հիմք ունենար ասելու, որ հանրաքվեին պետք է մասնակցեն ոչ միայն Լեռնային Ղարաբաղից ժամանակին հեռացած ադրբեջանցիները, այլեւ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Այսինքն, ենթադրվող հանրաքվեն տեղի է ունենալու ոչ թե Ղարաբաղում, այլ ամբողջ Ադրբեջանում։ Հայաստանը համաձայն չէր այդ մեկնաբանության հետ եւ այն, որ հանրաքվեն չէր կայանում եւ պրոցեսն էլ առաջ չէր գնում, նշանակում էր՝ Ադրբեջանի դիրքորոշումը վճռորոշ էր, որովհետեւ Ղարաբաղը դե յուրե համարվում էր Ադրբեջանի մաս։ Սա արձանագրվել է նաեւ տարածքների փոխանակման, ընդհանուր պետության հայեցակարգերում։

Ու որքան երկար է ձգձգվել ժամանակը, այնքան Ադրբեջանի դիրքորոշումները կոշտացել են՝ առանց նախնական հարաբերականորեն ավելի բարենպաստ բանակցվող տարբերակներին վերադարձի հնարավորության։

Փաստաթղթերից երևում է, որ 2018 թ.-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո բանակցային սեղանին չի դրվել այլ փաստաթուղթ կամ առաջարկ, քան եղել է դրանից առաջ։ 2019 թ.-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված թղթին կից մեկ այլ փաստաթղթի տարեթիվը 2016թ.-ն է, իսկ փաստաթղթի առաջին նախադասությունը ցույց է տալիս, որ այն ձեւակերպվել է այն ժամանակներում, երբ հարցի գլխավոր բանակցողը ՀՀ նախագահն էր, ոչ թե վարչապետը։ Այսինքն, փաստաթուղթը ձեւակերպվել է 2018 թ.-ի հեղափոխությունից առաջ։

Հրապարակված փաստաթղթերից ամենաուշագրավը, թերևս, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ընդհանրացնում է 2016 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ առկա իրավիճակը ԼՂ բանակցությունների վերաբերյալ։ Եվ այստեղ պետք է արվեն մի շարք կարևոր արձանագրումներ։ Նախ, Սերժ Սարգսյանն այդ նամակում հնչեցնում է գնահատականներ, որոնք ցույց են տալիս, որ․ ա) Սերժ Սարգսյանն ունեցել է ռազմական կամ պատերազմական գործողությունների վերսկսման բարձր հավանականության գնահատական, բ) արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների բալանսը խախտված է, գ) ընդգծել է, որ «միջանկյալ կամ վերջնական կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը բավարար փոխհատուցում չէ տարածքների իրական հանձնման դիմաց», դ) Ադրբեջանը չի վերցնում իր վրա հստակ պարտավորություններ ԼՂ հանրաքվեի և ԼՂ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ և որպես այս գնահատականի հիմնավորում արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը մշտապես հղում է անում Ադրբեջանի Սահմանադրությանը՝ որպես ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու խոչընդոտ, քանի որ նա դա համարում է Ադրբեջանի ներքին հարցը:

Նամակից երևում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը խնդիր է տեսել ՌԴ կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության վերաբերյալ՝ հակառակ պարագայում չէր լինի տվյալ նամակի անհրաժեշտությունը։ Ռազմական բալանսը խախտվել էր, այդ թվում՝ Ադրբեջանին ՌԴ ակտիվ սպառազինելու արդյունքում։ Գումարած՝ ի հեճուկս ՀՀ ընդհանուր առմամբ միաբևեռ արտաքին քաղաքականության, որը ենթադրաբար նպատակ ուներ ԼՂ հարցում ՌԴ բարեհաճությունը շահել, բանակցային սեղանին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջ էին քաշվել մոտեցումներ («Լավրովի պլանը»), որոնք 2016թ.-ին փաստի առաջ էին կանգնեցրել Հայաստանի իշխանություններին և Սերժ Սարգսյանին։

Դա է պատճառը, որ այս նամակը Սերժ Սարգսյանն ուղղում է հենց Վլադիմիր Պուտինին, ոչ թե ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահներին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներ։ Այդ նամակից է, որ վերծանում ենք, որ 2016թ.-ի օգոստոսին Սերժ Սարգսյանը հասկացել է, որ անելանելի վիճակում է, և եթե ՌԴ կողմից մոտեցումը չփոխվի, ապա պատերազմն անխուսափելի է, ընդ որում՝ խախտված ռազմական բալանսի պարագայում անխուսափելի է՝ կանխատեսելի արդյունքով։

Մի կողմից ԼՂ անզիջում մոտեցումները, մյուս կողմից ակնկալվող ռազմաքաղաքական աջակցության բացակայությունը շուրջ երկու տասնամյակ երկրի ներսում հասարակությանը մտացածին ռազմահայրենասիրական պրոպագանդայի ներարկման պայմաններում անհնար էին դարձնելու պատերազմից խուսափելը։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը 2018թ․-ի ապրիլին Ազգային ժողովի իր հայտնի ելույթում խոստովանեց, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի փակուղու մեջ են։

Շատերի մտքով է թերևս անցել, թե  ինչո՞ւ 2018թ.-ի մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել իշխանությունը, Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը լծվել էր անհասկանալի մեղադրանքներ հնչեցնելու, որ Նիկոլ Փաշինյանը եկել է «հողերը հանձնելու»։ Փաստաթղթերի և Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը տալիս է այդ հարցերի պատասխանը։ Սերժ Սարգսյանը գիտեր, որ պատերազմն այլևս անխուսափելի է, իսկ պատերազմի ելքը՝ առավել քան կանխատեսելի։ Եվ այդ հայտարարությունները հետագայում նրան պետք էին քաղաքական վերադարձի համար։

Հ․Գ․  Արժե անդրադառնալ նաեւ Ղարաբաղի ենթադրյալ միջանկյալ կարգավիճակի եւ կարգավիճակի որոշման ենթադրյալ հանրաքվեի մեկ այլ կողմի եւս։ Երկուսն էլ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը համարում էր ձեռքբերում, մինչդեռ միջանկյալ կարգավիճակը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի 90–ականներից փաստացի հաստատված կարգավիճակի եւ կառավարման կարգավիճակի կազմալուծում եւ նոր հայ–ադրբեջանական կառավարման հաստատում, իսկ ապագա հանրաքվեի գաղափարի քննարկումն իսկ նշանակում էր 1991 թվականի դեկտեմբերի 10–ին ԼՂ–ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի ապալեգիտիմացում։ Այսինքն, վարված բանակցային գործընթացի արդյունքում ԼՂ հակամարտությունը բովանդակային առումով հասել էր 1991 թվականի զրոյական կետին»։