Օմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
Մամուլ

Սուրո Լեննականսկին, Զապի քրոջ որդին ու 6 գողական ազատության մեջ են, սրբազանները` նստած

«Հրապարակ» թերթը գրում է.

2022 թվականի ամռանը ԱԱԾ-ն աղմուկով բերման ենթարկեց գյումրեցի օրենքով գող Սուրոյին եւ նրա հետ փոխկապակցված մի խումբ անձանց։ Քննչական կոմիտեն այդ ժամանակ ծավալուն հաղորդագրություն տարածեց, որտեղ ներկայացված էին Սուրոյի ղեկավարած խմբավորման գործողությունները։ Այսպիսով․ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» անունով օրենքով գողը 2021 թվականին տեղի ունեցած ինչ-որ ծեծկռտուքի հետ կապված՝ «գործ» է լուծել՝ գողականով, ապա ասել, որ նման հարցերը լուծելու են իրենց «օրենքներով», եւ հրահանգել է դա փոխանցել մյուսներին․ «․․․հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կատարել են վերջինիս պահանջը՝ այդկերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը եւ ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը»։


Բացի սրանից, ըստ ՔԿ-ի, «Պաշի տղա Սուրո Լեննականսկին» իր մարդկանց միջոցով Հայաստանի տարբեր բանտերից հավաքագրել է գումարներ, որից 5 հազար ԱՄՆ դոլարը փոխանցվել է «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ անձին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։ «Այնուհետեւ, 2022 թվականի մարտի 7-ին «Պաշի տղա Սուրո Լեննականսկին» հավաքագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամի հրահանգել է, հանցավոր աշխարհում ձեւավորված ավանդույթի համաձայն, հոր մահվան կապակցությամբ 10 հազար ԱՄՆ դոլար գումար փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին: Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10 հազար ԱՄՆ դոլար եւ տեղափոխել իր մատնանշած վայրը: Աշոտ Իգիթյանը, մասնակցելով նշված խմբավորմանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայրն ու փոխանցել հորը, որից հետո վերջինս եւ Ցոլակ Գեւորգյանը «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի անձին են փոխանցել նշված գումարը»,-նշված է ՔԿ-ի տարածած հայտարարության մեջ։

Այս քրեական գործում 8 մեղադրյալ կա, որոնք հարում են քրեական ենթամշակութային խմբավորմանը։ Մեղադրյալների թվում են՝ Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանը՝ «Իգիթի Ռոն», նրա որդի Աշոտ Իգիթյանը եւ Վահան Տեր-Պողոսյանը, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկին»՝ Արտյոմ Ղազարյանը, որն օրենքով գող Անդրանիկ Սողոյանի՝ Զապ Լեննականսկիի քրոջ որդին է, նաեւ՝ Ցոլակ Գեւորգյանը՝ «Տեքստիլի Ցոլոյ»-ը, Կարեն Վարոսյանը՝ «Աֆիշի Կարեն»-ը։ Գործը 2022-ին հասել է Շիրակի մարզի դատարան։ 

Ի սկզբանե մեղադրյալները կալանավորված են եղել, բայց ժամանակի ընթացքում ազատ են արձակվել։ Մասնավորապես, խմբավորման պարագլուխ «Պաշի տղա Սուրո Լեննականսկիի» ազատ արձակման ճանապարհն այսպես է անցել․ «Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունիսի 1-ի որոշմամբ Ս. Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է, եւ նրա նկատմամբ համակցված կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ․ տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով, եւ գրավ՝ 40 միլիոն դրամի չափով։ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի օգոստոսի 21-ի եւ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումներով Ս․ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը երկարաձգվել է 3 ամիս ժամկետով, իսկ 40 միլիոն ՀՀ դրամի չափով գրավը թողնվել է անփոփոխ։ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի փետրվարի 16-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոխվել է, եւ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն խափանման միջոցը, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված 40 միլիոն գրավը թողնվել է անփոփոխ»։

Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու համար դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, մերժում ստանալով՝ հասել է Վճռաբեկ դատարան, որը 20 օր առաջ վճռել է բողոքը վարույթ չընդունել։ Ի դեպ, հատուկ վերանայման բողոքը ներկայացրել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ինչը բացառիկ դեպքերում է լինում։  
Այսինքն, 3 տարի է՝ օրենքով գողերին առնչվող այս գործն առաջին ատյանի դատարանում է՝ քննվում է, բայց դատավճիռ չկա: Ավետիսյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանը «Հրապարակ»-ին ասաց՝ այս գործով 5 դատավոր է փոխվել, նոր՝ 6-րդ դատավորը զրոյից սկսել է դատաքննությունը։ Նա հաստատեց, որ այս գործով անցնող բոլոր մեղադրյալներն այժմ ազատության մեջ են։ Նրանց ազատ արձակման որոշումների դեմ Գլխավոր դատախազությունը բողոքներ է տարել վերադաս ատյան։

Դե, գողերն ու մականունավոր տղերքը հո սրբազաններ չե՞ն կամ հայտնի գործարար, որ մի խոսքի համար բանտ նետվեն ու ամիսներով պահվեն: