Գագիկ Ծառուկյանին 2 անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, Արեգնազ Մանուկյանին արգելում են անգամ անչափահաս զավակին տեսնել. «Հրապարակ» Ի՞նչն է շուրջ երկու տարի քննվում մի գործով, որի առանցքային հանգամանքները տեղի են ունեցել բաց նիստի ընթացքում՝ ուղիղ եթերում. «Ժողովուրդ»ԱԱԾ-ն ու ՌՈ-ն օդանավակայանում շարունակում են որս իրականացնել. «Հրապարակ»Երևանի քաղաքապետարանում պաշտոնանկությունների և վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունների գործընթացը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն Իրանին նոր հարվածներ է հասցրելԻշխանությունը Կոտայքի մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»«Ադրբեջանի նկատմամբ անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրամիության կողմից». Դավիթ Իշխանյանի որդու ելույթը ԵԽ-ում
Դավթաշենում շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին
Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչումՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել«Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլըԻրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասինԼիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակումՄատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրերԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներինՓոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության խորացումըՈղբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանըՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալԱլիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ ԴավթյանԻրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվելՔուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներինՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԾառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով․ ՍուրենյանցԲաքվում ապօրինաբար պավող Դավիթ Իշխանյանի որդին՝ ԵԽ-ում․ Բաքվի դատավարությունը Հայաստանի դեմ է19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Թանդիլյանը ահազանգում է հայ գերիների վիճակի մասին․ «Նրանք շարունակում են պայքարել ապրելու համար»Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանՌուսաստանը և ԱՄՆ-ը կարող են ընդլայնել համագործակցությունը տիեզերական ծրագրերումԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» ԱՄՆ-ն Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը կգանձի ․ Դոնալդ Թրամփ Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՇՄՆ-ն զգուշացնում է․ զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուԱղվերանում 8 ժամ գազ չի լինի «Դիլի»-ի մի քանի արտադրատեսակներ կրկին կարտադրվենԾառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում․ ԱռաքելյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար «Չիկագո Բուլս»-ումՀաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Քաղաքականություն

«Փորձեց, բայց չստացվեց» քաղաքական գործիչ Վանեցյանն ուզում է կրկին փորձել

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով 2018-ին իշխանության մաս էր կազմում, շատ արագ կողմնորոշվեց, որ սխալ տեղում է և հեռացավ այդ իշխանությունից:  Նա 2019-2022թթ. փորձում էր ձևավորել քաղաքական շարժում, որի նպատակներից մեկն իշխանափոխության հասնելն էր։

Նա այդպես էլ չհաջողեց ու «փիսիկի նման նստեց մի մութ անկյունում», բայց «հոնքերը կիտած լաց չի լինում», որովհետև այդ անկյունն իր համար այդքան էլ մութ չի թվում: Նրա վառ երևակայությամբ, դեպի այդ անկյուն է ճառագում  2026 թվականի ընտրություններից եկող լույսը, որն այնքան է կուրացրել Վանեցյանին, որ նրան թվում է, թե՝ հաղթելու է ընտրություններում, «թագավոր» է կարգվելու և ղեկավարելու է երկիրը:

Այստեղ են ասել՝ թան էլ չէ՝ բրդած մածուն:

Նա չի հաջողի այն պարզ պատճառով, որ հասարակության շրջանում այնքան էլ վստահություն չի վայելում. Վանեցյանը նախ իշխանության մաս է կազմել, իսկ հետո՝ «դարձի գալով» ու հասկանալով իրավիճակի լրջությունը՝ մարդկանց միայն սին հույսեր է տվել ու թողել կես ճանապարհին:

Վանեցյանն ինչ-որ պահի կարծես մարտահրավեր նետեց իշխանությանն  ու հայտարարեց, թե՝ «ոտքս խփեմ գետնին՝ 200 000 մարդ կհավաքեմ»: Բայց այս արտահայտությունը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հռետորաբանություն:

Նա իրականում այդ զանգվածային աջակցությունը չստացավ, զուտ իր անհեռատեսության ու նաև այն պատճառով, որ դիվանագետ ու քաղաքական հմուտ գործիչ չէ:

Խոսենք փաստերով.

Վանեցյանը հաշվի չէր առել քաղաքական դաշտի բևեռացումը:

Հայաստանում 2018-ից հետո քաղաքական կյանքը խիստ բևեռացած էր՝ իշխանության (ՔՊ/Նիկոլ Փաշինյան) և ընդդիմության (մասնավորապես խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների) միջև:

Վանեցյանը հայտնվեց հենց այդ երկու բևեռների միջև՝ այդ իշխանությունից ու ընդդիմությունից զատված վիճակում, ինչը դժվար էր դարձնում մեծ զանգվածների համախմբումը։

Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին պետը, այնքան հմուտ քաղաքական գործիչ չէր, որ հասկանար՝ ինքը հասարակական վստահության պակաս ունի:

Վանեցյանն իշխանության մաս կազմելու շրջանում վայելում էր մեծ հանրային վստահություն, քանի դեռ պաշտոնյա էր, բայց նրա հրաժարականը ԱԱԾ տնօրենի պաշտոնից և դրանից հետո իշխանության դեմ դուրս գալը հասարակության մեծ մասի շրջանում առաջացրեց անորոշություն:

Որոշները նրա այդ քայլն ընկալեցին որպես սկզբունքայնություն, մյուսները՝ որպես քաղաքական դիրքավորում՝ իշխանությունից հեռանալուց հետո։ Այս երկիմաստ ընկալումը չէր կարող չնվազեցնել շարժման ներուժը։

Այսքանը դեռ բավական չէ, Վանեցյանը չուներ նաև իր իսկ սկսած շարժման գաղափարական հստակությունը:

Նրա շարժումն ավելի շատ կառուցված էր հակաիշխանական օրակարգի վրա, քան լայն հանրությանը միավորող երկարաժամկետ ծրագրերի։ Վանեցյանը չէր հասկացել, որ երբ քաղաքական շարժումը չունի հստակ ու գրավիչ առաջարկ հասարակությանը, դժվար է մեծ թվով մարդկանց երկարաժամկետ մոբիլիզացնել։

Հատկանշական է, որ այդ օրերին նրան մոտեցող մարդիկ հարցնում էին ծրագրերի մասին, բայց Վանեցյանը ամեն ինչ թողել էր իրավիճակի թելադրանքին: 

Դժվար է ասել, թե այդ ինչ ակնկալիքով էր Վանեցյանը հայտարարում, թե՝  «ոտքս խփեմ գետնին՝ 200 000 մարդ կհավաքեմ», երբ 200 000 մարդ հավաքելը երբեմն նույնիսկ խոշոր ուժերի համար է դժվար, ուր մնաց թե Վանեցյանի նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության, որը չուներ երկար տարիներով ձևավորված կառույցներ կամ տարածքային մեծ ցանց, ինչն անհրաժեշտ է բազմահազարանոց բողոքի ցույցեր կազմակերպելու համար։

Այս ամենից բացի, կար նաև հետպատերազմյա հասարակական հոգնածություն։

44-օրյա պատերազմի և դրա հետևանքների պատճառով հասարակությունը, ընդհանուր առմամբ, հոգնած և քաղաքականապես պասիվ էր։ Այդ շրջանում գրեթե ոչ մի ընդդիմադիր նախաձեռնություն մեծ թվով մարդկանց չէր կարողանում դուրս բերել փողոց։

Վանեցյանն այս ամենը չէր հաշվարկել: Անգամ նրա այն հայտարարությունը՝ թե եթե չհաջողեմ, վայր կդնեմ մանդատս, շարքային քաղաքացու պրիմիտիվ փողոցային խոստում էր:

Իրականում մանդատը վայր դնելն ու դաշինքից դուրս գալը ցույց տվեց, որ համագործակցությունը կայուն չէր: Այդ հեռացումը ոչ թե Վանեցյանի՝ «իր խոսքի տերը լինելու» մասին էր, այլ նրա անսկզբունքային լինելու և նպատակասլաց չլինելու մասին էր: 

Դրա հետևանքով Վանեցյանը կորցրեց խորհրդարանական հարթակն ու մեդիա ներկայության մի մասը։

Վանեցյանի անունը սկզբում կապված էր հակակոռուպցիոն պայքարի և անվտանգային կառույցների հետ. բայց երբ նա փորձեց արագ անցնել ընդդիմադիր քաղաքական հարթակ, հասարակությունը չտեսավ այնպիսի ծրագիր կամ տեսլական, որը համապատասխաներ իր նախկին կերպարին։

Չնայած Վանեցյանը ընկալվում էր որպես անվտանգության ոլորտից եկած պաշտոնյա, բայց անվտանգային խնդիրների լուծման հետ կապված նրա խոսքը աղքատ էր, իսկ գործ ընդհանրապես չկար:

Այսօր հասարակության մի մասը նրան տեսնում է որպես «փորձեց, բայց չստացվեց» քաղաքական գործիչ, իսկ մի փոքր հատվածն էլ թեև նրան վստահում է, բայց համաչափ չէ՝ առաջնորդ դարձնելու համար։

Ու որքան էլ Վանեցյանը փորձի իր գլխից  վերև թռչել՝ ավելին չի կարող, իսկ նրա հնարավորությունները խիստ սահմանափակ են. նա միշտ մնալու է նախկին համակարգերի կողմից շահարկվող, հստակ քաղաքականություն չունեցող և «ոչ բռունցքավորված» ընդդիմադիր, ով չունի ճիշտ ժամանակային, կազմակերպչական և գաղափարական ռազմավարություն։

Ամեն դեպքում, Վանեցյանը չի հանձնվում՝ «փորձեց, բայց չստացվեց» քաղաքական գործիչը ուզում է կրկին փորձել:

Արմինե Մկրտումյան