Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Հաշմանդամություն ունեցող անձինք չպետք է անտեսվեն, նրանց խնդիրների լուծումը լինելու է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը. «Քոչարի» կուսակցության ուղերձը

Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն հազարավոր մարդկանց ուժին, կամքին, տոկունությանը և արժանապատվությանը, ովքեր ամեն օր հաղթահարում են այն խնդիրները, որոնք շատերը անգամ չեն նկատում։ Այս օրը հիշեցում է, որ հաշմանդամությունը երբեք չի սահմանափակում մարդու արժեքը, նրա իրավունքները կամ նրա կարողությունները։ Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի լիիրավ, իրավահավասար անդամ է, և պետության պարտքն է ստեղծել ոչ թե ձևական, այլ իրական պայմաններ՝ լիարժեք ու արժանապատիվ կյանքի համար։ Սակայն այսօր չենք կարող չնշել, որ պետությունը տարիներ շարունակ թերացել է այս ոլորտում։

Պետությունը չի իրականացրել այն քաղաքականությունը, որը նրանց համար պետք է ապահովի ժամանակին պատշաճ բուժօգնություն, որակյալ վերականգնողական ծառայություններ, տեխնիկական միջոցների հասանելիություն, ներառական կրթություն, մատչելի և հարմարավետ քաղաքային միջավայր, ինչպես նաև երկարաժամկետ սոցիալական ապահովություն։ Ցավալի է, բայց փաստ՝ երեխաների շրջանում հաշմանդամությունը հաճախ կարող էր կանխարգելվել ճիշտ առողջապահական մոտեցումներով, իսկ արդեն հաշմանդամություն ունեցող անձինք տարիներ շարունակ մնացել են անտեսված՝ առանց պետական իրական ծրագրերի և բավարար ֆինանսավորման։ 

Այսպիսով, այս օրը պարզապես տոն չէ։ Սա նաև հիշեցում է պետության անպատասխանատվության մասին։ Մեր հստակ դիրքորոշումը՝ համոզված ենք, որ Հայաստանի ապագան չի կարող կառուցվել, եթե մեր պետությունը շարունակի անտեսել այն մարդկանց, որոնք ամենաշատն են կարիք ունենում պաշտպանվածության և աջակցության։

Պետությունը պարտավոր է ձևավորել քաղաքականություն, որը չի ավարտվում հայտարարություններով, այլ սկսվում է իրական քայլերով՝ առողջապահական կանխարգելման ծրագրեր, վաղ ախտորոշման ծրագրեր, աշխատատեղերի հարմարեցում, սոցիալական ներգրավվածություն, արժանապատիվ ֆինանսավորում՝ առանց հերթերի և տարրական միջոցների ապահովմամբ։ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի արժանապատվության և հավասար հնարավորությունների։

Այս օրը մենք ոչ միայն շնորհավորում ենք, այլև պարտավորություն ենք ստանձնում՝ պայքարել այն Հայաստանի համար, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք չեն լինելու երկրորդ տեղում, չեն անտեսվելու և որտեղ նրանց խնդիրների լուծումը լինելու է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Մաղթում ենք առողջություն, ուժ, համառություն և այնպիսի պետություն, որը ձեր կողքին կանգնած է ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։

Հարգանքով՝ «ՔՈՉԱՐԻ-Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն