Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Հուդայի հետեւորդներ կլինեն այն հոգեւորականները, որոնք կգայթակղվեն Փաշինյանի «կաշառքով». Տեր Զարեհ

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կազմակերպված պատարագի անվան տակ քաղաքական հերթական ակցիան ոչ միայն դատապարտելի է, այլեւ հերթական կանոնական խախտումը: Այս մասին Aravot.am-ին ասաց Մասյացոտնի թեմի Դալարի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը:

«Այնտեղ գտնվող հոգեւորականները լավ գիտեն՝ շատ կոպիտ խախտումներ են թույլ տվել: Առանց թեմակալ առաջնորդի, առանց սրբազան հոր օրհնության որեւէ քահանա ուրիշ թեմից պատարագ մատուցել թեմի տարածքում իրավունք չունի: Դա եկեղեցու կանոններից է: Այնտեղ գտնվող եպիսկոպոսներից մարդիկ կան, որոնք լավ հասկանում են, որովհետեւ իրենք էլ թեմակալ առաջնորդի իշխանությունն ունեն ու իրենց թեմի տարածքում որեւէ հոգեւորական, նույնիսկ եթե ուխտավորաբար իր համայնքով գալիս է, պետք է անպայման օրհնություն ստանա պատարագ մատուցելու համար: Պատարագիչ քահանան էլ, որը խորանից կատարում էր քաղաքական ակցիան, լավ հասկանում է իր արարքի հակականոնականությունը: Այդ մարդիկ պատրաստ են ամենազազրելի արարքներին էլ, միայն թե բավարարեն իրենց քաղաքական պատվիրատուի ցանկություններն ու ճաշակը», ասաց Տեր Զարեհը:

Նրա համոզմամբ՝ բոլոր հիմքերը կան այդ հոգեւորականներին կարգալույծ անելու. «Այդ հոգեւորականները, որոնք Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում կանգնած էին իրար կողքի, թող իրար նայեին ու հիշեին, թե տարբեր ժամանակներում տարբեր առիթներով իրար հասցեին ինչեր են խոսել: Մեկը նայեր իր կողքին կանգնածին ու հիշեր, ես լավ հիշում եմ՝ ովքեր իրար մասին ինչեր են խոսել: Ես ցավ ապրեցի, որ իրենք այդքան թուլակամ գտնվեցին այդ ճնշումներին ու պարտված, ընկճված ու խեղճացած այնտեղ տեսա: Ինձ համար սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ կոմպրոմատներ են եղել, որ նրանց այդ կոմպրոմատներով ճնշել են, որ գնան այդ աստվածադավ որոշմանը» :

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի հրապարակմանը, որով նաեւ Փաշինյանը երաշխիքներ է խոստանում հոգեւորականների ավելի բարեկեցիկ ապրելու համար, Տեր Զարեհը շարունակեց. «Երեւի թե Փաշինյանը տեղյակ է մեր եկեղեցու հոգեւորականների ֆինանսական դժվարություններից ու փորձում է այդ իմաստով շահագրգռել հոգեւորականներին, թե իբրեւ թե ավելի բարեկեցիկ ու ապահով կյանք կունենան, բայց մոռանում է, որ հոգեւորականն այս ամենը գիտակցելով է մտել այդ պատասխանատվության տակ ու նրան կաշառել դժվար հնարավոր լինի, եթե ի սկզբանե ուրացող չէ: Դրամով կամ կաշառքով շահագրգռելը հոգեւորականին հավասար է, որ այդ հոգեւորականը իրեն համահավասարեցնում է Հուդային, որովհետեւ Հուդան էլ հենց դրամից գայթակղված, իր ներսի չարությունը կուտակված դրամը առիթ եղավ, որ բացահայտվի ու գնաց մատնեց իր վարդապետին: Արծաթասեր ու պիղծ Հուդայի հետեւորդները կլինեն այն հոգեւորականները, որոնք կհամաձայնեն գործարքի գնալ հանուն դրամի»: