NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքարի տապալումը հանդիսանում է իշխանությունների ամենամեծ ձախողումը․ ԹԻՀԿ

Սկսած 2003 թվականից, ամեն տարի դեկտեմբերի 9-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։  Այս մասին հայտարարություն է տարածել Թրանսփարենսին։

«Ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները և հրապարակումները, չնայած պետությունների կառավարությունների, խորհրդարանների, հակակոռուպցիոն մարմինների, լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային կառույցների կողմից տարվող պայքարին ու ներդրվող ջանքերին` կոռուպցիան շարունակում է մնալ համաշխարհային լուրջ մարտահրավեր՝ խաթարելով քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և վտանգի տակ դնելով հատկապես ժողովրդավարական ինստիտուտներն ու արժեքները։

2025 թվականի սկզբին հրապարակված տվյալներով՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման Հայաստանի 2024 թվականի համաթիվը 2023 թվականի համեմատությամբ մնացել է անփոփոխ՝ 47 միավոր, ինչը ցույց է տալիս, որ վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրային կարծիքի ուսումնասիրության 2025 թվականի հունիսին հրապարակած տվյալները վկայում են, որ հասարակական վստահությունն առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ։ Հանրային ընկալմամբ՝ առավել տեսանելի են ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը, մինչդեռ հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը՝ որպես ձեռքբերում, նշել է հարցվածների ընդամենը 3%-ը։ Միևնույն ժամանակ, հարցվողների միայն 4%-ն է նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի տապալումը հանդիսանում է իշխանությունների ամենամեծ ձախողումը։ Այս թվերը հուշում են, որ հասարակությունը քիչ է տեղյակ և անհաղորդ է կոռուպցիայի դեմ պայքարին։

ԱՊՀ երկրների հակակոռուպցիոն կատարողականին առավել համապարփակ անդրադարձող Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի մոնիտորինգի 2025 թվականի զեկույցը Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների առաջընթացը գնահատելու հետ մեկտեղ արձանագրել է կիրարկման հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

Հայաստանում վերջին տարիներին բարեփոխումների արդյունավետության պակասի մասին են վկայում ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարին, այլև հանրային կառավարմանն ու ժողովրդավարության օրակարգին առնչվող համարյա բոլոր միջազգային ցուցանիշները։ Ընդհանուր «լճացման» այս պատկերը հստակ ազդակ պետք է լինի իշխանություններին առ այն, որ նրանց կողմից վարվող քաղաքականության մեջ առկա են խնդիրներ, և որ հրատապ է դրանց վերհանումը, պատճառների վերլուծությունը և գործուն քայլերի ձեռնարկումը իրական ու մնայուն արդյունքներ գրանցելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար։

2025-ին հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների և դրանց արտահոսքերի պրակտիկան, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունների բացակայությունը, իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ կապված դեպքերի անտեսումը, բռնագանձման միջոցով պետությանը և համայնքներին վերադարձված ակտիվների կառավարման թափանցիկության բացակայությունը։ Այս ամենը խարխլում է հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և արժեզրկում ժողովրդավարության և հակակոռուպցիոն բարեփոխումների գաղափարը։

Մտահոգիչ են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը։

Շարունակում են խնդրահարույց լինել որոշումների ընդունման, հատկապես կարևոր պաշտոններում նշանակումների ոչ թափանցիկ գործընթացները, ինչը կասկած է հարուցում հովանավորչության մասին։ Խիստ դատապարտելի են բիզնեսի ու քաղաքականության սերտաճման դրսևորումները, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսավորման արդյունքում տնտեսական արտոնությունների ձեռքբերման, բնական ռեսուրսների շահագործման, ապօրինի ու խնդրահարույց ծրագրերի սատարման, հանրային կարծիքի ու արժանապատվության ոտնահարմամբ՝ «տնտեսական զարգացման» պատրվակով կասկածելի բիզնեսների հովանավորման դեպքերը։

2026 թվականը վճռորոշ տարի է Հայաստանի համար: Նախատեսվում են խորհրդարանական, այնուհետև՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք լինելու են ժողովրդավարական կայացման կարևոր փորձառություն։ Մինչդեռ առկա են կարևորագույն հիմնախնդիրներ, որոնք ռիսկային են դարձնում ընտրությունների օրինականությունը և դրա վերաբերյալ ընկալումները։

Մեծագույն մարտահրավեր է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը: Սակայն 2024 թվականի օրենսդրական փոփոխությունների հետևանքով կուսակցությունների ֆինանսները ընտրական ժամանակահատվածում անհասանելի են, ընդ որում և՛ հանրության, և՛ վերահսկող պետական մարմինների համար։ Չեն կարգավորվում և չեն սահմանափակվում նախընտրական քարոզարշավում փաստացի ներգրավված երրորդ անձանց (այդ թվում՝ փոխկապակցված ԶԼՄ-ների, հիմնադրամների, դիտորդական կազմակերպությունների) ներդրումները, ինչը ճանապարհ է հարթում ապօրինի ֆինանսավորման և արտաքին քաղաքական ազդեցությունների համար։ Համատարած և անպատժելի են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, ինչը աղճատում է քաղաքական մրցակցությունը և հարցականի տակ դնում ընտրությունների արդար լինելը: Իշխող կուսակցությանն առնչվող ապօրինի ֆինանսավորման կամ քարոզչության մեջ ներգրավման հարցերով հարուցված քրեական գործերը ընթացք չեն ստանում կամ կարճվում են, ինչը խաթարում է հանրային վստահությունը իրավապահ ինստիտուտների նկատմամբ։

2026 թվականին ընդառաջ ՀՀ կառավարության, խորհրդարանի ու առնչվող պետական ինստիտուտների առաջնային առաքելությունը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումը և օրինականության ապահովումը ինչպես բուն քվեարկության օրը, այնպես էլ նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում։ Այս առումով՝ ընտրական գործընթացներում քաղաքական կոռուպցիային առնչվող հարցերը պետք է հրատապ կարգավորվեն և ստանան օրենսդրական լուծում, որպեսզի ստեղծեն արդյունավետ երաշխիքներ երկրի ժողովրդավարության ու ինքնիշխանության պաշտպանության համար:

Մեր երկրի համար ներկայիս մարտահրավերներով լի ժամանակահատվածում և խոցելի աշխարհաքաղաքական պայմաններում խիստ անհրաժեշտ ու հրատապ է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության վերականգնումը և հանրային համերաշխության ամրապնդումը։ Հայաստանի ժողովրդավարական ապագան պայմանավորված է նրանով, թե որքանով են ինստիտուտները և գործընթացները անկողմնակալ կերպով ծառայում հանրությանը, հանրային շահին: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելու համար իշխանությունները պետք է դրսևորեն ամուր քաղաքական կամք՝ ապահովելով օրենքի հավասար կիրառում բոլորի նկատմամբ՝ բացառելով ընտրողական արդարադատությունը, ամրապնդելով շահերի բախման կանխարգելման մեխանիզմները և ապահովելով դրանց լիարժեք կիրառությունը։

Ծայրահեղ կարևոր է գործող բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացուցիչների ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն կամ այլ գործերով պետական մարմինների արձագանքը, ինչը կվկայի պատասխանատու ու հաշվետու կառավարմանը միտված կուռ քաղաքականության մասին, կփարատի ընտրովի արդարադատության վերաբերյալ կասկածները։ Կարևորագույն նշանակություն ունի ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը հանրությանը և ծառայեցումը հանրային շահին, այդ գործընթացների թափանցիկությունն ու մասնակցայնությունը։

Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից առանցքային է քաղաքացիների ձայնը, կարծիքը լսելու ու հաշվի առնելու անկեղծ պատրաստակամությունը և այս նպատակով գործուն մեխանիզմների ձևավորումն ու կիրարկումը, պաշտոնյաների կողմից անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության կառույցների նկատմամբ հարգալից վերաբերմունքը, հանրությունը պառակտող գործողություններից ձեռնպահ մնալը և երկխոսության ու արժեքների շուրջ համերաշխության խթանումը»,- նշված է հայտարարության մեջ։