Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Հայաստանի առողջապահական համակարգում կառավարչական անհստակությունների ռիսկերը և պետական միջոցների հնարավոր ոչ արդյունավետ շահագործումը

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

«ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) ներկայումս աշխատում է 108 մարդ, որոնցից 65-ը քաղաքացիական ծառայողներ են՝ բարձր մասնագիտական կարողություններով և երկարամյա փորձառությամբ։

Նախարարության կողմից հայտարարված կառուցվածքային փոփոխությունների շրջանակում նախատեսվում է այդ 65 քաղաքացիական ծառայողներին փոխանցել քաղաքացիական ծառայության ռեզերվ, ինչը պետական բյուջեի վրա կդառնա մոտ 58.5 մլն դրամի հավելյալ բեռ։
 
Այս քայլը մի շարք հիմնարար հարցեր է առաջացնում.
 
1. Ո՞րն է ոլորտային փորձագետների ապագա գործունեության հստակ տեսլականը
Քաղաքացիական ծառայողների հեռացումը փաստացի նշանակում է առողջապահական ոլորտում անփոխարինելի փորձառության կորուստ։ Առայժմ հստակ պատասխան չկա՝ ինչպես և որտեղ է պետությունը նախատեսում օգտագործել այդ կադրային ռեսուրսը։
 
2. Ինչո՞ւ է նորաստեղծ հիմնադրամը գրանցված նույն հասցեում, որտեղ գործում է ՊԱԳ-ը
Ըստ պաշտոնական տվյալների՝ հիմնադրամը, որը զբաղվելու է բացառապես «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով ապահովագրված անձանց հարցերով, գրանցված է Երևան, Գ. Հովսեփյան 10 հասցեում՝ նույն շենքում, որտեղ այս պահին գործում է ՊԱԳ-ը։
 
Սա ակնհայտորեն ենթադրում է, որ կամ երկու կառույցները որոշ ժամանակ համատեղ են գործելու՝ տարբեր իրավական կարգավիճակներով, ինչը ինքնին կառավարման շփոթ և համակարգային կրկնօրինակումներ են առաջացնելու, կամ ՊԱԳ-ը ամբողջական լուծարվելու է։
 
3. Ո՞վ է շարունակելու կառավարել պետական պատվերով բժշկական օգնությունը
Հիմնադրամի գործառույթները չեն ընդգրկում պետպատվերի համակարգի կառավարումը։
Եթե ՊԱԳ-ը կրճատվում է և մասնագիտական կազմը տեղափոխվում է ռեզերվ, ապա պետպատվերի վարչարարությունը փաստացի մնում է առանց պատասխանատու ինստիտուտի։
 
Սա կարող է հանգեցնել՝
  • ծառայությունների ուշացման
  • վերահսկողական մեխանիզմների խաթարման
  • բժշկական կազմակերպությունների հետ աշխատանքում լուրջ դժվարությունների
  • ֆինանսական հոսքերի խափանման։
4. Պետական բյուջեի վրա կրկնակի բեռի վտանգ
Գործընթացը տպավորություն է ստեղծում, որ առաջիկա երեք տարիների ընթացքում պետական միջոցներով կարող են միաժամանակ պահպանվել և ՊԱԳ-ը, և հիմնադրամը՝ առանց լիարժեք հիմնավորման։
Այս մոտեցումը չի համապատասխանում պետական կառավարման հիմնական սկզբունքներին՝ նպատակայինություն, արդյունավետություն և հաշվետվողականություն։
Առողջապահական համակարգի բարեփոխումները պետք է հիմնվեն հաշվարկված, կառուցվածքային և կադրային ներուժի գնահատումների վրա։
Առկա քայլերը, ցավոք, ստեղծում են բովանդակային անորոշություն և ռիսկային իրավիճակ, որտեղ ոլորտային կարևորագույն ծառայությունները կարող են հայտնվել անցումային խառնաշփոթի մեջ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ապահովել.
  • բաց, հիմնավորված և հանրային հաշվետվությամբ գործընթաց,
  • գործառույթների հստակ բաժանում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների միջև,
  • քաղաքացիական ծառայողների գործառույթների շարունակականության երաշխավորում,
  • պետական միջոցների արդյունավետ օգտագործման կշռադատված մոտեցում։
Հ ․Գ․ Հարգելի ՊԱԳ-ի գործընկերներ
 
Տարվերջյան միջոցառմանը, որին նախատեսում եք մասնակցել ամբողջ կոլեկտիվով, անպայման նախարարից հարցրեք՝
 
ինչպե՞ս է նախարարությունը կանխելու կառավարման ստեղծվող խառնաշփոթը և ինչպե՞ս է ապահովելու ձեր մասնագիտական գործունեության շարունակականությունը։
 
Ձեզանից յուրաքանչյուրը լիարժեք իրավունք ունի այդ հարցին ստանալ հստակ, պատասխանատվությամբ հիմնավորված և պաշտոնական պարզաբանում»։