Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Իշխանության ներկայացուցիչներ ու համակիրներ, Նիկոլ Փաշինյանի բերանից դուրս եկող ամեն խոսք ու միտք չէ, որ ճիշտ է, կշռադատված ու բացարձակ ճշմարտություն. Սերովբե Սրբազան

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երկու առաջարկներին` եկեղեցիների մուտքի մոտ ՀՀ պետական դրոշի կանգնեցմանն ու եկեղեցիներում պատարագից առաջ Հայաստանի պետական օրհներգի հնչեցմանը։

«Շատ խոսվեց ու գրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու առաջարկների` հայոց եկեղեցիների մուտքի մոտ ՀՀ պետական դրոշի կանգնեցման եւ հայոց եկեղեցիներում Սբ. Պատարագից առաջ Հայաստանի պետական օրհներգի հնչեցման մասին։

Այս ուղղությամբ կուզեի արտահայտել իմ տեսակետը, որը հայտնեցի մի քանի հոգու։ Մինչ այդ, մի հորդոր ունեմ ընթերցողներիս, որոնց մեջ քիչ չեն իշխանական եւ ընդդիմադիր հայացքներ ունեցողները կամ երկու կողմի համակիրները։

Իշխանության ներկայացուցիչներ եւ համակիրներ, Նիկոլ Փաշինյանի բերանից դուրս եկող ամեն խոսք ու միտք չէ, որ ճիշտ է, կշռադատված ու բացարձակ ճշմարտություն։ Մի՜ ջանացեք նրա ամեն արտահայտություն ամեն կերպ ու ամեն գնով պաշտպանել ու արդարացնել։ Հիշե՜ք եւ մի՜ մոռացեք, որ նա կարող է նաեւ սխալվել։ Որքան գիտեմ` ինքն էլ մարդ է։

Ընդդիմության ներկայացուցիչներ կամ համակիրներ, գիտեմ, Նիկոլն, ըստ ձեզ, վերեւից ներքեւ, ոտից գլուխ սխալ է, բայց դե մի՜ բացառեք, որ նա կարող է նաեւ ճիշտ բաներ ասել ու առաջարկներ անել։ Ինչպես մեկ-երկու օր առաջ գրեցի, մեզ համակրելի անձերը կարող են նաեւ երբեմն սխալվել, իսկ մեզ ոչ այնքան համակրելի անձերն էլ հաճախ կարող են ճիշտ լինել։ Այնպես որ, մի՜ փորձեք Փաշինյանի ցանկացած խոսք ու առաջարկ մերժել, փնովել կամ ծաղրել։

Հիմա գամ Փաշինյանի երկու առաջարկներին.

1. Եկեղեցիների բակում կամ մուտքերի մոտ ՀՀ դրոշի կանգնեցման հնարավորությունը։

Պարոն Փաշինյանի աչքից վրիպած չի լինի, որ Մայր Աթոռի մուտքին, հայրապետական դրոշի կողքին, ծածանվում է մեր նվիրական եռագույնը։ Իսկ աշխարհի չորս կողմերում, այնտեղ, որտեղ հնարավոր է, մեր եկեղեցիների բակերում, իսկ որտեղ հնարավոր չէ, համայնքային սրահներում տվյալ երկրի եւ հայրապետական դրոշի հետ համահավասար հաճախ տեղադրված է նաեւ ՀՀ պետական դրոշը։ Կան ցավոք երկրներ, որտեղ դա հնարավոր չէ կամ խնդրահարույց է։

Հայ Եկեղեցու թեմերի կամ ծուխերի ու համայնքների տարածքում ՀՀ պետական դրոշի կամավոր տեղադրմամբ սփյուռքահայերս ցույց ենք տալիս մեր հարգանքն ու ակնածանքը հայոց պետականության եւ նրա խորհրդանիշ դրոշի նկատմամբ։

Տեսականորեն կարելի է ՀՀ դրոշներ ունենալ նաեւ Հայաստանում գտնվող եկեղեցիների բակերում։ Անձնապես որեւէ խնդիր չեմ տեսնում, թեեւ դրա անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում։

2. Եկեղեցիներում Սբ. Պատարագից անմիջապես առաջ ՀՀ պետական օրհներգի հնչեցման հնարավորությունը։

Այս առաջարկն իմ տեսակետով շատ խնդրահարույց է։ Նախ` Եկեղեցին ամեն բանից առաջ Աստծո տունն է եւ աղոթավայր։ Յուրաքանչյուր հավատացյալ գալիս է եկեղեցի աղոթքի, Աստծուն փնտրելու եւ նրա հետ հաղորդակցվելու համար։ ՀՀ պետական օրհներգը նա կարող է լսել այլուր, բայց ոչ անպայման Եկեղեցում։

Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից եւ նման վարվելակերպը խնդրահարույց է նաեւ օրենքի տեսակետից։

Տեղին կլինի նշել ու հիշեցնել, որ Հայ Եկեղեցին դեռեւս Հայաստանի առաջին անկախ Հանրապետության օրերից գտել է լավագույն ձեւը եւ սուրբ պատարագների ընթացքում միշտ աղոթում է նաեւ մեր պետության ու պետականության անսասանության ու հարատեւության համար։ Ահա այդ աղոթքը` «Այլ եւ զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս եւ զհամայն ժողովուրդն հայոց զօրացուսցես եւ պահպանեսցես յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր աջոյ քո` ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան»։ Բացի այս աղոթքից, հայոց եկեղեցիներում տարին առնվազն երկու անգամ (մայիս 28-ին եւ սեպտեմբեր 21-ին) կատարվում է հատուկ Հանրապետական Մաղթանք, ուր կրկին աղոթում ենք մեր պետության ու պետականության խաղաղության ու անսասանության համար։

Կարծում եմ՝ ավելի քան բնական է, որ Հայ Եկեղեցին աղոթք հնչեցնի մեր երկրի խաղաղության, հավերժության ու անսասանության համար, քանի որ Հայաստանի անկախ պետության գոյությունը մեր հայկական լինելիության ամենակարեւոր գրավականն է։

Վերոշարադրյալից ելնելով՝ կարծում եմ, թե ամեն կիրակի Սբ. Պատարագից անմիջապես առաջ հայոց եկեղեցիներում ՀՀ պետական օրհներգի հնչեցումն անտեղի է»,- հայտարարել է Սերովբե Սրբազանը։