Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը ինստիտուցիոնալ և բարոյական ճգնաժամի մեջ է. շնորհավոր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Այսօր աշխարհը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանում ընդունվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Դրանից երկու տարի անց՝ 1950 թվականին ՄԱԿ-ը դեկտեմբերի 10-ը հռչակեց Մարդու իրավունքների օր: 

Որքանով են պաշտպանված մարդու իրավունքները Հայաստանում. այս հարցի պատասխանը մեկ նախադասությամբ հետևյալն է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ներկայում գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ:

Միևնույն ժամանակ չենք հերքում, որ կան նաև ոլորտներ, որտեղ պայքար է ընթանում մարդու իրավունքների պաշտպանության համար: Այսինքն՝ գիտակցված մարդիկ, կառույցներ, քաղաքացիական հասարակություն դեռ փորձում է պաշտպանել, խրախուսել և հետևողական լինել մարդու իրավունքների հարցերում։

Եթե հաշվի առնենք այն գնահատականները, որ արդարադատության համակարգը, հատկապես քրեական արդարադատությունը, օգտագործվում է ընտրովի, պատժիչ, կամ ոչ-իրավաչափ կերպով, ապա կարելի է ասել, որ սահմանափակումներ կան ոչ միայն օրենքում, այլև օրենքի կիրառման պրակտիկայում։ 

Լրատվականների, լրագրողների, ԶԼՄ-ների ու սոցիալական մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ վերջին տարիներին բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ նրանց իրավունքները խախտվել են՝ մասնավորապես ճնշումներ, ազատ խոսքի սահմանափակումներ, տեղեկություններ ստանալու կամ տարածելու իրավունքների խախտումներ։ 

Կան վարույթներ, որոնք, ըստ մարդու իրավունքների պաշտպանների, հակասում են միջազգային չափանիշներին. օրինակ՝ մարդկանց կալանավորել են սոցիալական ցանցերում հրապարակախոսություն կատարելու համար:

Այստեղ պետք է որ իր դերն ունենա ՀՀ ՄԻՊ-ը, բայց վերջինս առաջնորդվում է երկակի ստանդարտներով:

Կան դեպքեր, երբ ձերբակալվում են մարդիկ միայն իրենց հրապարակային կարծիքի կամ գրառման համար։ Ինչպես օրինակ 2025թ-ի հոկտեմբերին փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևը՝  Ֆեյսբուքում իր գրածի համար:


Նման բռնաճնշումները ապացուցում են, որ դատական կամ քրեական գործիքները կարող են լինել քաղաքական ենթատեքստով։ 

Այսինքն՝ եթե մարդ նույնիսկ մենակ է արտահայտվել իր քաղաքական կարծիքով, իշխանության նկատմամբ քննադատությամբ, ապա չկա ապահովության հստակ երաշխիք, որ չպետք է քրեականացվի։

Այդ իսկ պատճառով, որքան էլ իշխանությունները պնդեն, թե այդպես չէ, Հայաստանում կան քաղբանտարկյալներ:

Խոշտանգումների դեպքերում հետաքննությունները չեն լինում արդյունավետ, և պատասխանատվություն հիմնականում չի ստացվում: Իսկ այն մարդիկ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության կամ են բարձրաձայնում խախտումների մասին (իրավապաշտպաններ, լրագրողներ և այլն), հաճախ հայտնվում են հանրային, քաղաքական կամ որոշակի ճնշման տակ։

Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը միայն «որոշ անհատների կամ միջադեպերի» հետ չէ, այլ համակարգային է։

Մի խոսքով՝  մարդու իրավունքները Հայաստանում չեն պաշտպանվում լիովին. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը գտնվում է ոչ միայն իրավական, այլ նաև ինստիտուցիոնալ և բարոյական ճգնաժամի մեջ:

Արմինե Մկրտումյան