Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ«Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ ԷրդողանՔաղաքացու բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ նյութերն ուղարկվել է ՔԿՍասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք»1 միլիոն դրամը չի ծախսվել միայն Փաշինյանի մասնակցությամբ հաղորդման սցենարը ձեռք բերելու համար․ Հ1Վարդենիկի 61-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «Կարաբին» տեսակի հրազեն և 37 փամփուշտՎերացվել է Մրգավանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըCOP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղետյալ Ծաղկաձորը․ Լիլիթ ԳալստյանԵվրոպան, որը մեզ խոստանում են, և Եվրոպան, որը բողոքում է. Վլադիմիր ՄարտիրոսյանԵրևանի իշխանությունը ծրագրում է «Աջափնյակ» կայարանի շինարարությունը սկսել 2027-ինՎստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք. ԶաքարյանԶելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների անցկացման վերաբերյալԱրարատի համայնքային ոստիկանները կшնեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանին1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափՆիկոլ Փաշինյան, հիշի´ր ու արձանագրի´ր՝ Եկեղեցին քո իշխանության ենթական չէ, հոգևորականներն էլ՝ քաղաքական հաշվեհարդարի թիրախը չեն. Հարություն Աղա-ՍարգսյանՊուտինն առաջարկել է Թրամփին և Սի Ծինփինին հանդիպում անցկացնել՝ Ուկրաինայում պատերազմն իր պայմաններով ավարտելու հարցը քննարկելու համար
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
«ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամի տուգանքի կենթարկվի․ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչն ընկել ու մահացել է
Հոգևորականին իրապես օգնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու ծրագիր պետք չէ. Տեր ՎրթանեսԴեպի ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37,900 տուփ ծխախnտ. ՊԵԿ (տեսանյութ)Արփինե Սարգսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Մեթյու Հոլինգվորթի հետՈր ասում եք հայկական ծագման չի, ուրեմն գիտեք թե որ թեյն է, բա ինչո՞ւ մինչև հիմա այդ մասին հայտարարություն չկա. Բաբկեն Պիպոյանը՝ ՍԱՏՄ-ինԱրմավիրում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարըՓարիզում ցուցարարները փակել են Լուվրի թանգարանի մուտքերըԱմուլսարի հանքը չպիտի աշխատի, հեքիաթներ են պատմում, թե վնասը փոքր է, դրանում ուրան կա, վտանգավոր է (տեսանյութ)Փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀասկացե՛ք՝ Ամուլսարը 10 բալանոց սեյսմիկ գոտի է, մի՛ շահագործեք, այլապես Սևանը, Ջերմուկը կորցնելու եք (տեսանյութ)Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է Կիևը. կան զոհեր
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներինՈւսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքներըԻնձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները․ բլոգեր HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու մասին
Իրանի նոր պաշտպանության նախարարի նշանակումը՝ Թեհրանի ռազմավարական ուղերձը Վաշինգտոնին. Հենրիխ Դանիելյան
Մահացել է Ֆերնանդեսի հայրը․ Հունգարիայի դեմ խաղում Հայաստանի թիմը կղեկավարի ՄիքայելյանըՖրանսիայի մի շարք քաղաքներ ցուցարարների վերահսկողության տակ ենՕդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով
Բողոքի ակցիա և քայլերթ․ Ամուլսարը վտանգում է մարդկանց կյանքը, մի՛ շահագործեք հանքը (ուղիղ)
Արաքսիա Սվաջյանը հաստատվել է ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ-ի պաշտոնումՓոքր վերելակ և մասնագետների պակաս. ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել թիվ 17 հատուկ դպրոցումՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջnցի իրացման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահԹրամփը մեղադրել է Զելենսկուն պատերազմն ավարտելու ցանկություն չունենալու մեջ Խուդաթյանը ՏԿԵ ոլորտի աշխատակիցներին է հանձնել նախագահի հրամանագրերով շնորհված մեդալները Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 39 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է
Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում․ Աբրահամյան
Գլխավոր դատախազը բավարարել է միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Քաղաքականություն

Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի համար անել մի փոքր այն, ինչ Էրդողանն արել է Թուրքիայի համար

Վերջերս կարդացի «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) կողմից հրապարակված մի խորքային հետաքննություն՝ «Թրամփի թուրքական «սիրաբանության» հետևում. օլիգարխներ, խարդախներ և բազմամիլիոն դոլարանոց լոբբիստական գործարք» վերնագրով։ Հեղինակներն են Օբրի Բելֆորդը և Ադամ Կլասֆելդը։

Առաջին պարբերությունն ամփոփում է բացահայտումները. «Թուրքիայի նախագահն անսովոր ուժեղ ազդեցություն է ունեցել Թրամփի վարչակազմի վրա: Նոր հետաքննությունը ցույց է տալիս, որ այդ հարաբերությունները ձևավորվել են մի շրջանակի կողմից, որտեղ ընդգրկված էին Թրամփի ամենասիրելի լոբբիստը, Ուկրաինայի իմպիչմենթի սկանդալի առանցքային դեմքը, Կրեմլի հետ կապեր ունեցող օլիգարխը և ծովային փոխադրության մագնատը, որը մեղադրվում էր ահաբեկչության մեջ»:

Հոդվածը բացահայտում է այն մասնավոր ճաշը, որը տեղի է ունեցել Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցում 2017 թվականի հունվարի 19-ին՝ Թրամփի երդմնակալությունից մեկ օր առաջ։ Մասնակցել են չորս կարևոր անձինք՝ Թուրքիայի արտգործերինախարար Մևլութ Չավուշօղլուն, լոբբիստ և Թրամփի երդմնակալության կոմիտեի փոխնախագահ Բրայան Բալարդը, Լև Պառնասը՝ Ուկրաինայում ծնված, Թրամփին աջակցող նախաձեռնությունների խոշոր դոնորը, որը կազմակերպել էր հանդիպումը, ինչպես նաև թուրք-ադրբեջանցի ծովային փոխադրության մագնատ Մուբարիզ Մանսիմովը, որը, ըստ Պառնասի, 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ է նվիրել Թուրքիայի նախագահի ընտանիքին և թույլ է տվել Էրդողանին օգտագործել իր անձնական ինքնաթիռը։ Ներկայումս նա Թուրքիայում կանգնած է դատարանի առաջ՝ ահաբեկչության մեղադրանքով։

Հանդիպման օրակարգում, ըստ OCCRP-ի, ներառված էին «Թուրքիայի և նրա իսլամիստ ղեկավար Էրդողանի համար ԱՄՆ-ում լոբբինգ իրականացնելու երկու բազմամիլիոնանոց պայմանագրերը»։

Էրդողանի և Թրամփի միջև միջնորդների մեծ մասը գործարարներ և օլիգարխներ են, որոնք կապված են նախկին խորհրդային հանրապետությունների հետ. «և նրանք գրեթե բոլորն այժմ կամ բանտում են, կամ կանգնած են լուրջ քրեական մեղադրանքների առաջ ․․․․ Բալարդի հետ լոբբիստական պայմանագրերը կնքվել են Պառնասի և ծովային փոխադրության մագնատ Մանսիմովի, ինչպես նաև Ֆարխադ Ախմեդովի օգնությամբ, որը ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից նշված է որպես ռուս օլիգարխ, որը սերտորեն կապված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ․․․․ Պայմանագրերը, ի վերջո, ներառել են ամսական 125 հազար դոլարի գործարք, որով Բալարդի ընկերությունը պետք է  ներկայացներ թուրքական պետական բանկը՝ «Հալկբանկը», որն ԱՄՆ-ում դատապարտվում է խարդախության, փողերի լվացման և պատժամիջոցների խախտման համար, ինչպես ցույց են տալիս հանրային փաստաթղթերը: Ըստ հաղորդումների, Թրամփը փորձել է չեղյալ համարել «Հալկբանկի» գործը», հայտնում է OCCRP-ը:

Բալարդի պայմանագրերին նախորդել են «լայնորեն լուսաբանված փորձերը, որոնց ընթացքում թուրք գործարարներն ու նախարարներն ապօրինաբար վարձել էին Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական, պաշտոնաթող գեներալ Մայք Ֆլինին՝ որպես լոբբիստ, և Թրամփի մեկ այլ խորհրդականի հետ քննարկել էին 10 միլիոն դոլարանոց ազդեցության արշավ»։

Տարօրինակ շրջադարձով, OCCRP-ը հաղորդեց, որ Մանսիմովը և մեկ այլ գործարար գործընկերներ էին մի ամերիկահայի հետ, որն ԱՄՆ-ում դատապարտվել է 511 միլիոն դոլարի խարդախության սխեմայի համար։ ԱՄՆ հարկային ծառայության գործակալը «դատարանում պնդել է, որ խարդախներն անմիջականորեն կապված էին Էրդողանի հետ և ձեռք էին բերել Թուրքիայի կառավարության պաշտպանությունը»։

Պառնասն ասաց, որ իրեն Մանսիմովի հետ ծանոթացրել է Բելառուսում ծնված Իգոր Ֆուրմանը, «որը Ջուլիանիի [Թրամփի խորհրդական] հետ աշխատել էր Ուկրաինայում նրա հետախուզական առաքելությունների շրջանակներում»: Պառնասը նաև ասաց, որ ինքը Բալարդից ստացել է երկու անվճար տոմս՝ Մանսիմովի հետ մասնակցելու Թրամփի երդմնակալության հանդիսությանը: Ballard Partners-ը հերքել է այս պնդումը:

Թրամփի երդմնակալությունից երկու օր անց ադրբեջանցի օլիգարխ Ախմեդովը ժամանեց Մայամի իր 117 մետր երկարությամբ «Լունա» զբոսանավով, որ համարվում է աշխարհում երկրորդ ամենամեծ զբոսանավը։ «Ախմեդովը հրապարակայնորեն հայտարարել է, որ առնվազն երկու անգամ օգնել է լուծել Թուրքիայի և Ռուսաստանի միջև միջազգային վեճերը։ 2016 թվականին ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցին տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ախմեդովին բնութագրել է որպես արժեքավոր դիվանագիտական միջնորդ ․․․․ », հաղորդել է OCCRP-ը։ Նա նաև միջնորդել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև։

2017թ․ մայիսի 11-ին Ballard Partners-ը ստորագրեց իր առաջին՝ Թուրքիային առնչվող լոբբիստական պայմանագիրը երկրի կառավարության հետ ․․․․ Երկրորդ պայմանագիրը «Հալկբանկի» հետ ստորագրվեց օգոստոսին։ Միասին այս երկու պայմանագրերը բերեցին ավելի քան 4 միլիոն դոլար։ (Ballard-ը դադարեցրեց պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ 2018թ․ նոյեմբերի 15-ին՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը մեղմեց պատժամիջոցները՝ թույլ տալով Էրդողանի վարչակազմին նավթ գնել Իրանից։ Ընկերության «Հալկբանկի» պայմանագիրը դադարեցվեց 2019թ․ հոկտեմբերին, երբ ԱՄՆ դաշնային դատախազները մեղադրանք առաջադրեցին բանկին), հաղորդեց OCCRP-ը։ «Հաղորդագրությունները նաև ցույց են տալիս, որ Ախմեդովը որոշակի դեր է խաղացել ավելի ուշ կնքված Ballard Partners-ի պայմանագրի շուրջ քննարկումներում, որը ստորագրվել էր 2018թ․ ապրիլին՝ Ադրբեջանի բռնատիրական կառավարության անունից լոբբինգ իրականացնելու նպատակով՝ ամսական 50 հազար դոլարով։ Ballard Partners-ը հերքում է այս պնդումը»։

«2017թ․ սկզբին բացահայտվեց, որ Թրամփի նախկին ազգային անվտանգության խորհրդական Մայք Ֆլինը, որը ստիպված էր հրաժարական տալ այդ տարվա փետրվարի 13-ին՝ ԱՄՆ-ում Ռուսաստանի  դեսպանի հետ չհայտարարված կապերի պատճառով, գաղտնի կերպով վարձվել է որպես չհայտարարված օտարերկրյա գործակալ Էրդողանի կառավարության կողմից։ ԱՄՆ դաշնային դատախազները հետագայում մեղադրանք առաջադրեցին թուրք-հոլանդացի գործարար Էքիմ Ալփթեքինին՝ այս սխեմայում նրա ենթադրյալ դերի համար, որը ներառում էր ավելի քան 500 հազար դոլարի  փոխանցում Թուրքիայի կառավարության կողմից Ֆլինի խորհրդատվական ընկերությանը։ Դատախազները պնդում են, որ սխեման ղեկավարել են երկու թուրք նախարարներ։ Լոբբիստական փաստաթղթերը ցույց են տալիս, որ դրանք եղել են արտգործնախարար Չավուշօղլուն և Էրդողանի փեսան՝ Բերաթ Ալբայրաքը, որն այդ ժամանակ էներգետիկայի նախարարն էր։ Այդ ջանքերի շրջանակում Ֆլինը և նույն թուրք պաշտոնյաները քննարկել էին նաև Էրդողանի մրցակից հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին Փենսիլվանիայում գտնվող իր տանից առևանգելու և «թաքուն Թուրքիա տեղափոխելու» հարցը՝ մեղադրանքների առաջ կանգնեցնելու համար։ Այս մասին Wall Street Journal-ին պատմել է նախկին Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Վուլսին, որը ներկա է եղել 2016թ․ սեպտեմբերի հանդիպմանը։ Ֆլինը հերքել է այս տեղեկությունը», հայտնում է OCCRP-ը։

«2016թ․ սեպտեմբերի 20-ի հանդիպման ժամանակ Վուլսին, որն այդ ժամանակ նաև Թրամփի նախընտրական քարոզարշավի խորհրդականն էր, ասաց, որ հանդիպել է Ալփթեքինին և նրա մտերիմ գործընկեր Սեզգին Բարան Քորկմազին՝ ապարդյուն փորձելով ներկայացնել իր 10 միլիոն դոլարանոց ծրագիրը, որը նպատակ ուներ օգնել Թուրքիային՝ վարկաբեկելով Գյուլենին։ Քորկմազի դեմ առաջադրված են մեղադրանքներ, որ նա կարևոր դեր է խաղացել կես միլիարդ դոլարի խարդախության սխեմայում, որը կազմակերպվել էր ամերիկահայ կազմակերպված հանցավորության գործիչ Լև Ասլան Դերմենի կողմից։ Դերմենը դատապարտվել է այս տարվա սկզբին և դատարանում նշվել է, որ նա անձամբ կապված է Էրդողանի հետ։ Երկու տղամարդկանց հետ սերտորեն կապված էր նաև Մանսիմովը։ Այդ ժամանակ, երբ նրանք զբաղված էին ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների միջնորդությամբ, թե՛ Մանսիմովը, թե՛ Քորկմազը նաև բիզնեսում գործընկերներ էին ամերիկահայ կազմակերպված հանցավորության գործչի հետ։ Դերմենը, որը հայտնի է նաև որպես Լևոն Թերմենջյան, մարտին դատապարտվեց բարդ խարդախության համար, որը իրականացվել էր The Order կոչվող գաղտնի մորմոնական բազմակնության աղանդի անդամների հետ՝ ԱՄՆ կառավարությունից խարդախությամբ ստանալու համար ավելի քան 500 միլիոն դոլարի կեղծ վերականգնվող վառելիքի հարկային արտոնություններ։ Լոս Անջելեսում բնակվող Դերմենը ուներ շքեղ ավտոմեքենաների հավաքածու, շրջում էր թիկնապահներով և կաշառք էր կիրառում գաղտնի գործակալներ հավաքագրելու համար՝ ոստիկանությունում, Միգրացիայի և մաքսային ծառայությունում, և, ըստ մեղադրանքների, նույնիսկ Հետաքննությունների դաշնային բյուրոյում (ՀԴԲ)։  Թուրք գործարար Քորկմազը, ըստ մեղադրանքների, օգնել է խմբին տեղափոխել ավելի քան 130 միլիոն դոլար Թուրքիա, որտեղ թե՛ նա, թե՛ Դերմենը կապեր էին հաստատել Էրդողանի հետ։ ՀԴԲ գործակալ Թայլեր Հեթչերը նախադատական լսման ժամանակ վկայեց՝ Դերմենն ու Քորկմազը «իրենց հարստությունը օգտագործել են՝ Թուրքիայում իրենց գումարների համար անվտանգ ապաստան ապահովելու և նաև այն արտահանձնումից պաշտպանելու համար» ասաց Հեթչերը», համաձայն OCCRP-ի։ 

«Դերմենի նախկին ենթական՝ Դանիել ՄաքԴայրը, որը հետագայում դարձել էր պետական ​​​​վկա, լրագրողներին ասաց, որ ընկերությունը Մանսիմովի և Դերմենի միջև ընդհատված համատեղ ձեռնարկություն էր՝ թուրքական կառավարության հետ հում նավթի առաքման գործարք կնքելու համար ․․․․ Դերմենին այժմ սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում», հաղորդել է OCCRP-ը։

Էրդողան-Թրամփ կապի արդյունքում «Թրամփի վարչակազմը հաճախ աչքի է ընկել  Էրդողանի բռնատիրական կառավարության շահերի նկատմամբ արտասովոր ընդունելի վերաբերմունքով»։ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը իր հուշագրությունում գրել է, որ «ԱՄՆ նախագահը, չնայած խնդիրներով լի երկկողմ հարաբերություններին, կարծես թե թուրք ղեկավարին համարում էր իր «լավագույն միջազգային ընկերներից» մեկը», հաղորդել է OCCRP-ը։

«ԱՄՆ Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի (FARA) շրջանակում ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թուրքիայի կառավարությունը և հարակից գործակալությունները միայն 2018 թվականին ծախսել են ավելի քան 7.3 միլիոն դոլար՝ հինգ ամերիկյան լոբբիստական ընկերությունների վրա։ Ballard-ից բացի, հիմնական շահառուներից մեկը եղել է Mercury Public Affairs-ը, որը սերտ կապեր ունի [Թրամփի] վարչակազմի հետ», հաղորդել է OCCRP-ը։ Այս տարվա սկզբին Հայաստանի կառավարությունը վարձել է Mercury-ին՝ տարեկան 600 հազար դոլարով։

Թրամփի հետ սերտ կապ ունեցող մի այլ անձ է թուրք գործարար Մեհմեթ Ալի Յալչինդաղը՝ «կիսա-պաշտոնական թուրքական կառույցի»՝ թուրք-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահը։ Նա այժմ «մեղադրվում է Ֆլինին գաղտնի հավաքագրելու մեջ իր ենթադրյալ դերի համար», ըստ OCCRP-ի։ Յալչինդաղը «համագործակցել է ԱՄՆ նախագահի հետ Ստամբուլի Trump Towers նախագծում ․․․․ Ըստ հաղորդումների՝ Յալչինդաղը սերտ հարաբերություններ ունի Թրամփի ընտանիքի հետ»։

Բոլթոնի խոսքով՝ Էրդողանը խնդրել է Թրամփին դադարեցնել «Ballard-ի հաճախորդի՝ «Հալկբանկի» դեմ հարուցված քրեական հետապնդումը։ Գործը, որը ներառում էր միլիարդավոր դոլարների լվացումը Իրանից՝ խախտելով ԱՄՆ պատժամիջոցները, ներգրավում էր նաև Էրդողանին ու նրա փեսային՝ ֆինանսների նախարար Ալբայրաքին։ Բոլթոնը նկարագրել է մի դեպք, երբ Էրդողանը Թրամփին հանձնել է «Հալկբանկի» փաստաբանների մի դոսյե, որով արդարացնում էր բանկին ցանկացած չարաշահումից։ Բոլթոնի խոսքով՝ Թրամփը թերթել է փաստաթուղթը, նախքան իր համոզմունքը հայտնելը»։

2017թ․ հունվարի 22-ին Մանսիմովի և Պառնասի միջև կարճ հաղորդագրության մեջ Մանսիմովը ասում է, որ Ballard-ի լոբբինգի հիմնական նպատակը թուրք-իրանական փողերի լվացմամբ զբաղվող Ռեզա Զարաբի դատավարությունն է։ Բոլթոնը գրել է, որ Թրամփը «Էրդողանին ասել է, թե ինքը կհոգա ամեն ինչի մասին՝ բացատրելով, որ [Նյու Յորքի] Հարավային շրջանի դատախազները իր մարդիկ չեն, այլ Օբամայի, մի խնդիր, որը կլուծվի, երբ նրանք փոխարինվեն իր մարդկանցով»։

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների միջև սերտ կապի ևս մեկ ցուցիչ էր այն, որ Թրամփը հանկարծակի հայտարարեց, թե հավանություն է տալիս Թուրքիայի ներխուժմանը Սիրիայի հյուսիս՝ Էրդողանի հեռախոսազանգից հետո։

Ամերիկացի վետերան լրագրող Կարլ Բրնստինը «հունիսին հաղորդել է, որ Էրդողանը վայելել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսակապի այնպիսի մակարդակ, որը չի ունեցել որևէ այլ օտարերկրյա ղեկավար։ «Մինչ այժմ Թրամփի ամենաշատ հեռախոսազրույցները որևէ պետության ղեկավարի հետ եղել է Էրդողանի հետ, որը երբեմն շաբաթական առնվազն երկու անգամ զանգահարել է Սպիտակ տուն և անմիջապես միացվել նախագահին՝ Թրամփի հրահանգով», գրել է Բրնստինը։

Կարո՞ղ է արդյոք Փաշինյանը Հայաստանի համար անել մի փոքր այն, ինչ Էրդողանն արել է Թուրքիայի համար՝ փոխանակ ժամանակ վատնելու Կաթողիկոսի և Հայ Առաքելական Եկեղեցու հետ վեճերի վրա։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի