Իսպանիան հաղթում է Ֆրանսիային ԱԱ-2026-ի կիսաեզրափակչումՎրաստան-Հայաստան սահմանին պնևմատիկ զենք և փամփուշտներ են հայտնաբերվել«Արարատ-Արմենիան» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլըԻրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է նոր հարվածների մասինԼիլիթ Աղեկյանի թիմը դատավճիռը համարում է խոսքի ազատության սահմանափակումՄատենադարանը և շվեյցարական կառույցները քննարկել են համագործակցության նոր ծրագրերԻրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմական օբյեկտներինՓոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերության խորացումըՈղբերգական դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինՎեհափառը կարևորել է սփյուռքահայ երիտասարդների ազգային ինքնության ամրապնդումըՎերին Լարսում սահմանային ծանրաբեռնվածություն է․ բեռնատարների հերթ է գոյացելՆեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանըՊՆ-ում քննարկվել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունըՅամալը նշել է, թե Մբապեի, Դեմբելեի և Օլիսեի որ հմտությունները կցանկանար ունենալԱլիևի «գաղութատիրության» մասին հայտարարությունները՝ քննադատության թիրախում․ ԴավթյանԻրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվելՔուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներինՆախկին մերձդնեստրային լրագրողին արգելվել է մուտք գործել ՀայաստանԾառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով․ ՍուրենյանցԲաքվում ապօրինաբար պավող Դավիթ Իշխանյանի որդին՝ ԵԽ-ում․ Բաքվի դատավարությունը Հայաստանի դեմ է19-ամյա զինծառայողի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Մարմարաշենում ԿԸՀ խոսնակ Սեդա Ղուկասյանն ազատվել է աշխատանքից Թանդիլյանը ահազանգում է հայ գերիների վիճակի մասին․ «Նրանք շարունակում են պայքարել ապրելու համար»Քաղցրաշենում 13-ամյա աղջիկը մահացել է թոքաբորբից. նա էներգետիկ չի օգտագործելՋրելու հարցի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել, վիրավորներ կանՌուսաստանը և ԱՄՆ-ը կարող են ընդլայնել համագործակցությունը տիեզերական ծրագրերումԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ «դատավարությունը» ԱՄՆ-ն Հորմուզով անցնող բեռների արժեքի 20 տոկոսը կգանձի ․ Դոնալդ Թրամփ Վրաստանի 28 քաղաքացի պատասխանատվության է ենթարկվել. ՊԱԾ Նրա տեղն Ինտերում է. Մովսիսյանը գնահատել է Սպերցյանի տեղափոխությունը Սաուդյան Արաբիա Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումըՇՄՆ-ն զգուշացնում է․ զերծ մնացեք բնություն բաց թողնված եղջերուներին կերակրելուց «Mercedes»-ը Կոշ գյուղի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. կա 4 վիրավոր 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի Գուլոյանին զրկել են Սևանի տարածքում գտնվող 2.5 հա մակերեսով հողատարածքում գործունեություն ծավալելուց Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելուԱղվերանում 8 ժամ գազ չի լինի «Դիլի»-ի մի քանի արտադրատեսակներ կրկին կարտադրվենԾառուկյանին պատկանող բիզնեսների գործունեությանը խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է և չունի որևէ իրավական և տնտեսական հիմնավորում․ ԱռաքելյանՀայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչը կաշխատի լեգենդար «Չիկագո Բուլս»-ումՀաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆՀայտնաբերվել է 528 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԲաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողով է ընթանում ԲրյուսելումԻնչպե՞ս կանխել ջրազրկումը շոգ եղանակինՀայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազելՎերանորոգվել և վերաբացվել է Ստամբուլի հայկական եկեղեցին Մուշի բաժնում աշխատող ոստիկանն աշխատում է նաև գիշերային ակումբո՞ւմ. Արիանա Հովսեփյանը դիմել է ՆԳ նախարարինԻրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծ2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ (տեսանյութ)
Քաղաքականություն

«Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծը՝ բոլոր «զանգեզուրյան» տարբերակումների փոխարեն. Արմեն Գևորգյան

Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան

«Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծը առաջարկվում է բոլոր «զանգեզուրյան» տարբերակումների փոխարեն։

1. Նախագծի ինքնիշխան բնույթը։ «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, որը ներառում է Սյունիքի մարզը։ Այն պետք է ամրագրվի որպես պետական ռազմավարական ծրագիր, ոչ թե որպես պարտադրված «միջանցքային» տարբերակ։ Այս նախագիծը նախ և առաջ հայկական նախաձեռնություն է՝ ձևավորվող հայաստանյան շահերի հիման վրա։

2.Հյուսիս–Հարավ առանցքը որպես ռազմավարական ընտրություն։ Ծրագիրը պետք է կառուցված լինի Հյուսիս–Հարավ միջանցքի զարգացման շուրջ, որը Հայաստանի համար ապահովում է երկարաժամկետ կայուն տնտեսական և աշխարհատնտեսական օգուտներ։ Արևելք–Արևմուտք ուղղությունները պետք է դիտարկվեն որպես լրացուցիչ, երկրորդային հնարավորություններ։ TRIPP նախաձեռնությունը հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկվի՝ ունենալով առաջնահերթ տնտեսական նշանակություն Հայաստանի համար։

3.Ենթակառուցվածքների համակցված զարգացումը։ Նախագիծը չի սահմանափակվում ճանապարհներով ու երկաթուղիներով։ Այն ներառում է · գազատարներ, · նավթատարներ, · էլեկտրահաղորդման գծեր, · թվային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ։ Հայաստանը պետք է հայտարարի իր պատրաստակամությունը դառնալու կասպյան ռեսուրսների (թուրքմենական, իրանական գազի) տարանցման երկիր։ Եթե տարածաշրջանի այլ երկրներ կարող են ստանալ եկամուտ այս գործընթացներից, Հայաստանը նույնպես պետք է ունենա այդ հնարավորությունները։ Հայաստան–Իրան ջրատարները կարող են դառնալ նախագծի նոր բաղադրիչ՝ ստեղծելով համագործակցության լրացուցիչ առանցք։

4.Աշխարհատնտեսական ներուժ։ Սյունիքը կարող է դառնալ այն տարածքը, որտեղ հատվում են BRICS+, ԵԱՏՄ, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և արաբական աշխարհի տնտեսական և ներդրումային շահերը։ Սա ոչ միայն տրանսպորտային ծրագիր է, այլ միջպետական հաղորդակցությունների հարթակ, երկարաժամկետ համագործակցության միջավայրը։ Նախագիծը կզարգացնի նաև Հայաստան–Վրաստան հարաբերությունների նոր որակը։

5.Ազգային անվտանգության առանցքային սյուն։ «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույցը» մերժում է «միջանցքային» սպառնալիքներով կառուցված մոդելները և փաստացի ուժեղացնում է Հայաստանի ազգային անվտանգությունը։ Նախագիծը ստեղծում է նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություններ՝ ներգրավելով հիմնական գործընկերների ներդրումները։ Նախագիծը ամրապնդում է ռազմավարական ուղերձը, որ Հայաստան–Իրան սահմանը անսակարկելի անվտանգային և ինքնիշխան տարածք է։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ,

ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար,

ՀՀ ԱԺ պատգամավոր