Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Նարեկ ջան, ինչի՞ համար ես աշխատավարձ ստանում, եթե անգամ զանգերին չես պատասխանում

ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզի ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցներից շատերի շրջանում վարակակիր վիրուս է հայտնվել: Վիրուս՝ բառի ուղիղ  իմաստով: 

NEWSPRESS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանության աշխատակիցներից մի քանիսի մոտ հայտնաբերրվել է հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori):

Նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է դա և ինչից կարող է առաջանալ, բացատրենք՝ սա աղիքային վարակ է, որի առաջացման հիմնական պատճառները կապված են հիգիենայի և շրջակա միջավայրի հետ․

  • ոչ լավ լվացված ձեռքեր

  • աղտոտված ջուր կամ սնունդ

  • վատ սանիտարական պայմաններ

Հելիկոբակտերը կարող է փոխանցվել, օրինակ՝

  • եթե մարդը զուգարանից հետո չի լվացել ձեռքերը,

  • հետո ձեռքով շփվել է կամ կերակուր է տվել,

  • կամ օգտագործվել են նույն սպասքը, գդալը, բաժակը

Դե արդեն հասկանում եք, չէ՞, թե ինչի մասին է խոսքը և ինչ հակասանիտարական վիճակում են աշխատում Մուշի բաժնի ոստիկանները: Այս ամենի դեմն առնելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու փոխարեն, ոստիկանության այս բաժնում փորձում են ոչ միայն այս իրավիճակը ծածկադմփոց անել, այլ բաժինը սարքել, ներեցեք արտահայտության համար, իսկական բարդակ:

NEWSPRESS.am-ի աղբյուրի համաձայն, մոտ մեկ  շաբաթ առաջ ծեծկռտուք է եղել: Մեր տեղեկություններով, այդ ծեծկռտուքի առիթը հասունացել է անձնական հողի վրա ձևավորված որոշ հարաբերություններից, որի մասին այս պահին չենք բարձրաձայնի՝ ելնելով մարդկանց անձնական տարածք չմտնելու էթիկայի կանոններից: 

Վերջին հաշվով, խնդիրն այստեղ այն չէ, թե ինչ տիրույթում է սկսվել վիճաբանությունն ու ծեծկռտուքը, այլ այն, որ օրենքի «պահապաններ» համարվող ու կարգ ու կանոն  հաստատող ոստիկաններն իրենք են ստեղծել խառնաշփոթ:  Անձնական «ժայթքումները» հաղթահարելու և  իրավիճակին արագ լուծում տալու փոխարեն, նրանք հասունացրել են խնդիրը և այն տեղափոխել ոստիկանության բաժին՝ իրար վիրավորելով ու ծեծելով (մեկի եղբորը, մյուսի ընկերոջը...): 

Միջադեպն անձնական դաշտ չտեղափոխելով՝ փորձեցինք դրա մասին պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՆԳՆ-ից:

Նախ փորձեցինք կապ հաստատել ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ: Նա չպատասխանեց զանգերին: Հետո կապ հաստատեցինք  Մուշի բաժնի հերթապահ բաժնի աշխատակցի հետ, բայց վերջինս խնդրեց մեր բոլոր հարցերի պատասխաններն ստանալ Նարեկ Սարգսյանից:

Մենք կիկին փորձեցինք, բայց այդպես էլ նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Թերևս սա ևս խոսում է ՆԳՆ համակարգի բարձիթողի վիճակի մասին: Սարգսյան Նարեկի հետ կապված արդեն մի քանի անգամ եղել է նման դեպք, երբ կապ հաստատել չի հաջողվել, մինչդեռ նա աշխատավարձ է ստանում հենց այն բանի համար, որ պարտավորվել է արձագանքել լրատվամիջոցներին ու մեկնաբանել ՆԳՆ հետ կապված հարցերը:

Եթե  Նարեկ Սարգսյանին թվում է, որ իր կլորիկ աշխատավարձն ստանում է գեղեցիկ աչքերի համար, ապա պետք է հիասթափեցնել նրան, քանի որ Նարեկը պետք է իմանա, որ մի շարք այլ պարտավորությունների հետ մեկտեղ, նա նաև պատասխանատու է Տեղեկատվության կառավարման համար. այսինքն՝

    • Համակարգում է ներքին և արտաքին տեղեկատվության հոսքը՝ ապահովելով ճշգրտություն և անվտանգության կանոնների պահպանություն։

    • Պատասխանում է լրագրողների հարցերին, տրամադրում պաշտոնական մեկնաբանություններ։

Ու եթե այս կետերից որևէ մեկի կատարման գործում ՆԳՆ խոսնակը թերանում է, ապա հարց է առաջնամում՝ ինչի՞ համար է նա աշխատավարձ ստանում:

 

Արմինե Մկրտումյան