Օմանի ծոցում լցանավ է հրդեհվել, որը փորձել էր անցնել արգելված գոտով՝ անջատած հետևման համակարգովՊՆ-ում խորհրդակցություն է եղել․ տրվել է համապատասխան հանձնարարականներՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարներըԾառուկյանը գումարներ ա ներդրել, իր գումարը չի ստացել, հիմա ասում են՝ փողեր ա լվացել. փաստաբան (տեսանյութ)Վրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՎաշինգտոնի հռչակագիրը պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում կայուն խաղաղության համարՊետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
Մամուլ

ՊՆ-ն կոծկում է բանակում մահվան վիճակագրությունը․ ինչքա՞ն մարդ է այս տարի մահացել բանակում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Պաշտպանության նախարարությունը կոծկում է բանակում մահվան վիճակագրությունը: Հրապարակված թվային տվյալները չեն համապատասխանում բանակի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների տվյալներին, որոնք մի քանի անգամ գերազանցում են ՊՆ վիճակագրությունը: Այսպես, հոկտեմբերի 24-ին, Պետրոս Ղազարյանի եթերում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ 2025 թվականին, մինչեւ հոկտեմբերը ներառյալ, բանակում ունեցել ենք ընդամենը 5 մահվան դեպք: Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, սակայն, մահվան դեպքերը երեք անգամ շատ են՝ 15 դեպք միայն 2025 թվականի առաջին եռամսյակում: Ըստ ՀԿ-ի, զինծառայողների մահվան պատճառներն են` ինքնասպանությունը կամ ինքնասպանության հասցնելը (3 դեպք), առողջական խնդիրները (3), դժբախտ պատահարը (2), սպանությունը (2), ավտովթարը (1), 4 զինծառայողի մահացության դեպքի պատճառը հայտնի չէ։ Երկրորդ եռամսյակի արդյունքներն այս ՀԿ-ն դեռ չի ամփոփել, սակայն ակնհայտ է պաշտոնական վիճակագրության հետ շեշտակի տարբերությունը: Ինչո՞վ է այն բացատրվում: 

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, ինչպես միշտ, անհասանելի է: Վերջերս նա ամեն կերպ խուսափում է օպերատիվ կարգով տեղեկություններ տրամադրելուց: Մեր աղբյուրներն էլ ՊՆ-ում վստահեցնում են, որ տարբերությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ պայմանագրային զինծառայողները տուն են գնում, եւ դեպքերի մեծ մասը կատարվում է ոչ թե զորամասերում, այլ նրանց` տանը եղած ժամանակահատվածում: «10 դեպքի տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Ցավոք սրտի, էսօր մեր երկրի համար նորմալ թիվ է, եթե հաշվի առնենք, որ դրսում են` ծառայության հետ պատճառահետեւանքային կապ չունեցող պատճառներով: 10 հոգի կարող է ավտովթարից, էլեկտրահարումներից, այլ փորձանքներից մահացած լինել, եւ սա ծառայության հետ կապ չունի: Բանակի մոտ կեսը՝ աֆիցերները, պայմանագրայինները, գնում են տուն, գալիս են»: «Ժամկետայինները քչանում են, պայմանագրայինները շատանում են: Այդքան մարդ անընդհատ շարժի մեջ է»,- ասում է մեր աղբյուրը:    

Բանակում մահվան վերջին դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 12-ին: Զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն ինքնասպան է եղել, իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին՝ շտապեց հայտնել Քննչական կոմիտեն: Իսկ երեկ հաղորդվեց, որ այդ գործով կալանավորված անձ կա»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում