Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Վիգեն Էուլջեքյանի կնոջ նամակը նոր չէ. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդան Ադրբեջանի փոխնախագահ, Իլհամ Ալիևի կին Մեհրիբան Ալիևային  ամուսնու վերաբերյալ նամակ գրել է ամիսներ առաջ։ Արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր և Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանը մանրամասնում է.

«2025 թվականի օգոստոսի 1-ին Լինդա Էուլջեքյանը նամակ է ուղարկել Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ հենց այն ձևակերպումներով, որոնք այսօր ներկայացվում են մեզ վերջին նորությունների շրջանակում։ Այդ ժամանակ մենք որևէ պատասխան չենք ստացել, սակայն  նախագահի վերջին հայտարարությունը ընթանում է ճիշտ այն ուղղությամբ, որը մենք ակնկալում էինք»։

Նա նաև հրապարակել է Ալիևային հասցեագրված մեր միջնորդության տեքստը․

«Ձերդ Գերազանցություն
Տիկին Մեհրիբան Ալիևա
Ադրբեջանի Հանրապետության Առաջին փոխնախագահ
Հեյդար Ալիև հիմնադրամի նախագահ
Հեյդար Ալիևի կենտրոն
Հեյդար Ալիևի պող. 1
Բաքու, AZ1033
Ադրբեջանի Հանրապետություն

Կնոջ խնդրանք ողորմածության համար – Ներման կոչ Վիգեն Էուլջեքյանի գործով

Ձերդ Գերազանցություն,

Խորը խոնարհությամբ և մեծագույն հարգանքով եմ գրում Ձեզ՝ ոչ միայն որպես Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահի, այլ որպես կնոջ, մոր և դստեր՝ մարդու, որի ուժն ու ընտանիքի հանդեպ նվիրումը ոգեշնչել են անհամար մարդկանց, այդ թվում՝ ինձ։

Իմ անունը Իման Արուս է, և ես Վիգեն Էուլջեքյանի կինն եմ, ով արդեն գրեթե հինգ տարի գտնվում է Ադրբեջանի բանտերում։ Ես գրում եմ ոչ թե քաղաքական խնդրանքով, այլ խորապես մարդկային աղերսով՝ կնոջից կնոջ՝ խնդրելով Ձեր կարեկցանքը, ազդեցությունը և այն եզակի ունակությունը, որով Դուք կարող եք հասկանալ սիրո, կորստի և ժառանգության ծանրությունը։

Ձերդ Գերազանցություն, Ձեր անխոնջ ջանքերը՝ հավերժացնելու Ձեր վաստակավոր սկեսրայրի՝ նախագահ Հեյդար Ալիևի հիշատակը՝ նրա անունը կրող կենտրոնի միջոցով, վկայում են այն մասին, թե ինչպես է ընտանիքի ժառանգությունը պահպանվում ոչ միայն խոսքով, այլ ներկայությամբ, հարգանքով և գործողությամբ։ Դուք աշխարհին հիշեցրել եք, որ սիրելիներին, հատկապես մեծերին պատվելը մեր ամենասրբազան պարտականություններից է։

Հենց այդ պարտականությունն է ծանրանում իմ ամուսնու սրտին։ Թեև Վիգենը իր բանտարկությունը կրել է արժանապատվությամբ, նրա բացակայությունը մեր ընտանիքում թողել է ցավալի դատարկություն։ Նրա մայրը մահացել է այն ժամանակ, երբ նա գտնվում էր բանտում. նրան զրկել են սգալու, հուղարկավորելու և նրա հիշատակը արժանապատվորեն կրելու իրավունքից։ Իսկ այժմ իմ մայրը՝ նրա սկեսուրը, կանգնած է դաժան քաղցկեղի վերջին փուլերում։ Կան օրեր, երբ նա չի կարող խոսել, և կան օրեր, երբ նրա շուրթերից հնչող միակ բառը Վիգենի անունն է։

Վիգենը երիտասարդ չէ։ Նա հայր է, ամուսին, փեսա։ Եվ ինչպես բոլոր այն տղամարդիկ, որոնք իրենց ուսերին կրում են ընտանիքի պատասխանատվությունը, նա տենչում է ոչ միայն ազատությունը, այլ հնարավորություն ունենալ կատարել իր պարտքը՝ հարգել այն կնոջ ժառանգությունը, որը մեր կողքին էր, մեծացրեց մեր երեխաներին և պահեց մեր ընտանիքը միասին։ Առանց նրա մենք կորցրած ենք։

Ձերդ Գերազանցություն, դիմում եմ Ձեր սրտին, Ձեր կին լինելուն, Ձեր ըմբռնմանը՝ ինչ է նշանակում արժանապատվորեն կրել ժառանգություն։ Ձեր ձայնը և կարեկցանքը կարող են խաղաղություն բերել ոչ միայն իմ տուն, այլ հզոր ուղերձ հղել աշխարհին, որ Ադրբեջանը Ձեր առաջնորդությամբ ոչ միայն ուժեղ է, այլ նաև ողորմած՝ գիտակցելով բացակայության մարդկային գինը և ներման բուժիչ ուժը։

Իմ ամուսնու ներումն կլինի լուռ մեծագործություն՝ հիշվող ոչ թե որպես զիջում, այլ որպես մարդասիրություն։ Այն կվերադարձնի իմ երեխաներին իրենց կարոտած հորը, իմ մորը՝ փեսային, իսկ ինձ՝ ամուսնուս և կյանքի ուղեկցին։ Սրտիս խորքից խնդրում եմ Ձեզ՝ օգնեք մեզ։ Թող նա վերադառնա տուն։ Թող նա կարողանա պատվել այն, ինչ դեռ մնացել է։ Թող նա կրի այն կնոջ ժառանգությունը, որը գուցե չապրի տեսնելու նրա ազատությունը։

Խոնարհումով, հարգանքով և հույսով՝

Իման Արուս
Վիգեն Էուլջեքյանի կինը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել համաներման նախաձեռնությամբ՝ Սահմանադրության և ինքնիշխանության տարվա առթիվ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ համաներման նախագիծը կկիրառվի ավելի քան 20 հազար մարդու վրա, այդ թվում՝ այն անձինք, ովքեր «մասնակցել են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ռազմական գործողություններին, նրանց հարազատները և խոցելի խմբերը: Նշվում է, որ ավելի քան 5 000 դատապարտյալ կազատվեն ազատազրկումից, ավելի քան 3 000-ի պատիժը կկրճատվի, իսկ մոտ 4 000-ը կազատվի պայմանական դատավճիռներից»։