Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Ամեն ինչ ունայն է, եթե կյանքումդ չունես Աստծո ներկայությունը

Խորհուրդներ՝ Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի կողմից:

Պետք է կարողանանք…

-Երիտասարդներին պաշտպանելուց զատ, պետք է կարողանանք նրանց մեջ սերմանել քրիստոնեական մեր արժեքները: Երբ երիտասարդներին թողնում ենք «քաղցած», նրանք աջ ու ձախ են նայում՝ քաղցը լրացնելու համար: Մեր արժեքները սերմանելու դեպքում՝ նրանց պաշտպանելու կարիք չի լինի: Այդ սնունդով նրանք կքայլեն, այն նրանց համար կդառնա ուժ: Քրիստոսի հետ քայլողը, Տիրոջով քաղցը հագեցնողը չի կարող այլ արժեքների կրող լինել՝ անտարբեր, հայհոյող, հարվածող: Ինչ արժեք, որ կրեցինք, այն էլ լինելու է մեզ համար առաջնային: Որ լեզվով աղոթում ենք, չենք կարող հայհոյել: Մեր եկեղեցիները լեցուն են երիտասարդներով, որոնք պատրաստակամ են Քրիստոսի ետևից քայլելու: Պետք է կարողանանք նրանց աշխուժությունը ճիշտ հունի վրա դնել:

Երբ խախտվում է ներդաշնակությունը…

-Երբ երիտասարդները հոգում են միայն մարմնի կարիքները, խախտվում է մարմնի ու հոգու ներդաշնակությունը: Առաջանում է հոգևոր քաղց: Նրանք հայտնվում են փնտրտուքների մեջ, փորձում իրենց առօրյան լցնել: Եթե փնտրում են հոգևորը, գտնում են այն: Եթե փնտրում են սանձարձակությունը, կգտնեն դա: Մենք պետք է կարողանանք նրանց ճիշտ համախմբել: Առանց Քրիստոսի հնարավոր չէ ստանալ իրական երջանկություն ու խաղաղություն: Ի վերջո երիտասարդների փնտրտուքները կարող են տանել դեպի եկեղեցի՝ հաղորդվելու Տիրոջ Մարմնին ու Արյանը: Եկեղեցում մեր տեղը գտնելու համար կան ճանապարհներ:

Քրիստոնյա լինել, չի նշանակում…

-Քրիստոնյա լինել, չի նշանակում ուրախ չլինել, երիտասարդական կյանքով չապրել, նշանակում է այդ ուրախությունն ապրել Քրիստոսի ներկայության մեջ: «Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն ինչ ունայն է»։ Ամեն ինչ ունայն է, եթե դու չունես Աստծո ներկայությունը քո կյանքում, ոչնչից չես կարողանում ստանալ ցանկալի ուրախությունը: Երբ կա Քրիստոսի ներկայությունը, ամեն բան դառնում է որոշյալ, ունայնությունը վերանում է: Ապրել Քրիստոսի ներկայության մեջ նշանակում է զգալ Քրիստոսի սերը, Նրա խոսքերը փորձել կյանքի կոչել, Նրա հետ միասին քայլել: Այն շատ պարզ ու միևնույն ժամանակ բարդ է: Պարզ է, երբ կարողանում ես Տիրոջը գտնել, բարդ է, երբ փորձում ես պարզապես ինքդ քեզ պարտադրել: Երիտասարդները պետք է փորձեն համատեղել իրենց հետաքրքրությունները հոգևորի հետ:

Հոգևոր կյանքով ապրել չի նշանակում…

-Հոգևոր կյանքով ապրել չի նշանակում կորցնել ազատ կամքը: Եթե գալիս ես եկեղեցի, մասնակցում ծիսական արարողություններին, չի նշանակում, որ դառնում ես վանական: Եկեղեցում որևէ մեկը երիտասարդի ազատությունը չի սահմանափակում: Այսօր ազատություն ասելով ոմանք պատկերացնում են սանձարձակությունը: Ազատ լինել չի նշանակում մեղքի մեջ լինել: Երբ ապրում ես մեղքով լեցուն կյանք, կորցնում ես ազատությունդ, դառնում ես գերի: Պետք է ազատ լինել՝ ապրելով Քրիստոսի մեջ:

Qahana.am