Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելԳյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվելԼիբանանում տեղի ունեցողը խորը մտահոգության առարկա է ԵՄ-ի համար. Ֆոն դեր ԼեյենՍտամբուլի մետրոյում գնացք է դուրս եկել ռելսերից․ ուղևորներին տարհանել են թունելով«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն ՄելիքյանՍուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվենԿարծում եմ` շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ. Ֆիցոն շնորհավորել է ՓաշինյանինՓամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքներըՈղբերգական ավտովթարից մահացած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կոտրել ենԿոշտան չի կարող ներկայացնել ԵՄ երկրներն անվտանգության երաշխիքների հարցերում. ՄակրոնԴևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիրՌուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողությունԿասեմը հայտարարել է, որ «Հըզբոլլահը» հավատարիմ է մնում «դիմադրության» և բռնազվթումից հրաժարվելու կուրսիԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման համար. ԱրաղչիՄիշել Մըրին այցելել է Արամ Ա կաթողիկոսին. հայ համայնքի հարցերն են քննարկվելՄեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ ՍրբազանՎարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանությանՌուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդըՀայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-նՀենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցելՓաշինյանը կարևորել է Հայաստանում կառուցվող «ԱԲ գործարանի» ռազմավարական նշանակությունըՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիներըԻսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԲարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ ԱնդրեասյանՓաշինյանը նոր նշանակում է արելԵրևանի քաղաքապետարանը սեփական քմահաճույքով որոշել է միակողմանի լուծել պայմանագիրը. ՏոնոյանՀունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն. ՍԴ-ից պահանջում է «Հայաստան» դաշինքըԾովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլնի վնասԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում
ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան
«700 հազարով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը (տեսանյութ)ԴՕԿ-ը դիմել է ՍԴ. Այսուհետ խոսելու են ոչ թե քաղաքական հայտարարությունները, այլ՝ ապացույցներըՀանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համարԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարՀայ տնտեսվարողների վերակողմնորոշումն այլ շուկաներ՝ կպահանջի տարիներ և զգալի ներդրումներ. ինչ հետևանքներ կունենան ՌԴ սահմանափակումներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Պրովոկատորնե՛ր, հանգիստ թողեք ինձ, ես ուզում եմ մանդատ վերցնել ու Նիկոլի անձնական օգտագործման գործիք դառնալ. սա է գործարար Կարապետյանի ասելիքը
Ռուսաստանը կշարունակի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքներին․ ՊեսկովԽոստացած 50 միլիոն եվրոյից ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն անհետաձգելի աջակցությունՈւկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածել Մոսկվային «Եթե կա հաջողության հասնելու թեկուզ փոքր շանս, 100 տոկոսով այդ շանսը օգտագործելու ենք». «Միասնության թևերը» չի կիսում տեսակետը, թե ՍԴ դիմելը անիմաստ էրԸնդդիմությունը պահանջում է ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել այս ընտրությունըՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըԻրանը պատրաստ է նոր ռազմական գործողությունների. ԻՀՊԿՌուբեն Հակոբյանը կատարել է ատելnւթյուն, խտրականnւթյուն, անհանդուրժողականություն, թշնшմանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ. ՔԿ Ադրբեջանն անտունների է ուղարկել բնակվելու օկուպացված ՍտեփանակերտումԻսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում է
Միջազգային

Ադրբեջանական իշխանությունները կանանց դուրս են մղում հանրային կյանքից

«Գեղարդ հիմնադրամի» հոդվածը․

Ադրբեջանական հասարակական, սոցիալ-տնտեսական և առօրյա կյանքում մշտապես գերիշխել են հայրիշխանական (պատրիարխալ) հարաբերությունն ու տղամարդկանց կողմից կանանց նկատմամբ հսկողությունը։ Թեև խորհրդային տարիներին ադրբեջանցի կանայք երբեմն ներգրավված են եղել երկրի կրթական ոլորտներում, քաղաքական գործընթացներում, այնուամենայնիվ կուսակցական ու վարչական մարմիններում՝ ոչ առանցքային պաշտոններում, կանանց նշանակումն ու երկրի քաղաքական կյանքում նրանց մասնակցությունն ընդամենը պատրանք է եղել։ Խորհրդային Միության փլուզմամբ պատկերն առավել իրական է դարձել։ Եթե 1991 թվականի սկզբին Ադրբեջանում կանայք կազմել են Գերագույն խորհրդի մոտ 40%-ը, ապա 1992 թվականին` ընդամենը 6%-ը։ 1995 թվականի ընտրություններից հետո և 2005 թվականին կին պատգամավորների թիվը խորհրդարանում հասել է 12%-ի։

2006 թվականին ընդունված «Գենդերային (տղամարդկանց և կանանց) հավասարության երաշխիքների մասին» օրենքն առանձնապես չի խթանել կանանց դերի առաջխաղացմանը բարձրագույն պետական մարմիններում։ 2016 թվականի տվյալներով՝ ադրբեջանցի կանայք կազմել են խորհրդարանի 16%-ը։ 2024 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ պատկերն էապես չի փոխվել։ Ադրբեջանի 7-րդ գումարման Միլլի մեջլիսում 125 պատգամավորներից ընդամենը 19-ը՝ շուրջ 15%-ն են կանայք։

Ադրբեջանում քաղաքական, կրոնական հարցերին առնչվող կամ նույնիսկ կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող բողոքի ցույցերը երբեք աչքի չեն ընկել ադրբեջանցի կանանց ստվար զանգվածների մասնակցությամբ։ Բողոքի ցույցերի ընթացքում կանանց նկատմամբ իրավապահ մարմինների բիրտ վերաբերմունքը, կիրառվող բռնարարքներըլրտեսությունն ու նրանց անձնական կյանքի վերահսկողությունը զսպող գործոն են հանդիսացել շատ կանանց համար։ Վառ օրինակ է դեռևս 2007 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության անդամ, Հեյդար և Իլհամ Ալիևների դեմ բողոքի ցույցերին ակտիվորեն մասնակցած Ֆաինա Կունգուրովայի ձերբակալությունն ու կալանավայրում նրա մահը։ Սա այն պարագայում, երբ Կունգուրովան Եվրոպայի Խորհրդի կողմից դասակարգվել էր որպես Ադրբեջանի միակ կին քաղբանտարկյալ։

Կին գործիչների ակտիվության վրա բացասական ազդեցություն կարող էր թողնել նաև պատգամավոր, քաղաքական բուռն գործունեություն ծավալած Քանիրա Փաշաևայի՝ 2023 թվականի կասկածելի մահը։ Ծնունդով Թովուզի շրջանից այս «երկաթե տիկինը» (ինչպես նրան անվանել են) նաև մեծ ժողովրդականություն է վայելել և ճանաչելի է եղել միջազգային գործընկերների համար։ Սա, ըստ էության, անհանդուրժելի մրցակցություն էր իշխող ընտանիքի և երկրի առաջին տիկնանց համար՝ անկախ Փաշաևների կլանին նրա պատկանելիությունից։

Մեկ այլ օրինակ է պատմաբան, իրավապաշտպան Լեյլա Յունուսովայի ձերբակալությունը, ով ազատ է արձակվել միջազգային կառույցների միջամտության արդյունքում, այնուհետև՝ լքել Ադրբեջանը։

Ընդհանրապես՝ միջազգային քննադատությունից խուսափելու նպատակով պետական անվտանգության մարմինները սովորաբար ակտիվ կին ցուցարարներին նախընտրել են կարճաժամկետ «խորհրդանշական» կալանքի տակ պահել կամ նրանց վարկաբեկել՝ անձնական կյանքը հանրային դարձնելով։ Այդպիսով գործի է դրվել «որքան անվնաս և անմեղ է զոհը, այնքան մեծ է հոգեբանական ազդեցությունը» սկզբունքը։

Քիչ թե շատ մասնակցային են եղել միայն լիբերալ, երբեմն նաև՝ ֆեմինիստական բնույթի ֆլեշմոբերը։ Դրանց կազմակերպիչները, ի տարբերություն քաղաքական տեսանելի ցույցերի, գործել են հիմնականում առցանց հարթակներում: Իսկ ֆլեշմոբերի նկատմամբ որոշակի հանդուրժողականությունը պայմանավորված է եղել նրանով, որ պետական մարմիններն այն մատուցել են որպես ապաքաղաքական, անվնաս և զվարճալի գործողություններ:

2000-ական թվականների վերջին և 2010-ական թվականներին ստեղծվել են ֆեմինիստ անդամներ ունեցող մի քանի տասնյակ կազմակերպություններ։ Դրանցից են՝ «Ադրբեջանի ֆեմինիստական խումբը», «Ֆեմինիստ կանանց շարժումը», MIL ցանցը, «Հավասարներ», «FEMM նախագիծ» գենդերային ծրագրերը, ֆեմինիստական «Qadınkimi.com» հարթակը և այլն։ Սակայն դրանք չեն ներկայացել որպես ֆեմինիստական կամ քաղաքական միավորներ։ Կանանց նախաձեռնությամբ կամ նրանց մասնակցությամբ հիմնադրված այդ կազմակերպություններն ի սկզբանե խուսափել են քաղաքական խոսույթից ու ակտիվիզմից: Պատճառն ադրբեջանական հասարակական, քաղաքական (այդ թվում՝ ընդդիմադիր) ու նույնիսկ ակադեմիական շրջանակների ընկալումներն են եղել. ֆեմինիստներն ու ֆեմինիզմը համարվել են բացասական և քննադատելի երևույթներ։ Բացի այդ՝ Ադրբեջանի իշխող վերնախավն սկզբնական շրջանում թերագնահատել է կանանց քաղաքական ուժը։

2019 թվականին ֆեմինիստ կանանց նախաձեռնող խմբի կողմից Բաքվում կազմակերպվել է «Մարտի 8-ն՝ ընդդեմ բռնության» խորագրով ֆեմինիստական առաջին երթը։ Ադրբեջանցի ֆեմինիստները կանանց կոչ էին անում միավորվել՝ հասարակությունը հայրիշխանությունից ու տղամարդկանց գերիշխանությունից ազատագրելու, կանանց ձայնը լսելի դարձնելու, ընտանեկան և այլ տեսակի բռնությունից, այդ թվում՝ վաղ ամուսնությունից ու կնասպանությունից պաշտպանվելու համար: Միջոցառումն ի ցույց դրեց, որ Ադրբեջանում արդեն ձևավորվել է ֆեմինիստական լայն ցանց, և որ ֆեմինիզմն ու կանանց հարցերը սկսել են քաղաքականացվել՝ «սոցիալական/անվնաս» տարածքից անցնելով «քաղաքական/վտանգավոր» տարածք: Ակնհայտ դարձավ, որ կանանց ներգրավմամբ ստեղծված կազմակերպությունների շեշտադրումը կրթամշակութային հարցերից աստիճանաբար սկսել է անցում կատարել դեպի ֆեմինիզմն ու, հիմնականում, գենդերային հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, հանրային քննարկումների տարածքի ընդլայնումն ու տեղի հասարակության մոտ ֆեմինիզմի բացասական ընկալման փոփոխությունը:

Արդյունքում՝ 2019-2021 թվականներին ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլև կանանց ակտիվ մասնակցությամբ պարբերաբար կազմակերպված բողոքի ցույցերի ու երթերի մասնակիցների նկատմամբ իրավապահ մարմինները զանգվածային բռնաճնշումներ են ձեռնարկել։ Կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված փոխակերպումը մտավախություն է առաջացրել Ադրբեջանում։ Իշխանություններն սկսել են անհանգստանալ, որ անհրաժեշտ լսարան ու ընտրազանգված ունեցող նմանատիպ ակտիվ խմբերը կարող են քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացնել կամ էական ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա։

Ալիևյան վարչակարգն այս միտումը խափանելու և ակտիվ կանանց գործունեության հանդեպ ադրբեջանական հասարակությանն անտարբեր դարձնելու համար ադրբեջանցիների շրջանում ձեռնարկել է ոչ այնքան ընդունելի՝ մարգինալացված (աննկատելի) խմբերի ներկայացուցիչների հետ նրանց նույնականացնելու, նվաստացնելու և չեզոքացնելու վարքագիծ։ Իշխանական աղբյուրները «խելագարներ, անբարոյականներ, այլասերվածներ, դավաճաններ, «Արևմուտքի» խամաճիկներ, վտանգավոր, հակատղամարդկային, հակաընտանեկան, հակաազգային տարրեր» և այլ ձևակերպումներով են պիտակավորել իրենց իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնող կանանց։

Եթե 2019 թվականի վերջերից հնարավոր է եղել ընդդիմության ձայնը որոշակիորեն լռեցնել, ապա կանանց տարբեր խմբեր հետագայում էլ շարունակել են առնվազն մարտիության միջոցառումներով օրակարգում պահել կանանց իրավունքների թեման։ Դրանք հիմնականում արժանացել են իրավապահների կոշտ արձագանքներին։ Բացառություն է եղել 2024 թվականի մարտի 8-ին Բաքվում կազմակերպված սակավաթիվ ու պետական մարմինների կողմից չարտոնված ակցիան, որն, ի զարմանս մասնակիցների, ուժային կառույցները չեն ցրել։ Իշխանությունների այս «հանդուրժողականությունն» իր տրամաբանական պատճառներն է ունեցել։ Ակտիվ կանանց ու կին լրագրողների մեծ մասը 2023 թվականից ծավալված բռնաճնշումների հետևանքով արդեն անազատության կամ վտարանդիության մեջ էին, ակցիայի կազմակերպման վայրը շրջափակված էր ոստիկանական ուժերի կողմից։ Բացի այդ՝ ակցիան պատշաճ կերպով չէր լուսաբանվել, քանի որ նույն պահին իրավապահ մարմինները խուզարկություններ ու ձերբակալություններ էին իրականացրել Toplum TV լրատվամիջոցի գրասենյակում, և մամուլի ու հասարակական կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացած էր հերթական բռնաճնշումների վրա։

Երկրի բարձր ղեկավարության շարքերում կանանց ներգրավվածության պատրանքը ներկայումս ապահովում են Ադրբեջանի Միլլի մեջլիսի առաջին կին նախագահը՝ Սահիբա Գաֆարովան, ինչպես նաև՝ երկրի առաջին փոխնախագահը՝ Մեհրիբան Ալիևան։ Հատկապես վերջինիս դերով փորձ է արվում ազդելու հասարակական տրամադրությունների վրա՝ նրան պետական բարձր պաշտոնի նշանակելու փաստը ներկայացնելով որպես «Ադրբեջանում կանանց գնահատանքի վառ օրինակ»։

Չնայած Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից միջազգային կառույցներին ուղղված հավաստիացումներին, թե իբր Ադրբեջանն առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության հարցերում, փաստացի արձանագրումներն այլ են։ Համաձայն Ադրբեջանում գենդերային հավասարության վերաբերյալ ՄԱԿ-ի ուսումնասիրության՝ այդ երկրում կանայք շարունակում են ավելի քիչ հասանելիություն ունենալ տնտեսական ռեսուրսներին, քան՝ տղամարդիկ։ Նշված է, որ կանայք ավելի քիչ հնարավորություններ և փորձ ունեն մասնակցելու որոշումների կայացմանը՝ թե՛ անձնական, թե՛ հասարակական կյանքում։ Կանանց հանդեպ խտրականության մասին հերքումներն իրենց հերթին քննադատության չեն դիմանում՝ հաշվի առնելով այն արձանագրումները, որ ադրբեջանական իշխանություններն ակտիվ կանանց նկատմամբ կիրառում են սեռական խտրականություն կամ դրա սպառնալիք։

Միջազգային լրատվամիջոցների դիտարկմամբ՝ Ադրբեջանում կին գործիչների նկատմամբ հարձակումները գենդերային առումով կողմնակալ են, քանի որ իրենց բնույթով ներկայացնում են կանանց հասարակական կյանքից բացառելու փորձ։ Այդուհանդերձ՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել ավելի քան 350 քաղբանտարկյալների ազատ արձակելու վերաբերյալ միջազգային կառույցների կոչերը։

Ցանկացած գնով իշխանությունը սեփական ընտանիքի ձեռքում պահելու հետևողական գործողությունների շարքում ալիևյան վարչակազմը, փաստորեն, Մեհրիբան Ալիևային քաղաքական դաշտում «միակ կին» հռչակելով, քիչ թե շատ ակտիվ այլ կանանց, տվյալ դեպքում՝ նաև իշխանական թևի մրցակիցներին, զտում է Ադրբեջանի քաղաքական ու հանրային կյանքից։ Բացի այդ՝ կանանց հոծ զանգվածների ներկայությունը Բաքվի փողոցներում վտանգավոր է իշխող վերնախավի համար, քանի որ իրավունքների համար պայքարից այն շղթայական ռեակցիայով կարող է վերաճել իշխանության համար քաղաքական պայքարի։