Պետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Մամուլ

Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընդհանուր հարահոսի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի արած «էքսցենտրիկ» հայտարարություններից մեկը:

Ինչ-որ խանութում կառավարության աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի ասել են, թե կանխիկով ապրանքի գինն այլ է, անկանխիկ՝ այլ:

Փաշինյանը, դրա մասին պատմելով, ուղղակիորեն փրփրեց. «...Փակե՛ք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի՛, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»:

 
Մեկ րոպե, էլի, ստո՛պ:

Փաշինյանի պաշտոնը պետական համակարգում վարչապետ չէ՞: Իսկ վարչապետն, ի՞նչ է, այլևս խանութ բացող-փակո՞ղ է, այո՞:

Ենթադրենք նույնիսկ, որ Փաշինյանի պատմածը այդպես էլ եղել է: Ենթադրենք: Անգամ ենթադրենք, որ խանութում խախտում է կատարվել: Այդ խանութը փակելը կամ խախտում կատարած վաճառողին, խանութի տիրոջը պատասխանատվության ենթարկելը վարչապետի գործն ու գործառո՞ւյթն է: Ո՛չ, իհարկե:

Երկրում ի՞նչ է, արդեն հարկային կառույցներ, տեսչական, վերահսկողական այլ մարմիններ չկա՞ն, չեն գործո՞ւմ: Կարող էր, չէ, նույն Փաշինյանը իր կաբինետի ՊԵԿ նախագահին կամ այլ ստորաբաժանման պատասխանատուին հանձնարարել, թե այսպես ու այսպես. «Էն օրը էսինչ խանութում էսպիսի դեպք է արձանագրվել, գնացեք, ստուգեք, պարզեք, համապատասխան միջոցներ ձեռնարկեք ու զեկուցեք արդյունքների մասին»:

Բայց ոչ: Փաշինյանը միանգամից որոշում է, թե՝ «գնացե՛ք, փակեք էդ խանութը, իմ անձնական պատասխանատվությամբ»:

Ինչպես ասում են՝ իյա՜, իրո՞ք:

Առանց ստուգելու, առանց փաստերը արձանագրելու, հրապարակայնացնելու, առանց հանգամանքները պարզելու: Հենց էդպես, կամայականորեն... «Գնացեք ու փակե՛ք: Փակվելու է այդ խանութը, մինչև անձնական թույլտվություն չտամ, առևտուր չի լինելու»:

Երևի պետք է երջանկությունից ցնծալ, որ շնչելու և արտաշնչելու հարցերին չի հասել ու չի հրամայում. «Չշնչե՛ք, մինչև անձնական թույլտվություն չտամ»:

Այսինքն, ինչը Փաշինյանին դուր չի գալիս, միանգամից՝ «փակե՛լ, արգելե՛լ, կասեցնե՛լ, լիցենզիայից զրկե՛լ»: Երևի հիմա կձևավորվի ՔՊ-ի՝ «խանութ փակող» ակտիվիստների շրջիկ խումբ, որը կգնա քաղաքից քաղաք, գյուղից գյուղ և կսկսի փակել խանութները՝ մոտավորապես այսպես. «Արա, հլա շուտ փակեք էդ խանութը, Նիկոլն ա ասել: Փակե՛ք ու ծափ տվեք, արա՜...»:

 

Գնում է խանութ, խանութն է փակում: Գնում է ներկայացման, դերասաններին է «խմբագրում», գնում է բանակցությունների՝ բանակցությունների առարկան է զրոյացնում: Գնում է գյուղ, գյուղացիներին սովորեցնում է, թե ինչպես ոչխար պահեն կամ ինչ ցանեն... Մի չինացի էլ կար, հրամայել էր, որ բոլոր ճնճղուկներին խփեն, որ բրինձ չկտցեն: Խփեցին ու սովից ահագին կոտորվեցին:

Իսկ բոլոր մեծուփոքր գործարարները պիտի աչքի առաջ ունենան, որ ցանկացած մի օր հերթը կարող է հասնել նաև իրենց, ու առավոտյան արթնանալով Նիկոլը կորոշի՝ դուք փող աշխատելու իրավունք ունե՞ք, թե չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում