Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

«WhatsApp AI» և շաբաթական 300 հազար դրամ․ Խաչատուր Սուքիասյանի դիփֆեյքով նոր խարդախությունը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն իբր գովազդում է ներդրումային նոր հարթակ։

Հայաստանցի օգտատերերին ակտիվ գովազդի միջոցով թիրախավորող տեսանյութում խոստանում են շաբաթական խոշոր գումարներ վաստակելու հնարավորություն՝ օգտագործելով արհեստական բանականության (AI) գործիքներ։

Էկրանապատկերում՝ Սուքիասյանի պատկերով կեղծ տեսանյութերով գրառումները

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է համացանցում շրջանառվող տեսանյութը և պարզել, որ այն դիփֆեյք է, իսկ դրա հետևում կանգնած է ֆինանսական տվյալների հափշտակությամբ զբաղվող խարդախների խումբ։

Կեղծված ձայն՝ ռուսերենով

Տարածվող տեսանյութում Խաչատուր Սուքիասյանն իբրև ռուսերեն պատմում է, թե իր ընտանիքը եկամուտ է ստանում «WhatsApp AI» կոչվող հարթակից և այժմ բացում է դրա հասանելիությունը նաև հայաստանցիների համար։ Իրականում տեսանյութում Սուքիասյանի դիփֆեյքն է, և նրա ձայնը գեներացված է արհեստական բանականությամբ։

Տեսանյութի սցենարը կառուցված է դասական ֆինանսական խարդախության տրամաբանությամբ։ Հնչում են խոստումներ, թե արհեստական բանականությունը շուրջօրյա վերլուծում է շուկան և տալիս ճշգրիտ ազդանշաններ։ Բացի այդ, պնդվում է, որ յուրաքանչյուր գրանցվողի կցվում է «անձնական մենեջեր», որը հեռախոսազանգի միջոցով ուղղորդում է քաղաքացուն մինչև «կայուն եկամուտ» ստանալը։

Իրականում տեսանյութի սկզբնաղբյուրը Հանրային հեռուստաընկերության եթերում 2021 թվականի մայիսին հեռարձակված «Առանց թեմայի» հաղորդաշարի թողարկումն է։ Բնօրինակ հարցազրույցում Խաչատուր Սուքիասյանը խոսում է իր կենսագրության և գործարար գործունեության մասին։ Հաղորդման ընթացքում որևէ ներդրումային հավելվածի մասին պատգամավորը չի հիշատակում: Կեղծված տարբերակում պատգամավորի շուրթերի շարժումը արհեստականորեն հարմարեցվել է ռուսերեն տեքստին։

Կայքը պարբերաբար օգտագործվում է տարբեր խաբեությունների համար

Տեսանյութին կից տեղադրված «Իմանալ ավելին» (Learn more) կոճակը օգտատերերին տանում է ledgionavera[.]top հասցեով կայքը։ Վերջինս ներկայանում է որպես «WhatsApp AI» հարթակ և պարունակում է ֆինանսական խարդախությանը բնորոշ բոլոր տարրերը։ Կայքում տեղադրված են վիճակագրական կեղծ տվյալներ, անիրատեսական խոստումներ և գոյություն չունեցող օգտատերերի «հաջողության պատմություններ»։

Էկրանապատկերում՝ «WhatsApp AI» անունով կայքը

Կայքի գլխավոր նպատակը քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրումն է։ Մուտք գործելու և «շաբաթական 300-600 հազար դրամ» աշխատելու համար պահանջվում է լրացնել անուն, ազգանուն և հեռախոսահամար։ Տվյալները լրացնելուց հետո խարդախները կապ են հաստատում քաղաքացիների հետ և հոգեբանական ճնշման միջոցով փորձում կորզել գումարներ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ledgionavera[.]top դոմենը նոր չէ։ Ըստ Whois տվյալների՝ այն գրանցվել է 2025 թվականի հունիսի 23-ին։ URLquery հարթակի տվյալներով՝ կիբերանվտանգության միջազգային մի շարք համակարգեր (այդ թվում՝ Cloudflare-ն ու OpenDNS-ը) դոմենը դասակարգում են որպես «վնասակար» և «ֆիշինգային»։

Էկրանապատկերում՝ Ledgionavera[.]top կայքի գրանցման տվյալները

#CivilNetCheck-ն ավելի վաղ արձանագրել էր, որ նույն այս դոմենը օգտագործվել է այլ հայտնի անձանց անունից կեղծիքներ տարածելու համար։

Մասնավորապես, նախկինում այս հասցեով գովազդվում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունից ներկայացվող կեղծ ներդրումային ծրագրերը։ Փաստացի սա կազմակերպված խումբ է, որը պարբերաբար փոխում է միայն «դեմքը»՝ թիրախում պահելով հայաստանյան լսարանը։

Տես՝ Աննա Հակոբյանի ու «Արուսյա Կավկազի» դիփֆեյքերով տարածում են կեղծ ներդրումային հարթակ

Այսպիսով, սոցիալական ցանցերում Խաչատուր Սուքիասյանի մասնակցությամբ տարածվող՝ «WhatsApp AI» հարթակի գովազդը կեղծ է և ֆինանսական խարդախության փորձ է։ Տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով՝ օգտագործելով հին հարցազրույցի կադրերը։