Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին

Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառ Հայրապետին․

«ՈւՇԱԴԻՐ. ԿԱ՞ ԱՐԴՅՈՔ ԲՆԱԿԱՆ ՄԵՂՔ

ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

Հանուն իրենց հագով կարկտած «արդարության» Մայր Տաճարի մոտ մեգաֆոնով բղավող տիրադավ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք, ի հակադրություն արվամոլության կամ սոդոմական մեղքի, որը նա անբնական մեղք է անվանել:

Եկեք քննենք դա արդյո՞ք այդպես է.

1.⁠ ⁠Նախ քրիստոնեական վարդապետության մեջ «բնական մեղք» հասկացություն գոյություն չունի։ Մեղքն ինքնին հակաբնական է, քանի որ ըստ եկեղեցու սուրբ հայրերի, Աստված մարդուն ի սկզբանե առանց մեղքի է ստեղծել։ Մեղքը դիտվում է որպես մարդու բնության աղավաղում կամ հիվանդություն, ոչ թե դրա բնական մասը։

2.⁠ ⁠Շնությունը Աստծո 10 պատվիրաններից մեկի ուղղակի խախտումն է: Այն համարվում է մարդու գիտակցված ընտրություն, որը խզում է Աստծուն տրված հավատարմության ուխտը և խոցում ու վնասում մարդու հոգին։ Հոգու տաճար համարվող մարդու մարմինն է ապականում:

3.⁠ ⁠Կենսաբանորեն մարդն ունի վերարտադրողական ուժեղ բնազդ։ Սակայն, մարդը տարբերվում է կենդանուց նրանով, որ ունի բանականություն և կամք, որոնցով կարող է վեր կանգնել իր բնազդներից։ Այն, ինչ բնական է կենդանու համար, բարոյական չէ բանական էակի համար։

4.⁠ ⁠Շնությունն (պոռնկությունն) արդարացնելու համար հաճախ անվանում են «մարդկային տկարություն», քանի որ այն բխում է մարդու կրքերից և բնազդներից, բայց այն «բնական մեղք» անվանելը չի բխում ոչ Աստվածաշնչից, ոչ եկեղեցու վարդապետությունից և ոչ էլ որևէ կանոնից։

5.⁠ ⁠Հին Կտակարանում շնությունը համարվում էր ծանր հանցանք, որի համար նախատեսվում էր մահապատիժ (Ղևտ. 20:10)։ Իսկ արվամոլությունն ուղղակիորեն արգելված է. «Տղամարդու հետ մի՛ պառկիր այնպես, ինչպես կնոջ հետ են պառկում. դա պիղծ բան է» (Ղևտ. 18:22)։

6.⁠ ⁠Նոր Կտակարանում Տեր Հիսուս Քրիստոս ավելի խստացրեց պատվիրանը. «Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում» (Մատթ. 5:27-28):

7.⁠ ⁠Մեկ այլ տեղ առաքյալն է խստագույնս զգուշացնում. «Չգիտէ՞ք, թէ անիրաւներն Աստծու արքայութիւնը չեն ժառանգում. մի՛ խաբուէք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արուամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու արքայութիւնը չպիտի ժառանգեն» (Ա Կորն. 6:9):

8.⁠ ⁠Աստծուց կտրվելու, ստին տրվելու և արարածներին պաշտելու համար Աստված մարդկանց մատնեց. «…անարգ կրքերի. որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նոյնպէս եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքուեցին միմեանց հանդէպ. արուները արուների հետ խայտառակութիւն էին գործում եւ փոխարէնը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումը։ Եւ քանի որ չկամեցան ճանաչել Աստծուն, Աստուած նրանց մատնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝ լցուած լինելով ամենայն անիրաւութեամբ, պոռնկութեամբ, անզգամութեամբ, ագահութեամբ, չարութեամբ, կատարեալ նախանձով, սպանութեամբ, կռուազանցութեամբ, նենգութեամբ, չարասրտութեամբ. բանսարկու, չարախօս, աստուածատեաց, նախատող, հպարտ, ամբարտաւան, պոռոտախօս, չարահնար, ծնողատեաց, անմիտ, ուխտադրուժ, անագորոյն, անգութ, անողորմ. նրանք գիտէին Աստծու արդար դատաստանը, թէ այսպիսի բաներ գործողները մահուան են արժանի. եւ ոչ միայն նրանք, որ անում են այդ բաները, այլ նաեւ նրանք, որ գործողներին հաւանութիւն են տալիս» (Հռոմ. 1:26-32): Այսինքն, թե՛ շնությունը, թե՛ համասեռամոլությունը Սուրբ Գրքում հավիտենական մահվան արժանի մեղքեր են համարվում:

9.⁠ ⁠Հռոմեացիներին ուղղված նամակում առաքյալը խոսում է բնական և անբնական կրքի մասին, բայց ոչ մեղքի մասին: Արվամոլությունը նա անվանում է անբնական կարիք, մարդու բնության անարգում:

10.⁠ ⁠Եկեղեցին շնությունը, պոռնկությունն ու արվամոլությունը դիտարկում է որպես հոգևոր հիվանդություն: Ս.Գրիգոր Տաթևացին նշում է, որ նման մեղքը երբ ծածուկ է պահվում, մարդուն դնում է ներքին դժոխքի մեջ, քանի որ նա ստիպված է մշտապես ստել Աստծուն, մարդկանց և ինքն իրեն։ Դա առաջացնում է հոգևոր երկվություն։

Ս. Գրիգոր Տաթևացին նույնպես տարբերակում է բնական և օտարամուտ կրքեր: Բնական են քաղցը, ծարավը, քնելը, աշխատելը և այլն: Եվ սրանք բնական էին ասվում նաև մինչ դրախտում հանցանք գործելը, և Ադամը սրանք բնականորեն կրում էր: Սրանք անդատապարտելի կրքեր են, որոնք գործեց նաև Քրիստոս, որովհետև իր կողմից էին ստեղծվել:

Իսկ օտարամուտ կրքերը երեքն են. մեղքը, մահը, քայքայումը: Մեղքը գործն է, մահը` պատիժը, ոչնչանալը` պատժի հետևանքը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Աստվածաշունչը թե՛ շնությունը (պոռնկությունը), թե՛ արվամոլությունը դիտարկում է որպես մեղք, դրանք տալով տարբեր բնութագրեր։ Բայց, որևէ տեղ մեղքի բնականի կամ ոչ բնականի բաժանում չի տալիս: Եթե մի բանը բնական է (ինչպես շնչելը, ուտելը կամ քնելը), այն չի կարող մեղք համարվել։ Իսկ եթե առկա է մեղքը, նշանակում է՝ դա բնական վիճակից շեղում է։ Թեև Աստվածաշունչը խստորեն դատապարտում է այս արարքները, այն միաժամանակ քարոզում է զղջում և ապաշխարություն: Քրիստոնեական ուսմունքի և եկեղեցու վարդապետության համաձայն ցանկացած մեղավոր մարդ կարող է ներում ստանալ, եթե անկեղծորեն զղջա, խոստովանի իր գործած մեղքերը թողություն տալու իշխանություն ունեցողի՝ գործող հոգևորականի վկայությամբ, զղջա և թողնի իր նախկին ապրելակերպը։ Դա նրան հոգու վերակենդանացում և բժշկություն կպարգեւի, Աստծո հետ հաշտություն, օրհնություն և մեծ մխիթարություն: Որքան շուտ, այնքան լավ:

Հ.Գ. 1.

ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

Հաշվի առնելով Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի.

Ա) վերոգրյալ լրջագույն դավանաբանական շեղումները,

Բ) Աստվածաշնչին հակառակ թեզերի արծարծումն ու մեղքի սրբագրումը,

Գ) նրա հակականոնական ընթացքը,

Դ) Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և Թեմի առաջնորդների անունների զեղջման հետ հաշտ լինելը, հովանավորելը,

Ե) նվիրապետական կարգի դեմ ընդվզելը,

Զ) սադրիչ հայտարարություններին միանալը,

Է) կարգալույծների պատարագանման արարողություններին Պատարագ անվանելը,

Ը) կարգալույծների ու հերձվածողների հետ 17.12.2025թ. Մայր Աթոռի վրա գրոհը համակարգելը,

Թ) Ավետարանի խոսքն ակնհայտ աղավաղելը,

ԱՂԵՐՍՈւՄ ԵՄ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ` Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել։

ՈՎՔԵՐ ՀԱՄԱՄԻՏ ԵՆ, ԽՆԴՐՈւՄ ԵՄ ՄԻԱՆԱԼ ԱՂԵՐՍԱԳՐԻՆ

Հ.Գ. 2. Հարցազրույցի հղումը` մեկնաբանություններում»: