NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Հասարակություն

ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունը

Հայ Առաքելական Եկեղեցին, որպես հաստատություն, դարեր շարունակ պահպանել է հայկական ինքնությունը: Այն ժամանակաշրջաններում, երբ մեր ժողովուրդը անկախ հայրենիք չի ունեցել, մենք և մեր նախնիները թե՛ քրիստոնյա, թե՛ հայ ենք մնացել Հայ Առաքելական Եկեղեցու շնորհիվ։ Այս մասին հայտարարություն  է տարածել ՀԲԸՄ–ն։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Քանի որ հայերի և Եկեղեցու անդամների ճնշող մեծամասնությունն ապրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, մենք՝ հայերս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համարում ենք մեր կյանքի հոգևոր կենտրոնը: Մեր Եկեղեցին պարզապես քրիստոնեության դավանանք չէ. դրա արմատները խորն են և հասնում են մինչև Քրիստոսի տասներկու առաքյալներից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս, և, ի վերջո, մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ: Մեր Եկեղեցու ղեկավարությունը ներկայացված է եղել Նիկեայի Ա տիեզերական ժողովում և այդ ժամանակվանից ի վեր կարևոր դեր է ունեցել քրիստոնեության մեջ ամբողջ աշխարհում:

Նույնքան կարևոր է այն հանգամանքը, որ Սուրբ Էջմիածինը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, սակայն ծառայում է աշխարհասփյուռ հավատացյալներին, գործում է անկախ և պետք է մնա այդպիսին: Մենք կարծում ենք, որ չնայած հոգևորականները, քաղաքական գործիչները և անհատ քաղաքացիները իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, Հայ Առաքելական Եկեղեցու իրական կառավարումը պետք է իրականացվի՝ ըստ մեր հոգևոր առաջնորդների և իրենց նախորդների կողմից դարերի ընթացքում ձևավորված ընթացակարգերի:

Տարիներ շարունակ հայկական սփյուռքն ապավինել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց կաթողիկոսներին՝ աշխարհասփյուռ հայությանն ազգային ինքնության շուրջ համախմբելու և հոգևոր առաջնորդություն ապահովելու համար՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից թե՛ առաջ և թե՛ հետո։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորհրդանշական դեր է ունեցել այս հարաբերությունների ձևավորման գործում։ 1906 թվականին Եգիպտոսի Կահիրե քաղաքում հիմնադրվելուց ի վեր ՀԲԸՄ-ն, իր անդամներն ու նվիրատուները կարևոր աջակցություն են ցուցաբերել Հայաստանին և ներդրումներ են կատարել հայրենիքում՝ կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման, մշակույթի և, իհարկե, մարդասիրական աջակցության ոլորտներում։ Այն հիմնարար դեր է ունեցել կարևոր ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև կարևորագույն հաստատությունների զարգացման և հաջողության գործում։

Որպես ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի և Կենտրոնական վարչության անդամներ, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր ծայրերից հայերի լայն շրջանակ՝ մենք կիսում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի և Վատիկանում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի վերջերս արտահայտած դիրքորոշումը, որով նրանք  միասնության կոչ են անում բոլոր հոգևորականներին՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ամբողջականության և ինքնակառավարման, ինչպես նաև հարգանք դրսևորելու ներկայիս նվիրապետության և ինքնակառավարման նկատմամբ, որը պետք է իրականացվի՝ համաձայն եկեղեցական օրենքների։

Մենք գտնվում ենք վճռորոշ մի հանգրվանում, երբ Հայ Առաքելական Եկեղեցու ապագա առաջնորդության վերաբերյալ ներկայիս հռետորաբանությունը կարող է պառակտել մեր աշխարհասփյուռ հավատացյալներին։ Այս ճգնաժամը բացասական ազդեցություն ունի ինչպես հայ հավատացյալների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև հարաբերությունների վրա։

Սա ոչ թե անցյալը դատելու, այլ հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու կոչ է։ Մենք ընդունում ենք, որ հնչել են արտահայտություններ և ձեռնարկվել են գործողություններ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, միտումնավոր կամ ոչ միտումնավոր, որոնք բացասաբար են անդրադարձել թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու, թե՛ ՀՀ կառավարության վրա։ Ներողամտությունը Հիսուս Քրիստոսի և Հայ Առաքելական Եկեղեցու հիմնարար ուսմունքներից մեկն է։

Այս ոգով հորդորում ենք, որ հստակ սահմանազատում լինի, և Հայաստանի Հանրապետությունը շարունակի առաջ շարժվել ինքնակառավարմամբ՝ համաձայն ՀՀ սահմանադրության և ընտրող քաղաքացիների կամքի, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին շարունակի առաջ շարժվել իր ներքին կառավարման գործընթացներով՝ ինքնուրույն պատասխանատու լինելով ապագա բարեփոխումների և ներքին գնահատման համար։ Սա կբխի թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ աշխարհասփյուռ հայության շահերից, քանի որ նման զսպվածությունը, ըստ էության, կամրապնդի կառավարության հեղինակությունը միջազգային հանրության աչքերում՝ ցույց տալով կառավարության հարգանքը Եկեղեցու անկախության նկատմամբ:

Մենք արդեն դիմել ենք աշխարհի տարբեր վայրերում գործող հոգևորականության բարձրագույն շրջանակներին՝ հստակ սահման գծելու հոգևոր առաջնորդության և քաղաքական գործունեության միջև։ Այժմ դիմում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ հարգելու Հայ Առաքելական Եկեղեցու ինքնակառավարումը և ինքնավարությունը։

Արտացոլելով ՀԲԸՄ-ի այն համոզմունքը, որ միությունը զորություն է, և արտահայտելով մեր անկեղծ հարգանքը՝ աշխարհասփյուռ հայության շարունակական բարգավաճման համար կենսական նշանակություն ունեցող երկու հաստատությունների նկատմամբ՝ մենք պատրաստակամ ենք խթանելու և համակարգելու նրանց միջև կառուցողական երկխոսությունը։ Հաշտեցման համար երբեք ուշ չէ։