Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Քանի որ չեն կարող ՀԷՑ-ն արդյունավետ կառավարել, քաղաքացու գնած պանելի արտադրած հոսանքը խլելու են, որ հետո թանկով ծախեն այդ նույն քաղաքացու վրա. Արթուր Դանիելյան

«Ինչպես և ակնկալում էի` ՀԷՑ-ի մեջ մտնելուն պես կառավարությունը որոշում է մտնել քաղաքացու գրպանը: Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է կառավարության օրակարգ մտցնել` Հայաստանում տեղադրված մասնավոր արևային պանելների մասնակի պետականացման նախագիծ: Խոսքը խոշոր արևային կայանների մասին չէ, այլ փոքր հիմնարկներին ու անհատներին պատկանող պանելների մասին է: Ըստ քննարկվող ծրագրի` արևային պանելների արտադրած հոսանքն այսուհետ հաշվարկվելու է ոչ թե տարեկան կտրվածքով, այլ` ամսական»,-գրում է հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը։

Նա մանրամասնում է. «Ներկա պահին այն տնային տնտեսությունը, որը տարվա ընթացքում միջինում սպառում է օրական 40կվտ էներգիա, կարող է այն ինքնուրույն արտադրելու համար գնել կամ վարկով տեղադրել 10կվտ-նոց պանել, որն ամռան օրերին 65կվտ կարտադրի, իսկ ձմռանը 20կվտ ու տարեկան կտրվածքով մոտ 16,000կվտ լույս կտա ու կփակի ողջ տարվա պահանջարկը` ձմռանն օգտագործելով ամռանն արտադրված էներգիան: Ներդրումն էլ մոտ 3 տարում իրեն կարդարացնի:

Մինչդեռ առաջարկվող նախագծով օգոստոսին արտադրված էներգիան հնարավոր չի լինի օգտագործել նույնիսկ սեպտեմբերին: Ամռանը գոյացած ավելցուկը, որը տարվա կտրվածքով կազմելու է ողջ արտադրածի մոտ 35%-ը, կվերցնի ՀԷՑ-ն ու թանկով կծախի այն նույն տնային տնտեսության վրա ձմռանը: Սա անիմաստ է դարձնում ոչ միայն ապագա ներդրումները արևայինի մեջ ու փաստացի խլում է մարդկանց ներկա սեփականությունը:

Փաստացի մարդն իր գրպանից գնում է արևային պանել, իսկ պետությունը գալիս ու ասում է, որ քանի որ նրանք չեն կարող ՀԷՑ-ը արդյունավետ կառավարել, այդ քաղաքացու գնած պանելի արտադրած հոսանքը նրանք խլելու են, որպեսզի հետո թանկով ծախեն այդ նույն քաղաքացու վրա: Ստացվում է, որ էդ 10կվտ-ը դնելու համար մարդը մոտ երկու միլիոն դրամ է ծախսել, որի մեկ երրորդը իշխանությունները խլում են, որտև... դե խի՞ չէ որ...

Գռոտեսկ սրիկայութան այս արշավը կարելի է շարունակել և տրանսպորտի նախարարությանն առաջարկել մարդկանց սեփական ավտոմեքենաները ամեն ամիս 10 օրով առգրավել ու օգտագործել որպես պադավատ: Թող ոչ մի ՔՊ-ական առանց պադավատ չմնա:

Կարելի է մարդկանց տների ամեն 3րդ քառակուսի մետրը խլել ու ծախել, օրինակ` ադրբեջանցիքի վրա: Ըտուց էլ լավ փող կգա, համ էլ դե խաղաղություն... բարեկամություն, բան...

Այս ամենի ողբերգական զավեշտը կայանում նրանում է, որ այս նախաձեռնության հիմնական զոհը դառանալու է այն 70%-ը, որը, ըստ բոլոր հարցումների, չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, չի գնում ընտրությունների, փորձում է գլուխը կախ իր կենցաղը վարել, մի ինչ-որ բարիք ստեղծել: Չքավոր մասսան արևային պանելի փող չունի, նրանք, սոցապ նախարարության գերին լինելով, ընտրելու են ՔՊ-ին: Հարուստներին էլ սա չի անդրադառնա՝ խոշոր կայանների սակագներն այլ կերպ են հաշվարկվում, դրանց սեփականատերերն էլ քաղաքական պրոցեսներին մասնակցում են` կապիտալի պահպանման գերակայությունից ելնելով: Վերոհիշյալ բանդիտիզմի թիրախը հենց այն միջին խավն է, որը չի ուզում քաղաքականությամբ զբաղվել, հետևաբար, ժանրի կանոնների համաձայն, քաղաքականությունը զբաղվում է նրանցով»։