Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալԺամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել ենՊակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին ՇվեյցարիայումՀռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՓամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ ՄեդվեդևՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԱրարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԵՄ տնտեսական անկումն անխուսափելի է․ EuractivԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըՎենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ ԿոբախիձեՆյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հասարակություն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավելի մեծ է, քան ցանկացած անհատի հավակնությունը․ Տեր Սերոբ քահանա

Տեր Սերոբ քահանա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված հակաեկեղեցական արշավին, ցավ ի սիրտ, միացան նաև մեր Եկեղեցու տաս Սրբազաններ, որոնց հակականոնական ընթացքը ոչ միայն խաթարել է աշխարհասփյուռ հայորդիների հոգևոր կյանքը, այլև սպառնալիք է դարձել Եկեղեցու բնականոն կյանքի ընթացքի համար։ Այս եպիսկոպոսների և մի խումբ երախտամոռ կարգալույծ նախկին հոգևորականների խոսնակի դեր ստանձնած Վազգեն Սրբազանը վերջին շրջանում հրապարակային հարթակներում կատարում է հայտարարություններ, հնչեցնում դատողություններ և թույլ տալիս արտահայտություններ, որոնք մեղմ ասած հիմնված են իրավական ու կանոնական հանրագիտարանային գիտելիքի անտեղյակության վրա և ավելի շատ քաղաքականացված հռետորաբանություն են։

Արտաքուստ խոսվում է Եկեղեցու, հավատքի, ժողովրդի, արդարության մասին, իսկ իրականում գործ ունենք չարամիտ հավակնություններով ու անձնական անբավարարվածությամբ, Եկեղեցու նվիրապետական կարգի, հատկապես Հայրենիքի համար այս դժվարին ժամանակներում Եկեղեցու սրբազան առաքելության անտեսման և գիտակցված աղավաղման ու խեղաթյուրման հետ։

Իր թեմն անտեր թողած առաջնորդը, իբր թե մտածում է ամբողջ Հայ Եկեղեցու մասին՝ իրեն բնորոշ կեղծ, հուզական ու մարդահաճո հայտարարություններով։ Ու լավագույնը, որ ստացավ դեկտեմբերի 18-ի իր և իրեն ընկերակից սրբազանների տխրահռչակ հավաքն էր Մայր Աթոռում, որի համար առնվազն ամաչելու փոխարեն հայտարարում է․ «Ժողովուրդը հավաքվել էր Մայր Աթոռում՝ իր խոսքը ասելու»։ Եթե «ժողովուրդ» ասելով նկատի ունի իշխանության կողմից կազմակերպված ու մոբիլիզացված դպրոցի ու մանկապարտեզի սաներին ու ուսուցիչներին, թափառաշրջիկ որոշ ՔՊ-ականներին, որոշ հարբած անձերին ու ոչ ադեկվատ՝ փոքրաթիվ զանգվածին, տաճարի դռանը հարվածող, հայրապետների շիրմաքարերին կանգնող պաշտոնյաներին, ապա այս պատկերը միայն հիասթափություն կարող է առաջացնել։ Այդ բազմությունը աչքի ընկավ միայն Մայր Տաճարի դռները կոտրելով ու Հայրապետների շիրիմները պղծելով, հայհոյալից գոռոցներով ու սուլոցներով։
Վազգեն Սրբազանը դեռ պիտի հասկանա, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքը կառավարվում է կանոններով, նվիրապետության սրբագործված ուխտով և հստակ սահմանված լիազորություններով։ Նրա հանրային ելույթները, ոչ թե մտահոգ հոգևորականի խոսք են, այլ բացահայտ խժդժության ու հակառակության սերմանում, կանոնական փաստերի խեղաթյուրման և եկեղեցական կարգի դեմ ուղղված քարոզչություն։ Այն ամբողջությամբ կառուցված է զոհի, «մերոնք–ձերոնք» բաժանարար գծի և կանխամտածված մեղադրանքների վրա, որոնք որևէ փաստական, իրավական կամ աստվածաբանական հիմք չունեն։

Նախ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սրբավայր է, միտինգների կամ ճնշման ակցիաների տարածք չէ։ Ով գիտակցաբար այնտեղ է տանում կազմակերպված բազմություն՝ «ժողովրդական դատարան» կազմակերպելու, մեղադրական նամակ «հանձնելու» պատրվակով, իրականում չի ձգտում երկխոսության, այլ փորձում է ստեղծել հրապարակային ճնշում և պատկեր, թե իբր Եկեղեցին պառակտված է։ Սա ոչ թե հովվական մոտեցում է, այլ քաղաքական տեխնոլոգիա՝ քողարկված քահանայական հանդերձանքով։

Երկրորդ՝ «ժողովուրդը չի ճանաչում Կաթողիկոսին» ձևակերպումը ոչ միայն սուտ է, այլև ծիծաղելիորեն անհիմն։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր առաջնորդին չի ճանաչում փողոցային հավաքների մասնակիցների թվով կամ բարձրաղաղակ ամբոխավարությամբ։ Ով դա չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում, չի ճանաչում Եկեղեցին, կամ գիտակցաբար խաբում է հանրությանը։

Երրորդ՝ խոսվում է «վախի մթնոլորտի» մասին, մինչդեռ նույն հարցազրույցում հնչում են բացահայտ սպառնալիքներ՝ «հանրային ճնշում», «այլ քայլեր», «հետդարձի ճանապարհ չկա», որոնք ցույց են տալիս հենց խոսողի մտածողության կերպը։ Ով սպառնում է Եկեղեցու Պետին, իսկ հետո իրեն ներկայացնում է որպես ճնշված, ինքն իրեն է մերկացնում՝ իր վախերը բացահայտելով։

Չորրորդ՝ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների՝ Ազգային եկեղեցական ժողովի, Եկեղեցական ներկայացուցչական ժողովի և Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների առանձին հոդվածների միակողմանի մեկնաբանությունը պարզապես կեղծարարություն է՝ սեփական շահերով պայմանավորված մանիպուլյացիա։ Կանոնները չեն ընկալվում ու գործադրվում ընտրողաբար, ըստ եսակենտրոն հայեցողության, այլ ողջախոհությամբ և առողջ տրամաբանությամբ։ Օրինակ՝ եթե ժողովի որևէ անդամի լիազորությունների ժամկետը լրացել է, իսկ ժողով չի գումարվել օբյեկտիվ հայտնի պատճառներով, ապա դա չի նշանակում, թե նա կարող է ինքն իրեն «անձեռմխելի» հռչակել և ոչ-իրավազոր համարել Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությունը։ Նույն կանոնադրության համապատասխան հոդվածը հստակ սահմանում է ֆորսմաժորային իրավիճակներում պատշաճը տնօրինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերապահված միանձնյա լիազորությունը։

Հինգերորդ՝ քաղաքական ուժերին ուղղված «մենք ձեզ չենք վիրավորել» մեղադրանքները հնչում են կեղծավոր, երբ նույն խոսքում վարչապետին վերագրվում է Կաթողիկոսին «հանգստի կոչելու» դեր։ Սա արդեն բացահայտ խոստովանություն է, որ փորձ է արվում պետական իշխանությանը ներքաշել եկեղեցական իշխանության փոփոխության մեջ։ Սա վտանգավոր է ոչ միայն Եկեղեցու, այլև պետության համար։
Վեցերորդ՝ Կաթողիկոսին օտարին ծառայելու մեջ մեղադրանքը այլևս քննադատություն չէ և որևէ արդարացում չունի հատկապես, երբ դա արվում է՝ առանց ապացույցների, առանց դատական կամ եկեղեցական վճռի։ Այն եկեղեցուն հանիրավի հայրենադավ ու ազգադավ հաստատություն հռչակել է նշանակում, ինչը խոսում է ոչ թե ճշմարտության, այլ անձնական հաշվեհարդարի մասին։

Յոթերորդ՝ Եկեղեցու «նորացման», «ժամանակակից քայլելու» մասին խոսքերը հնչում են դատարկ, երբ դրանք ուղեկցվում են պառակտման, սպառնալիքի և ատելության փորձերով։ Եկեղեցին չի նորանում շանտաժով։ Եկեղեցին չի մաքրվում աղմուկով։ Եկեղեցին չի փրկվում Կաթողիկոսին հրապարակում «հանգստի ուղարկելով»։

Եվ վերջապես՝ ամենավտանգավորը. այն միտքը, թե «ռուբիկոնը անցած է» և «հետդարձի ճանապարհ չկա», ուղիղ հերձվածողական մտածողություն է։ Եկեղեցում միշտ կա հետդարձի ճանապարհ՝ խոնարհության, զղջումի և ապաշխարության միջոցով։ Եթե որևէ մեկը հայտարարում է, որ այդ ճանապարհը փակ է, նա իրեն դնում է Եկեղեցուց դուրս։

Վազգեն սրբազանի մտացածին տեսակետներն ու ատելությամբ ծնված մտքերը չեն ծառայում ո՛չ Սուրբ Էջմիածնին, ո՛չ հավատացյալ ժողովրդին, ո՛չ Եկեղեցու միասնությանը։ Այն ծառայում է միայն մեկ նպատակի՝ իշխանափոխություն Եկեղեցում՝ ոչ կանոնական, ոչ ավանդական և ոչ քրիստոնեական ճանապարհով։ Իսկ այդ ճանապարհի վերջը միշտ նույնն է եղել պատմության մեջ՝ պառակտում, քայքայում, հեղինակազրկում և ամոթ։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ավելի մեծ է, քան ցանկացած անհատի հավակնությունը, և ավելի խոր արմատներ ունի, քան որևէ աղմկոտ հարցազրույց»,- գրել է նա։