Պետական գնումների ընթացակարգն աշխարհի ոչ մի այլ վայրում այնքան թափանցիկ չէ, որքան Հայաստանում. նախարարՇինծու, սարքած գործ ա, ես արդար եմ 100 տոկոս. Գագիկ Ծառուկյանը՝ դատավորին (տեսանյութ)Կասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԺաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնումըՎաղը՝ 10:00-17:00-ը, լույս չի լինի շատ հասցեներումԻնչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողությունԱրարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԵղեգնաձորի համայնքապետի ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավ է իրականացրել դպրոցում. «Հետք»
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին ՋրականումԱմենափոշոտ ու աղտոտված օդը Կենտրոնում էԻ՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքումԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևումԾառուկյանի գործով դատախազի հանդեպ բացարկ եմ ներկայացնում, նա չի կարող լինել անաչառ (տեսանյութ)Իջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանԿառավարությունը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը կճանաչի հանրային գերակա շահ«Սիրելի ու հարազատ ընկերներիս հետ». Սյուզան Մարգարյանը՝ սիրված հայտնիների նեղ շրջապատում (տեսանյութ)Նրանք, ովքեր սպառնում էին մեզ՝ հայտարարելով, թե տանկերով կգան, կգրավեն Բաքուն և այստեղ թեյ կխմեն, այսօր մեր բանտերում ադրբեջանական թեյ են խմում․ Ալիևն ինքնահաստատման փորձեր է անում«Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին. կան վիրավnրներ և զnհ
12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան
Երեք կին անդամներին հորդորում եմ շուտափույթ լքել հանձնաժողովի կազմըԿառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումըԲաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներԿառավարությունը կհատուցի հացահատիկային և կերային մշակաբույսերի մշակության ծախսերի 50%-ը«Դարձի՛ր կամավոր» ծրագրին միանալու համար ընդունվում են նոր հայտեր․ ԱՆՇինծու մեղադրանքներով տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող կառավարությունն այսօր առաջարկում է խտրականությունից պաշտպանության մասին օրենք ընդունելՄեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումներիԿառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտինԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալինՅունիբանկը զգուշացնում է զեղծարարության մասին
Գագիկ Ծառուկյանի այսօրվա բաց դատին ընդառաջ պաստառներ են ամրացվել (լուսանկարներ)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով Հայաստան կժամանի ուրբաթ՝ հոկտեմբերի 16-ին. ԲաղայիԱյսօր ձեռքերը լվանալու համաշխարհային օրն է. ԱՆ Գագիկ Ծառուկյանին ոստիկանության մեքենայով բերեցին դատարան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար«Արտաշատ» բժշկական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել «Nissan»-ում. կան վիրավորներՔննարկվել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցության ընդլայնումըԽոշոր ջրանջատման ընթացքում «Վեոլիա Ջուր»-ը միաժամանակ մի քանի տեխնիկական խնդիր է լուծել
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը (ուղիղ)
Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը. Ալիև
Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոք Արթուրի կալանքի դեմ․ փաստաբան
ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ44-ամյա տղամարդը պարբերաբար սեռական բռնության է ենթարկել 13-ամյա դստերը․ նա ձերբակալվել է
Բաքուն մեղադրում է Անկարային իր դեմ սոցցանցային արշավ իրականացնելու մեջ
Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Մամուլ

Նավասարդ Կճոյանին մեղադրում են գրագողության մեջ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Երբ Վեհափառ հայրապետի ամենամոտ մարդկանցից մեկը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որին նա մշտապես հովանավորել է եւ զերծ պահել պատժից, դուրս եկավ իր հոգեւոր առաջնորդի դեմ եւ Եկեղեցուն հայտարարված պատերազմի գործուն մասնակիցը դարձավ, տարբեր մարդիկ սկսեցին խոսել Արարատյան հայրապետական թեմի փոխառաջնորդ Կճոյանի բացասական կերպարի մասին՝ օֆշորային հաշիվներ, փողերի լվացում ու յուրացումներ, գույքի ապօրինի ձեռքբերում, զենք, «Բենթլի», կուսակրոնության ուխտի խախտումներ եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցին բարենորոգելու, մաքրելու գործին նման մարդկանց ներգրավումը հանրային տարակուսանքի եւ վրդովմունքի տեղիք տվեց։ Եվ սկսեցին Կճոյանի մասին տարբեր պատմություններ ջրի երես ելնել։ 

«Հրապարակի» հետ զրույցում կարգալույծ արված քահանա Տեր Հակոբ Բագրատունին ասաց, որ Կճոյանը միայն այդ մեղքերով չէ, որ աչքի է ընկել․

«Ուզում եմ բարձրաձայնել Կճոյան Նավասարդ արքեպիսկոպոսի «քաջագործություններից», որ նա արել է՝ վայելելով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հովանավորչությունը: 2008 թ․ Կճոյանը գրագողությամբ վերատպել է հոգեւոր ճեմարանի իմ հարգելի ուսուցչի եւ երկար տարիների ընկեր Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի՝ «Պատարագամատոյց Հայաստանեայց Եկեղեցւոյ» 2002 թվականին Նյու Յորքում տպագրված՝ Հայ եկեղեցու պատմության մեջ բացառիկ արժեք ունեցող գիրքը: Օրերս իմ փաստաթղթերի հավաքածուի մեջ պատահաբար աչքովս ընկավ «Հայկական ժամանակ» թերթում 2008 թ. տպագրված՝ «Հեղինակի անունը կարեւոր չէ» վերնագրով հոդվածը, որտեղ նկարագրվում է Կճոյան Նավասարդ արքեպիսկոպոսի «քաջագործություններից» մեկը՝ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի «կնքահայրությամբ» իրականացված։ Խոսքը 2008թ․ արված գրագողություն մասին է։ «Հայկական ժամանակի» հոդվածում նկարագրվում է, որ 1999 թ. Ամերիկայի հայոց թեմի այն ժամանակվա առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ԱՄՆ է հրավիրում Ադրբեջանի հայոց թեմի նախկին առաջնորդ Անանիա արքեպիսկոպոսին, որպեսզի վերջինս հոգեւոր մխիթարություն պարգեւի Ադրբեջանից փախստական դարձած իր հոտին։ Միացյալ Նահանգներ գալու առաջին իսկ օրերից Անանիա սրբազանն այցելում է երկրի բոլոր նահանգները, պատարագներ է մատուցում, կատարում է մկրտության, պսակադրության խորհուրդներ՝ հոգեպես մխիթարելով եւ սատարելով իր թշվառ հոտին։ 2000-ին, Խաժակ արքեպիսկոպոսի առաջարկությամբ, Անանիա սրբազանը ձեռնամուխ է լինում «Պատարագամատույցի» եռալեզու աշխատությանը, որը լույս է տեսնում Նյու Յորքում երկու տարի անց՝ 2002 թվականին, դրամական մեծ եկամուտ բերելով բուն առաջնորդարանին»:

Սակայն 2007 թվականին՝ կուսակրոնության ուխտը խախտած լինելու պատճառով, սրբազանն անձամբ հրաժարվում է եկեղեցական իր բարձր աստիճանից ու տիտղոսից, անհնար գտնելով կեղծիքով ապրելը։ Ապա աշխարհական անունը ստացած Ավետիք Արաբաջյանը տեղափոխվում է եւ ներկայում բնակվում է Ֆլորիդայում ու, հակառակ իր տարիքին, մինչ օրս էլ ստեղծագործում է՝ մոտ 6 տարբեր լեզուներով գրքերի հեղինակ է: «Սրբազանն անձամբ մեծագույն արհամարհանքով է վերաբերվում այդ երկու «սրբազանների» մանր ու նենգ արարքին, միշտ մեջբերելով անմահ Սայաթ-Նովայի ասածը՝ «Ծովեմեն ավազ չի պակսի»: Հիմա՝ գրագողության մասին, որը կապված է այսօր սրբապիղծ աղանդավորների կողմը թեքված՝ ուխտադրուժ եպիսկոպոսներից մեկի անվան հետ։ Ես մինչ այժմ այդ մասով խոսք չեմ բարձրացրել, որպեսզի չդիտվի, որ մեր սուրբ եկեղեցու թշնամիների ջրաղացին եմ ջուր լցնում: Ես դեռ 1999թ․ դեկտեմբերի 1-ին հենց առաջինը կարգալույծ հռչակված հոգեւորականն եմ՝ տեր Հակոբ, ավազանի անունով՝ Աշոտ Բագրատունին եմ: Սակայն, այդուհանդերձ, ես կամ եւ մնում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակն ու անսասան պաշտպանը։ Մենք բավական հիմնավոր եւ իրեղեն փաստեր ունենք, որ Կճոյանը գիտակցված է նման արարք արել, իսկ այսօր էլ Եկեղեցու դեմ է դուրս եկել: 2008 թվականին Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի՝ 2002-ին հեղինակած գիրքը, միայն ավելի բարակ եւ աշխարհաբար՝ գրաբարն ու ռուսերենը չկային, հեղինակի անունը հանած, գրեթե նույնանման կազմով ու գույնով, տպում են այստեղ՝ Երեւանում, եւ դրվում է եկեղեցիների խանութներում՝ վաճառքի: Այդ գիրքը մեր ընկերներից մեկը գնում է՝ հենց Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գրախանութից: Ի դեպ, երբ որ լուրը տեղ է հասնում, ու հասկանում են, որ գրքի հեղինակը տեղյակ է այդ մասին, գրքերը մեկ օրվա մեջ խանութներից հանում են, ու վաճառքը դադարում է, որովհետեւ Խաժակ սրբազանն ԱՄՆ-ից զանգում եւ զգուշացնում է սպասվող տհաճ հետեւանքների մասին»,- ասաց կարգալույծ հոգեւորական Աշոտ Բագրատունին:

Նա նշեց, որ Կճոյանը եւ այն ժամանակ ԱՄՆ-ում Արեւելյան թեմի առաջնորդ, այժմ Արեւմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ նշանակված Խաժակ Պարսամյանը, համաձայնության գալով, հրատարակում են գիրքը՝ վաճառելու նպատակով, բայց հետո, խուսափելով դրա շուրջ բարձրացած աղմուկից, որոշում են կասեցնել վաճառքը՝ հայտարարելով, թե իբրեւ գիրքը չի վաճառվել, այլ նվիրատվություններ են արել, ձրի բաժանել են։ «Վաճառել ես կամ բաժանել ես եկեղեցիներին, լավ ես արել, հեղինակի անունն ինչո՞ւ ես դուրս հանել: Անանիա սրբազանը, օրինակ, իր գրքի մեջ ազնվորեն նշել է իր օգտագործած աղբյուրների հեղինակներին՝ Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանց, Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյան, իսկ այս երկու «սրբազաններն» իրենց հոգեւոր եղբոր աշխատանքը վերցրել ու իրենց անվան տակ հրատարակել են ու դեռ ներածական են գրել»,- ասաց տեր Հակոբ Աշոտ Բագրատունին:

Նավասարդ Կճոյանի կողմից գրագողության մասին չեն բարձրաձայնել, քանի որ երկար ժամանակ է, ինչ թիրախավորված է Գարեգին կաթողիկոսը, սակայն իրականում այդ արշավը Եկեղեցու դեմ է, չեն բարձրաձայնել, որ տպավորություն չստեղծվի, թե աջակցում են աղանդավորների հակաեկեղեցական արշավին: Իսկ քանի որ Կճոյանն անցել է աղանդավորականների կողմը, այլեւս իրենց զսպող հանգամանք չկա՝ շեշտում է մեր զրուցակիցը եւ հավելում. «Այս հարվածը Գարեգին կաթողիկոսի դեմ չէ՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ է, ես՝ ինքս, ունենալով հակասություններ կաթողիկոսի հետ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աջակցելով աղանդավորների՝ Եկեղեցու դեմ արշավին, թշնամական ու Աստծո դեմ քայլ են անում: Պաշտպանելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, առաջին հերթին, մենք մեզ ենք պաշտպանում, մենք մեր՝ հայի ինքնությունն ենք պաշտպանում։ Իսկ այս կճոյանները, որ Եկեղեցու դեմ են դուրս եկել, թող իմանան՝ եթե կառավարիչն իրենց նկատմամբ կոմպրոմատներ ունի ու վախեցրել է իրենց, որ իրենց դեմ կօգտագործվի, թող իմանան, որ ժողովուրդն իրենց մասին նույնպես շատ բան գիտի, եւ, փառք Աստծո, մեր ժողովուրդը հիշողության կորուստ չունի»,- եզրափակեց տեր Հակոբ Աշոտ Բագրատունին»։ 

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում