Ռուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման ԱբովյանՀանգստյան օրերին սպասվում է առանձ տեղումների եղանակ ՀԿ-ները հայտարարություն են արել, Իոաննիսյանը դրան չի միացել. «Հրապարակ»Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»Սրբազանի գործը մտել է փակուղի. «Հրապարակ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ»ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահՀրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տունՇարունակում ենք ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ դեսպանՎրաստանում ապօրինի միգրանտների դեմ ստուգումների արդյունքում 64 մարդ է ձերբակալվելԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպինՎերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումըԹրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույց է ունեցելՄիասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջՈւկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ ՓեզեշքիանՔոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունըՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործումԱլ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակՔննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկություններըՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցությամբ հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձըՊապոյանը կարևորել է քաղաքաշինության ոլորտում ներդրումների ներգրավումը, բնակարանների հասանելիությունըՊեսկովը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ լինել եվրոպական երկրներ մեկնելուցԹբիլիսիից Ստեփանծմինդա ճանապարհի տևողությունը կկրճատվի․ նախագիծը հասել է կարևոր փուլինՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է«Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ ՀակոբյանՀայկական վերամշակված արտադրանքը կարտահանվի Օմանի շուկա
Տնտեսություն

Երևանի 2026թ. բյուջեն՝ նվազող եկամուտները չեն խանգարում գրանցել պարգևատրումների «տպավորիչ» աճ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է Երևան քաղաքի 2026թ. բյուջեի վերլուծությունը, որի արդյունքում առանձնացվել են հետևյալ առանցքային դրույթները։

  • 2026թ. Երևանի բյուջեի եկամուտները նվազելու են. նույնիսկ անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխության հաշվին ակնկալվող զգալի ավելացումը չի փոխհատուցում պաշտոնական դրամաշնորհների և պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետական բյուջեից ստացվող միջոցների կտրուկ կրճատումը։

    Կանխատեսվում է, որ Երևան քաղաքի 2026թ. բյուջեի ընդհանուր եկամուտները կկազմեն 151.5 մլրդ դրամ։ Դրանք 2025-ի բյուջեով պլանավորված ցուցանիշի համեմատ նվազելու են 5.0%-ով կամ 7.9 մլրդ դրամով՝ չնայած, որ սեփական եկամուտներն աճելու են 4.7 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված անշարժ գույքի գույքային հարկի և աղբահանության վճարի հաշվարկման մեթոդաբանությունների փոփոխությամբ։ Նվազման պատճառն այն է, որ 12.6 մլրդ դրամով կրճատվելու են ոչ սեփական եկամուտները (պաշտոնական դրամաշնորհների և պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների ընդհանուր գումարը)։ Այսինքն՝ ոչ սեփական եկամուտներից չափազանց մեծ կախվածությունն էապես սահմանափակում է արդյունավետ տեղական ինքնակառավարում իրականացնելու հնարավորությունը։

    Ի դեպ, ոչ սեփական եկամուտների բաղադրիչներից առաջինի՝ պաշտոնական դրամաշնորհների պլանավորվող ծավալն արդեն մի քանի տարի շարունակ նվազում է.
    2026-ի պլանավորվող ցուցանիշը 2019-ից ի վեր ամենաբարձր՝ 2021-ի հաստատված բյուջեի ցուցանիշի համեմատ պակաս է 62.7%-ով կամ 16.1 մլրդ դրամով։

 

Ստացվում է, որ ոչ միայն սեփական եկամուտների աճը հիմնականում ապահովվելու է պարզապես օրենսդրական փոփոխությունների շնորհիվ, այլև այն բավարար չի լինելու, որպեսզի 2026-ի ընդհանուր եկամուտները 2025-ի համեմատ չնվազեն։

  • Բյուջեի ծախսերը նվազելու են, սակայն դա չի խանգարելու, որ պարգևատրումները շարունակեն «տպավորիչ» աճ գրանցել։

 

Երևանի 2026թ. բյուջեի ընդհանուր ծախսերը կազմելու են 156.8 մլրդ դրամ՝ 2025 թվականի համեմատ նվազելով 2.7 մլրդ դրամով կամ 1.7%-ով։ Ընթացիկ ծախսերի նվազումն ավելի զգալի է. դրանք 2025-ի համեմատ նվազելու են 7.4 մլրդ դրամով կամ 4.9%-ով։ Չնայած դրան, ընթացիկ ծախսերի բաղադրիչներից մեկի՝ պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար 2026-ի բյուջեով հատկացվող միջոցները 2025-ի համեմատ աճելու են 73.8%-ով։ Ի դեպ, դրանք 2023-ից սկսած տարեցտարի կտրուկ ավելանում են, և 2026-ի ցուցանիշն ավելի քան 7.1 անգամ գերազանցելու է 2022-ի ցուցանիշին։ Ավելին, 2025թ. բյուջեի 9 ամիսների կատարման հաշվետվության համաձայն՝ 2025-ի տարեկան ճշտված պլանով պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին ուղղվող միջոցները ընթացիկ տարվա հաստատված բյուջեով պլանավորվածի համեմատ էապես՝ 2.3 անգամ ավելացվել են, չնայած որ հաստատված բյուջեի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ արդեն իսկ զգալիորեն՝ 46.1%-ով բարձր է։ Ի դեպ, 2025թ. 9 ամիսներին արդեն իսկ փաստացի ծախսվել է 1.8 անգամ ավելի շատ, քան 2025-ի հաստատված բյուջեով ամբողջ տարվա համար է նախատեսված։

 

Հաշվի առնելով 2026թ. բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակը, ինչպես նաև մի քանի տարի շարունակ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը` 2026-ին նույնպես դրանց կատարման իրատեսականությունը կասկածների տեղիք է տալիս։

 

  • Բյուջեի ծախսերը՝ ըստ ծրագրերի ուսումնասիրության բացահայտում են քաղաքային իշխանության կողմից անարդյունավետ կառավարման հետևանքները։ Այսպես.

 

Բյուջետային ուղերձում նշված է, որ «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրով նախատեսվել է 2.0 մլրդ դրամ՝ «Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների մեկնարկի իրականացման համար»։ Մինչդեռ 2025-ի բյուջեով նույնպես այս ծրագրի գծով ծախսեր էին նախատեսվել՝ 9.6 մլրդ դրամի՝ բյուջետային ուղերձում նշելով՝ «Աջափնյակ վարչական շրջանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման աշխատանքների իրականացման համար»։ Այսինքն` ենթադրվում է, որ ընթացիկ տարում կառուցման աշխատանքներ չեն իրականացվել, և նախատեսվում է աշխատանքները մեկնարկել միայն 2026-ին՝ այն էլ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվածից մի քանի անգամ պակաս միջոցներով։

 

Ուղերձում նշված է, որ «Նախագծային աշխատանքներ» ծրագրով նախատեսված գումարի մի մասն օգտագործվելու է «մետրոպոլիտենի՝ «Զորավար Անդրանիկ» և «Սասունցի Դավիթ» կայարանների միջանկյալ հատվածում նոր վերգետնյա կայարանի կառուցման համար .... նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու» համար։ Նույն նպատակով միջոցներ են հատկացվել նաև ընթացիկ տարվա՝ 2025-ի բյուջեով: Քանի որ 2025-ի բյուջեի կատարման 9 ամիսների հաշվետվությունում բացակայում է ըստ ծրագրերի ծախսերի կատարողականի մասին տեղեկատվությունը, հնարավոր չէ պարզել՝ 2026-ի բյուջեով այս ծրագրի գծով ծախսերի նախատեսման պատճառը ընթացիկ տարվա ցածր կատարողակա՞նն է, թե՞ միգուցե մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը (այս դեպքում իսկապես խոսքը սոսկ վերգետնյա կայարանի կառուցման մասին է) քաղաքային իշխանությունների համար այնքան բարդ գործ է, որ նախքան բուն կառուցման աշխատանքներին անցնելը պահանջում է մի քանի տարվա նախագծանախահաշվային աշխատանքներ։

 

«Երևան քաղաքի գլխավոր հատակագծի իրականացման վերլուծություն» ծրագրով 2026-ի բյուջեով դարձյալ միջոցներ են նախատեսվել (ճիշտ է, 2025-ի բյուջեի ցուցանիշից 2.5 անգամ պակաս)։ Չի բացառվում, որ նվազեցման պատճառն այս ծրագրի գծով տարիներ շարունակ արձանագրվող ցածր կատարողականն է։ Այսպես, 2023-ի բյուջեով ծրագրի համար նախատեսված 290.0 մլն դրամի դիմաց փաստացի արձանագրվել է 0% կատարողական, 2024-ի 250.0 մլն դրամի դիմաց կատարողականը կազմել է 0.4%։ 2025-ի բյուջեով նույնպես նախատեսվել է 250.0 մլն դրամ, որի կատարման չափն ու իրատեսականությունը կարձանագրվի 2025թ. տարեկան արդյունքներով։

 

  • Բյուջետային պլանավորման ոլորտում քաղաքային իշխանությունների հմտությունների առումով առկա են հիմնավոր կասկածներ։

 

2018 թվականից ի վեր բոլոր տարիների համար բյուջեի հաշվեկշռի փաստացի ցուցանիշը մշտապես կտրուկ (իսկ առավել հաճախ՝ տրամագծորեն) տարբերվել է պլանայինից։ Մասնավորապես, բոլոր այդ տարիների համար պլանավորվել է պակասուրդային բյուջե, սակայն անցած 7 տարիներից միայն 2022 թվականին է փաստացի բյուջեն ունեցել պակասուրդ, այն էլ պլանավորվածից չափազանց մեծ շեղմամբ՝ փաստացի պակասուրդն ավելի քան կրկնակի մեծ է եղել։

 

Պլանային և փաստացի ցուցանիշների միջև զգալի շեղումները միայն պակասուրդին չեն վերաբերում: Այնպիսի տպավորություն է, որ գալիք տարվա բյուջետային ցուցանիշները պլանավորելիս քաղաքային իշխանությունները հաշվի չեն առնում նախորդ տարվա և ընթացիկ տարվա անցած ամիսների փաստացի ձևավորված ցուցանիշները, որի արդյունքում, որպես կանոն, տվյալ տարվա փաստացի ցուցանիշներն էապես շեղվում են պլանավորված ցուցանիշներից, ինչը խոսում է պլանավորման ցածր որակի մասին։