Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառովԲրազիլիայում հաքերները կոտրել են արտակարգ իրազեկումների համակարգը և բնակիչներին ուղարկել առեղծվածային հաղորդագրությունԿարկուտի հետևանքով Ոսկեպարում, Բաղանիսում, Ոսկեվանում, Կոթիում վնասվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ, տանիքի թիթեղներԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալԺամը 15:00-ի դրությամբ եղանակի ռեկորդային ցուցանիշները գերազանցվել ենՊակիստանի վարչապետը կմասնակցի ԱՄՆ-Իրան բանակցություններին ՇվեյցարիայումՀռոմի պապը իտալացիներին կոչ է արել նորից բացահայտել կաթոլիկ հավատքը«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՓամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Նեթանյահուն և պաշտպանության նախարար Կացը հրամայել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանի հարավումԱնհայտ անձինք Չիկագոյում կրակ են բացել մարդկանց ուղղությամբ. 13 վիրավոր կաՌեալի նախկին աստղը սրտի կաթված է տարել և շտապ վիրահատվելԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորՀորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ ՄեդվեդևՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԱրարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԵՄ տնտեսական անկումն անխուսափելի է․ EuractivԱվտովթար՝ Երևանում․ Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ըՎենսը կարող է այսօր մեկնել Շվեյցարիա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցություններինՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանՄենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի հետ․ այս առումով զգալի առաջընթաց կգրանցենք․ ԿոբախիձեՆյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցումԻրանը ԱՄՆ-ից պահանջում է զսպել ԻսրայելինԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիքԴի Վենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 245-իԱշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են․ Տեր Հեթում քահանա ԹարվերդյանԻրանը կարող է հասանելիություն ստանալ Կատարում սառեցված իր հաշիվներինՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանՓաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներՆարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեինՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. ՄԻՊՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՀուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ Արաղչին Լիբանանում հրադադարը համարում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր պայման
Մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ. Վարդան Ոսկանյան
Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»
Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ
Բրազիլացի Ռոնալդինյոն վերսկսում է ֆուտբոլիստի իր կարիերանՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել․ News.amՈրպես անհետ կորած որոնվում է 88-ամյա Նադյա Ղալաչյանը
Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՍկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքներըԱՄՆ պաշտոնյաները ուղևորվում են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանովԴատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հասարակություն

Լուրջ հիմնարկից՝ փոքրոգի պարագլխի կանտորա. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից

Վերջին օրերին ուշադրությամբ հետեւում եմ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որոնց բարձրակետը դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած բորենիախմբի տապալված գրոհն էր Մայր Աթոռի տարածքում։ Ռեժիմի պարագլուխն իր համար «կյանքի ու մահվան» հարց է դարձրել Վեհափառ հայրապետին «հեռացնելը» եւ այդ ճանապարհին ոչ մի միջոցի հարցում խտրություն չի դնում։ 

10 տիրադավ եպիսկոպոսներին տարատեսակ կոմպրոմատներով իր շուրջը հավաքելով՝ պարագլուխը փորձելու է նրանց որպես գործիք մինչեւ վերջ օգտագործել Եկեղեցու դեմ եւ այդ գործիքը մաշվելուն պես վերջիններիս կա՛մ դեն է նետելու, կա՛մ հրապարակելու է դրանց վրա ունեցած կոմպրոմատները։ Սա է Հայաստանում հաստատված ռեժիմի էությունը, բայց որ 10 տիրադավները պատրաստ էին անգամ Մայր Աթոռը գրոհել, նույնիսկ ինձ համար զարմանալի եւ եղկելի էր։ Ավելի եղկելի էր տեսնելը, թե ինչպես էին այս 10 հոգանոց տիրադավներին ուղեկցում ԱԱԾ-ի, ոստիկանության եւ այլ ստորաբաժանումների քաղաքացիական հագուստներով խմբերը։ Իսկ բորենիական հարձակման մնացյալ թշվառությունն ապահովում էին տեսախցիկների առաջ հայհոյող սակավաթիվ տավրոսսափեյանները, որոնք այնպիսի ջանասիրությամբ էին հայհոյանքներ տալիս իրենց սաստողներին, ասես ռեժիմի պարագլխից իրենց՝ այդ վիճակում հայտնվելու մուռը հանելիս լինեին։

Իհարկե, ռեժիմի «զինվորների» կողմից հնչեցված հայհոյանքներն ու հանրության ներկայությամբ Մայր Աթոռի դռները կոտրելու փորձերը որեւէ դեպքում խուլիգանության հանցակազմ «չեն պարունակում»։ Հիշեցնեմ, որ մեր երկրում խուլիգանության հանցակազմի անբաժանելի մաս է կազմում ռեժիմին քննադատելը եւ հայտնի «հետույք» բառը։

Ինչեւէ, անկախ ներդրված տիտանական ջանքերից՝ կարող ենք արձանագրել, որ գործ ունենք ռեժիմի պարագլխի հերթական ձախողված փորձի հետ, որում իրենց մեծ ներդրումն ունեն դեկտեմբերի 18-ի ասպատակությանը դիմադրելու գնացած հավատավոր ժողովուրդը, որոնց թվաքանակը մի քանի անգամ ավել էր տավրոսսափեյանների, ուսադիրների պատվի մասին մոռացածների գլխաքանակից։ Հենց հավատավոր ժողովուրդն էր, որ այդ օրը կասեցրեց ռեժիմի հերթական դավադրությունն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ 

Զարմանալի չէ (շատ ցավալի է), որ այս, ինչպես նաեւ մեր երկրում տեղի ունեցող ռեժիմի հակառակորդներին ճնշելու եւ հետապնդելու հարցում պարագլխի հիմնական գործիքն է դարձել Ազգային անվտանգության ծառայությունը։ Ցավալի է տեսնել իմ լսած հարուստ համակարգային կառույցի հրապարակային ոչնչացման գործողությունը, որը, վստահ եմ, ռեժիմի պարագլխի կողմից հատուկ է արվում, որպեսզի հնարավորինս անդառնալի ոչնչացնի ԱԱԾ-ն որպես կառույց։ 
Կործանման անդառնալիության կետը շատ մոտիկից տեսանելի դարձավ, երբ ռեժիմի կուսակցական պաշտոնաթերթը, տեղադրելով մի լուսանկար, գրեց, որ այն ստացել է ԱԱԾ-ից (այստեղ ԱԱԾ-ն արդեն կուսակցաթերթի աղբյուր դարձավ), եւ իբր այդտեղ տեղադրված «փաստաթուղթը» հավաստում է այն մասին, որ Եզրաս արքեպիսկոպոսը սովետական ՊԱԿ-ի գործակալ է։ 

Անկեղծ ասած, երբ հեռուստացույցով լսեցի այդ տեղեկատվությունը, ամբողջությամբ չէի հավատում դրա ճշմարտացիությանը։ Նախ, Սովետական Միության տարիներին ՊԱԿ գործակալ լինելը որեւէ կերպ չէր նշանակում օտարերկրյա հատուկ ծառայության գործակալ լինել։ Երկրորդ․ օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալ լինելը պետական դավաճանություն է, եւ երբ երկրի ղեկին նստած մարդն ասում է, որ իր երկրում կան օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներ, դա աբսուրդի թատրոն է դառնում, քանի դեռ խոսքն արդեն իսկ դատապարտված անձանց մասին չէ։

Երրորդ․ բացառվում է, որ լուրջ ԱԱԾ-ն նման բան անի՝ արխիվից նման փաստաթուղթ հանի ու տա ինչ-որ լրատվամիջոցի, քանի որ գործակալական ցանցի անգամ արխիվներին տիրապետելը եւ դրանք հանրայնացնելն ուղիղ հարված են ցանկացած հատուկ ծառայության հեղինակությանը։ Հատկապես այն հատուկ ծառայությանը, որը ե՛ւ դե ֆակտո, ե՛ւ դե յուրե հանդիսանում է ԽՍՀՄ ՊԱԿ-ի իրավահաջորդը եւ հենց նաեւ այդ պատճառով է տնօրինում ՊԱԿ-ի արխիվի ամբողջական կամ հատվածական մասին։ 

Մի կողմ դնելով ԱԱԾ-ի կողմից ռեժիմի պաշտոնաթերթին փոխանցած փաստաթղթի իսկությանը գնահատական տալը (դա արդեն շատ հարգելի մարդկանց կողմից արվել է), ասեմ, որ քաղաքական եւ հասարակական գործիչներից բացի, ինձ համար որեւէ այլ բնագավառ ներկայացնող անհատի համագործակցությունը սեփական երկրի հատուկ ծառայությունների հետ որեւէ խնդիր չի ներկայացնում։ Ավելին, որոշ դեպքերում նմանատիպ «համագործակցությունը» բավականին մեծ օգտակարություն կարող է բերել երկրի ազգային անվտանգությանը։ 

Ընդհանրապես, գործակալական ցանցը հարյուրամյակներ շարունակ աշխարհի բոլոր` մեզ հայտնի հատուկ ծառայությունների միակ գործիքակազմն է եղել։ Հեռավոր 19-րդ դարասկզբին, երբ դեռ չկային տելեգրաֆն ու օդային հաղորդակցության միջոցները, հետախուզական նոր ձեւավորվող ապագա հսկաները հասկացել էին, որ իրենց գործին միակ օժանդակող համակարգը գործակալական ցանցերն են, եւ հենց այդ ժամանակներից է գալիս գործակալին որեւէ պարագայում չհանձնելու, անունը չհրապարակելու՝ իրեն հարգող ցանկացած հատուկ ծառայության ոսկե կանոնը։ Ավելին, հատուկ ծառայության ղեկավարները շատ հաճախ իրենք էլ չեն տիրապետում գործակալական ցանցի անուններին (այլ հարց է՝ ծածկանունը), քանի որ դա կարող է վտանգել գործակալին եւ կասկածի տակ դնել աշխատանքային արդյունավետությունը։ Իսկ, մյուս կողմից, ծառայության ղեկավարի համար գործակալական ցանցի տվյալներին տիրապետելն անվստահության նշան է սեփական հիմնարկի համապատասխան բաժնի պետերի եւ օպերատիվ աշխատողների նկատմամբ։ 

Այս կանոնը մինչ օրս գործում է աշխարհի` մեզ հայտնի բոլոր հատուկ ծառայություններում, որոնց երկրի ղեկավարները երբեք իրենց թույլ չեն տա այդ ծառայության պետերից գործակալական ցանցի մասին տեղեկատվություն պահանջել, քանի որ դա կարող է հանգեցնել վատ հետեւանքների։ Ի դեպ, կարծում եմ, դատարանի բակում երրորդ նախագահի տված մեկնաբանությունը՝ գործակալների հետ կապված, հենց վերոգրյալ ոսկե կանոնի մասին էր, ինչը նաեւ շատ մեղմ ակնարկ էր պարունակում իր մեջ՝ ուղղված այսօր մեր ԱԱԾ-ն քանդողներին։ 

Նիկոլ Փաշինյանը մեր օրերում այնքան է իջեցրել ամեն ինչի նշաձողը, որ վերը նշված սկզբունքներն ու կանոնները չէին էլ կարող վերջինիս համար զսպող հանգամանք լինել, եւ սա էլ պետք է ապականվեր ու պղծվեր։ Եվ հիմա ո՞վ կարող է ասել, թե այսքանից հետո մեր երկրի ԱԱԾ-ի հետ քանի իրական օգուտ տվող մարդ կհամագործակցի Հայաստանի ներսում։ Իսկ այս աբսուրդի թատրոնը տեսնելով ո՞ր մի խելագար օտարերկրացին պատրաստ կլինի հավաքագրվել սեփական արխիվները կամ դրանց իմիտացիան «ճ» կլասի մեդիաներով հրապարակող կառույցի կողմից։ Հարցերը հռետորական են, բայց տեղի ունեցողի հետեւանքները` աղետալի մեր երկրի դեռեւս քիչ թե շատ ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող կառույցի համար։ 

Պատկերացրեք՝ արտերկրում երբեմնի հետախուզական գործողություններ կատարած, երկրի ներսում հակահետախուզությամբ եւ հակաահաբեկչական գործողություններ իրականացրած կառույցն այսօր վերածվել է ինչ-որ փոքրոգի արարածի ներքաղաքական քմահաճույքները կատարող փոքրիկ կանտորայի։ Մի օր հակաահաբեկչական «Ալֆա»-ն դիմակներով ներխուժում է Վազգենենց ու մեր տուն, վախեցնում քաղաքական հակառակորդների երեխաներին, մյուս օրը 7-րդ վարչության աշխատակիցները գնում են Նիկոլի համար քահանա համոզելու, հաջորդ օրը վարչության պետերը կապարակնքում են եկեղեցին, հետո, ըստ մամուլում շրջանառվող եւ չհերքվող տեղեկությունների, զանգում են դատավորներին եւ ստիպում կալանք տալ փոքրոգի արարածի հակառակորդներին, իսկ որպես վերջաբան, ստիպում են հրապարակել ՊԱԿ-ի արխիվի՝ իմիտացիա ենթադրող փաստաթուղթ եւ վերջնականապես փակում հիմնարկի հիմնական նշանակության վերջին դուռը։ 

Անկեղծ ասեմ, ես այս ամենին մեծ ցավով եմ նայում, քանի որ մասնագիտության բերումով մեծ հետաքրքրություն եմ ունեցել հատուկ ծառայությունների կառուցվածքի եւ պատմության նկատմամբ։ Երկար տարիներ խորն ուսումնասիրել եմ աշխարհի ամենահայտնի հատուկ ծառայությունների պատմությունն ու արված օպերացիաները։ Մեծ բարեբախտություն եմ ունեցել անձամբ շփվել ՀՀ մի քանի պաշտոնաթող ԱԱԾ պետերի հետ եւ երբեք չեմ պատկերացրել, որ կգա մի օր, որ մեծ ԱԱԾ-ն ինչ-որ փոքրոգի անադեկվատ ռեժիմի պարագլուխ կհասցնի այս օրվան։ Բայց, ինչպես ասում են, սա էլ կավարտվի, եւ ապագայում, թեկուզ՝ ոչ հրապարակային, գնահատականներ կտրվեն այս օրերի գործողություններին, իսկ մինչ այդ դիմացե՛ք, ԱԱԾ-ի նվիրյալներ, դիմացե՛ք, պարոնայք սպաներ։ 

ԱԱԾ հակաահաբեկ­չական ջոկատի կողմից ռեժիմին քննադատելու համար ձերբակալված եւ կալանավորված, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Արմավիր» ՔԿՀ
23.12.2025թ.