Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

«Արցախ․ Վտանգված ժառանգություն» պատկերագրքի 2-րդ հատորի շնորհանդեսն է տեղի ունեցել

Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի նախաձեռնությամբ Երևանում՝ Արցախի ներկայացուցչության դահլիճում, կայացավ «Արցախ․ Վտանգված ժառանգություն» եռալեզու պատկերագրքի երկրորդ հատորի շնորհանդեսը։

Պատկերագրքի առաջին և երկրորդ հատորները՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ներկայացնում են Արցախի մշակութային ժառանգությունը, որն այսօր Ադրբեջանի կողմից ենթարկվում է ցեղասպանության։

Արցախի 44-օրյա պատերազմից հետո Համազգայինի Հայաստանի և Արցախի գրասենյակները նախաձեռնեցին այդ կարևոր հրատարակությունը՝ նպատակ ունենալով պատկերագրքի տարածման միջոցով աշխարհի ուշադրությունը սևեռել այն փաստի վրա, որ Արցախում վտանգված է հայկական մշակութային հետքը։

«Արցախ․ Վտանգված ժառանգություն» պատկերագիրքը կազմվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Քորթոշյանի կողմից՝ հիմնվելով հստակ փաստերի և մասնագիտական ուսումնասիրությունների վրա։ Այն նպատակ ունի փաստարկված պատասխաններ տալու Ադրբեջանի կեղծ քարոզչությանը։

Շնորհանդեսը բացվեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանի խոսքով։ Նա նշեց․«Գուցե ժամանակին մենք ըստ արժանվույն չենք հակադարձել Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, երբ նա տարիներ ի վեր փորձում էր աշխարհին ապացուցել, թե Արցախում հայկական հետք չկա։ Բայց այսօր իրավունք չունենք այդ հարցում թերանալու։ Արցախում ոչնչացման վտանգի տակ են բազմաթիվ հնամյա եկեղեցիներ և պատմական հուշարձաններ։ Ադրբեջանը շարունակում է քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ իրականացնել նոր ցեղասպանություն։ Ոչ ոք չի սաստում և չի բռնում նրա ձեռքը։ Այս պատկերագիրքը գուցե փոքր, բայց շատ կարևոր քայլ է՝ հակազդելու մեր հարևանների նկրտումներին և մեր մշակութային արժեքները աշխարհին ցույց տալու համար»։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում անդրադարձավ արցախահայության հավաքական վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հիմնախնդիրներին՝ ընդգծելով, որ նման գրքերի լույս ընծայումն ու տարածումն այսօր, առավել քան երբևէ, կարևոր են՝ միջազգային դիվանագետների հետ փաստարկներով խոսելու համար։

«Ի տարբերություն ՀՀ ներկա իշխանությունների, որոնք կարծում են, թե Արցախի հարցը փակված է, մենք շեշտում ենք` դա այդպես չէ։ Արցախում մշակութային ցեղասպանության իրողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հակամարտությունը գոյություն ունի և լուծված չէ։ Քանի դեռ ժառանգության պահպանման հարց կա, մենք պարտավոր ենք միջազգային բարձր հարթակներում շարունակաբար բարձրաձայնել և հետապնդել այն։ Այդ նպատակին են ծառայում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակները և նրա ուղեկից կառույցները, այդ թվում՝ Համազգայինը»,- նշեց Ռուստամյանը։

Ելույթներով հանդես եկան նաև պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, պատկերագրքի հեղինակ Րաֆֆի Քորթոշյանը, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանը։

Շնորհանդեսի ավարտին Ռուզան Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչությանը և բոլոր հովանավորներին, ովքեր աջակցել են պատկերագրքի առաջին և երկրորդ հատորների կյանքի կոչմանը։ Նա նաև երախտագիտություն հայտնեց Արցախի ներկայացուցչությանը՝ նշելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու։

Համազգայինի Երևանի գրասենյակ