ԵԱՏՄ-ն չի հանդուրժի Հայաստանի դիրքորոշումը. Մարիա ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայնՃամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներԲարսելոնան որոշում է կայացրել Ռեշֆորդի վերաբերյալՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվՎաշինգտոնը շատ մոտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի հասնելուն. ՎենսՕմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվելԵղեք ուշադիր․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Վալերի Ֆուդ»-ի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ«Փյունիկի» տարբերանշանի վրա կրկին կպատկերվի 10 և ավելի չեմպիոնական տիտղոսները խորհրդանշող աստղըԱՄՆ-ն կստանա «Իրանի նավթի կեսը» որպես երկրի վերականգնման փոխհատուցում․ ԹրամփԱրթուր Օսիպյանը ազատ կարձակվիԱպարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունըՊուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունըԱրտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունԱնկարան թույլ չի տա իրականացնել «Մեծ Իսրայելի» գաղափարը. ԷրդողանԵրևանից Սևան ուղղությամբ Չարենցավան-Քաղսի ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի երթևեկության համարԿարևորում եմ Հայաստանի և Պորտուգալիայի միջև փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերություններըՄտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է պատերազմի օրերին իր ելույթըՄԻՊ-ն այցելել է հացադուլ հայտարարած Օսիպյանին. քննարկվել է այլընտրանքային խափանման միջոցի հարցըԱնազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար աղոթք կբարձրացվիՆիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե ՀակոբյանՀայ հասարակությունը շարունակում է պահանջել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացում. Մարիա ԶախարովաՄի կողմ պետք է դրվեն «առաջնորդների» էգոիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունը. քաղաքագետԿվերադարձվի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքըԱրթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունըԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի արտաքին քաղաքականության ընտրության հարցն արդեն իսկ արդիական է. ԼավրովՄեր պետության ապագան որոշվում է ԿԸՀ-ում. պետք է ճնշում գործադրել և պերմանենտ հանրահավաք նախաձեռնել. ՀարությունյանՀԱՊԿ-ում կքննարկվի Հայաստանի նկատմամբ կանոնադրական հոդվածի կիրառման հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով․ ԼավրովՓախեք. խոսելու ենք և հասցնելու ենք ճշմարտությունը մեր ժողովրդին. ԶուրաբյանԶենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվելՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք»
Կրեմլը չի ​​սպասում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպում. Պեսկով
Ամենաանիմատ և չօգտագործվող կանգառից դիմում եմ տրանսպորտի վարչությանը. Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
Թուրքական մամուլում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ
Ունեզրկելու եմ, «բոմժ» եմ դարձնելու այս երեք ուժերին․ արդյո՞ք դա Փաշինյանի կողմից ուղղորդում չէ. լրագրողը՝ Արթուր Նահապետյանին (տեսանյութ)805 անձի մերժել են ՀՀ քաղաքացիություն տրամադրել5 երկրներ առաջարկել են ժամանակավորապես սահմանափակել ԵՄ նոր անդամների որոշ լիազորություններՎարչապետի աշխատակազմի համար բյուջեով ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ. Արայիկ Հարությունյան4 տեղամասում ձայները սխալ է մուտք արվել. Հովակիմյան (տեսանյութ)Ի՞նչ է սպասվում Հայաստանին մինչև տարեվերջ. Նաիրի ՀոխիկյանԿասեցվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)Առաջիկայում սպասվում են խուզարկություններ, ձերբակալումներ. Նահապետյան (տեսանյութ)Կոտայքում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինն էլ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին․ կա վիրավորՈրոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք․ Գալյան Նախկին քպական Հովիկ Աղազարյանը զբաղված է, մեղմ ասած, անպարկեշտ բամբասանքով. ՏոնոյանԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների ավարտի մասին Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է. Լուսինե ԹովմասյանՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրեն
Մամուլ

Եթե ձեր հոր վրա ինչ-որ մարդիկ կռիվ գան, արդյո՞ք նա իր երեխաներին կներքաշի կռվի մեջ․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն Արտաշես սարկավագ Աջապահյանն է: 

- Մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ այս կիրակի` դեկտեմբերի 28-ին, Նիկոլ Փաշինյանն իր «շրջիկ կրկեսով» փորձելու է մայր տաճարում պատարագ անել: Պարզ է, որ նպատակը մեկն է` քայքայել ու պղծել Հայ առաքելական եկեղեցին, որպեսզի Բաքվի հավանությունը ստանա: Ի՞նչ եք կարծում` այս անգամ ինչի՞ են ուզում հասնել նրանք, եթե հաշվի առնենք, որ նախորդ անգամները մարդիկ ինքնաբուխ եկել էին եկեղեցուն պաշտպանելու, այլ ոչ թե Փաշինյանի կողքը կանգնելու: Ի՞նչ եք կարծում` չարժե՞, որ Վեհափառն այս անգամ գոնե դիմի հավատավոր զանգվածին, որպեսզի աջակցեն, սատար կանգնեն եկեղեցուն…. Երբ նման ակցիաներ քաղաքական ուժերն են կազմակերպում, դա քաղաքական պայքարի է նման, իսկ եթե դա անի եկեղեցին, ընկալումը կլինի այլ:

- Քաղաքական ուժերը՝ ամեն մեկն իր հնարավորությունների չափով ակցիա է կազմակերպում` իր համար, բայց Հայ առաքելական եկեղեցու հոտը պետք է մի բան հասկանա, որ, անկախ այն բանից՝ անդամակցո՞ւմ է ինչ-որ կուսակցությունների կամ սատար՞ում է ինչ-ինչ ուժերի, թե ոչ, ինքը մնում է որպես Առաքելական եկեղեցու հոտ եւ ինչ-որ չափով պարտավոր է վտանգների դեպքում պաշտպանել իր եկեղեցին, իր սրբությունները, որոնք դարերի ընթացքում մշտապես եղել են ազգապահպանության սյունը: Սա է ողջ հարցը: Մեր ժողովուրը պիտի գիտակցի, որ արտաքին ուժերին ծառայող այս փոքր խմբակը, որն իսկապես շատ փոքր է, թեպետ ուզում է համառորեն ներկայանալ ողջ ժողովրդի անունից, ծառայում է օտարի շահերին: Ոչ մի առումով այս մարդիկ ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ: Անգամ իրենց նիստուկացով, իրենց ընտանեկան կարգավիճակով քրիստոնեական արժեքներին մոտ չեն: Ամեն ինչով նրանք հեռու են հայ ժողովրդից: Ժողովրդի մեջ մի փոքր գոյացություն են, խաժամուժ, որը ոչ մի իրավունք չունի ժողովրդին առաջնորդելու: Այդ խաժամուժը ոչ միայն չի կարող միջամտել հոգեւոր կյանքին, այլեւ անգամ աշխարհիկ կյանքում չի կարող ազդեցություն ունենալ: Ցանկացած ազգ առաջնորդ է ընտրում նրան, ով կլինի ազգային մտածողությամբ, հայրենասեր, ազնիվ, սակայն մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ կա իբրեւ իշխանություն, որն ապրում է մեր արժեքներին ու կրոնին լրիվ հակառակ: Ինչ-որ անհասկանալի ձեւով իշխանության են եկել, բայց այժմ չունեն ո՛չ լեգիտիմություն, ո՛չ էլ վստահություն` հանրության կողմից: Գործ ունենք օտարի իշխանությունների հետ: Մեր հավատքին, մեր ապրելակերպին, մեր փիլիսոփայությանը դեմ մարդիկ են նրանք:

- Բայց, ամեն դեպքում, ունեն իշխանական ռեսուրսներ, ուժայիններ, իրավապահ մարմինները ստրկամտորեն ծառայում են նրանց: Այս հանգամանքները հաշվի առնելով, ի՞նչ եք կարծում` չարժե՞ դիմել հանրության հավատավոր շերտին, որպեսզի սատար կանգնեն եկեղեցուն:

- Ձեր հարցին հետեւյալ կերպ կպատասխանեմ․ պատկերացրեք՝ Ձեր հոր վրա դրսից ինչ-որ մարդիկ են գալիս կռիվ, արդյո՞ք Ձեր հայրը իր երեխաներին կցանկանա ներքաշել այդ կռվի մեջ՝ գիտակցելով, որ այդ երեխաները չունեն մեծ ռեսուրսներ, հզոր չեն եւ այլն: Եկեղեցու դիրքորոշումն էլ այդպիսին է: Փորձում է իր զավակներին հնարավորինս հեռու պահել վտանգներից, այդ պատճառով էլ ոչինչ չի անում` իր սիրուց ելնելով: Եկեղեցին այդ խաչը միայնակ է տանում, միայն թե իր հավատավոր զավակները չվնասվեն, թեպետ այդ զավակները չափահասություն պետք է դրսեւորեն ու իրենց կամքով գան, կանգնեն եկեղեցու կողքին` առանց հրավերի սպասելու: Երբ մենք տեսնենք, որ մեր ծնողի վրա հարձակվում են, չենք սպասելու, չէ՞, որ ծնողը մեզ օգնության կանչի, ասի` եկեք ինձ փրկելու: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա հատուկ հրավերի սպասում: Անգամ անչափահաս լինելն այս պարագայում արդարացում չէ: Անգամ երեք տարեկան երեխան, երբ տեսնում է, որ ծնողին վնասում են, իր փոքրիկ ուժերը ներդնում է, որպեսզի ծնողին սատար կանգնի: Իրապես ամոթալի կլինի առաքելական եկեղեցու հետեւորդի համար, որ անհաղորդ նստի ու դիտի այս ամենը` կողքից, չմասնակցելով իր ծնողի` հոգեւոր հորը սատարելու գործին:

- Կիրակի օրը, ավանդույթի համաձայն, Մայր Աթոռում Սուրբ պատարագ է տեղի ունենալու: Տեղեկացանք, որ այն մատուցելու է Հայր Զաքարիան: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ տեղի կունենա, եթե այդ անբարեկիրթ զանգվածը սուլոցներով ու գռեհիկ վանկարկումներով գա ու ներխուժի տաճար:

- Նրանք հազար ու մի անշնորհքություն կարող են անել, իմ երեւակայությունը չի բավականացնում՝ պատկերացնելու համար, թե նրանք ինչ լկտիությունների ու լպիրշությունների են ընդունակ, սակայն մենք պետք է հասկանանք, որ նրանց ասած պատարագը ոչ մի կապ չունի իրական պատարագ ասվածի հետ: Նրանցը չաղոթելու, աղոթքին հակադրվելու միջոցառում է, որը կազմակերպում են եկեղեցիներում: Նրանց գլխավոր նախապայմանը Վեհափառի համար չաղոթելն է: Եթե իրենք քրիստոնյա են, իսկ քրիստոնեությունը մեզ սովորեցնում է աղոթել անգամ թշնամիների համար, այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինչ-որ մի խմբակ, որն ինքն իրեն քրիստոնյա է համարում, շեղվում է Քրիստոսի խոսքից եւ հրաժարվում է աղոթել Վեհափառի համար: Դրա համար մենք պետք է միանշանակ ֆիքսենք, որ այդ մարդիկ քրիստոնյա չեն: Նրանց վարքը կապ չունի քրիստոնյա մարդու վարքի հետ: Քրիստոսն ասում է` դատաստանի օրը շատերն են ասելու` տեր-տեր, սակայն ես ասելու եմ՝ երբ հիվանդ էի, ինձ այցի չեկաք… ջուր չտվեցիք: Այս մարդիկ եթե հրաժարվում են աղոթել, ապա հրաժարվում են աղոթել Աստծո համար: Աստծուն չծառայող տարրեր են նրանք: Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ պատարագն իշխանության համար ապօրինությունների քող է: Եկեղեցաքանդ շարժումը հակաաստվածային է, եկեղեցու դեմ պայքարողը պայքարում է Աստծո դեմ: Աղոթքի դեմ պայքարողն ինչպե՞ս կարող է եկեղեցու համար մտածել: Սա ինչ-որ մի չաղոթողների աղանդ է: Լպիրշների ու լկտիների այս խումբը երբեք եկեղեցի չի մտել ու չունի հաղորդության գիտակցում: Նույնիսկ այս 10 եպիսկոպոսները սրտով եկեղեցում չեն եղել այս տարիներին, էլ ուր մնաց՝ այդ ամբոխը: