Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել անձի կողմից համակարգչային խարդախություն և փողերի լվացում կատարելու վերաբերյալ:

«Մասնավորապես Մ.Ա.-ն 2021 թվականի հունիսի 24-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով ապօրինի հասանելիություն է ստացել տարբեր կայքերում գրանցված խաղային և վճարահաշվարկային կազմակերպությունում գրանցված հաշվառման հաշիվներին և համակարգչային տվյալը մուտքագրելու միջոցով հափշտակել է անձանց խաղային հաշիվներին և կցված բանկային քարտերին առկա ընդհանուր 3 մլն 398 հզր 350 ՀՀ դրամ գումարը:

Այնուհետև Մ.Ա.-ն հափշտակված գումարը ելքագրումների կամ խաղային պարտությունների տեսքով փոխանցել է տարբեր կայքերում այլ անձանց անվամբ գրանցված և իր կողմից փաստացի կառավարվող խաղային, էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ ստանալով դրանք տնօրինելու հնարավորություն:

Բացի այդ՝ Մ.Ա.-ն հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցնելու նպատակով մշակված հանցավոր գործողությունների կիրառմամբ մի շարք անձանց՝ իր կողմից կառավարվող հաշիվներից մյուս հաշիվներին փոխանցելու, նոր հաշվում առաջացած գումարը որպես խաղադրույքի արդյունքում առաջացող հաղթանակ ցուցադրելով, խաղադրույքներով և կանխիկացումներով կատարել է փողերի լվացում:

Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (փողերի լվացումը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: