Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Կասկած չունեմ, որ օրվա կառավարիչներն իրենց մեղքերը պատմական կերպարների վրա բարդելու շարքում մի օր էլ կհիշեն Զաքարեին. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ գնահատմամբ, Հայոց պատմության ամենաչգնահատված կերպարներից մեկը Զաքարե Զաքարյանն է, ում իրականացրած գործերն ու քայլերը շատ հաճախ կամ չեն լուսաբանվել, կամ ուղղակի շատ հպանցիկ ու լղոզված ձևով են մեկնվել։

Մարդ, ով Հայրենիքի ու ազգի համար արեց հնարավոր ու անհնարին գրեթե ամեն ինչ։

Ի դեպ, թերևս քչերը գիտեն, որ Զաքարեի և նրա եղբայր Իվանեի ամենահավատարիմ ու մտերիմ բարեկամներից մեկը եղել է Մխիթար Գոշը, նա նաև եղել է Զաքարեի գլխավոր խորհրդականը (ու խոստովանահայրը)։

Այսինքն՝ ստացվում է, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանի ղեկավարի ամենամտերիմ անձը եղել է ժամանակի թիվ մեկ մտածողներից մեկը և, ամենակարևորը, հոգևորական։ Սա ինքնին խոսում է Զաքարեի հավատավոր ու աստվածավախ լինելու փաստի մասին։

Միաժամանակ լինելով աշխարհիկ զորահրամանատար, ամբողջովին զբաղված լինելով պետության տարբեր տարածքներ վերանվաճելով, պատմական վրեժներ լուծելով՝ նա ունեցել է հավատքի նկատմամբ առանցքային մոտեցում։

Բնավ պատահական չէ, որ Զաքարեի նախաձեռնությամբ են կառուցվել միջնադարյան Հայաստանի ամենաշքեղ գոհարները՝ Հաղպատի, Սանահինի, Քոբայրի ու Հառիճավանքի վանական համալիրները, Ախթալայի շքեղ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Ամբերդը, ինչպես նաև վերակառուցվել են Հայաստանի տարբեր գավառները միմյանց կապող միջպետական մայրուղիները։

Զաքարեի ամենակարևոր քայլերից էր Անի մայրաքաղաքի վերանվաճումը, որը նա իրականացնելով ցույց տվեց, որ նախկին իշխանության՝ Բագրատունիների նկատմամբ ունի մեծ ակնածանք, և իշխանության շարունակականությունը տվյալ դեպքում ամենակարևոր դրվագներից մեկն էր։

Եվ որպես վերջաբան․ ժամանակակից Հայաստանի բուն տարածքը՝ գումարած Ուտիքն ու Գողթան գավառները, սելջուկներից վերանվաճվել են հենց Զաքարյանի շնորհիվ, և բնավ կասկած չունեմ, որ օրվա կառավարիչներն իրենց մեղքերը պատմական կերպարների վրա բարդելու շարքում մի օր էլ կհիշեն Զաքարեին։

Հենց Զաքարեն էր, որ, չմոռանալով Խրամ եկեղեցում հայ նախարարներին խաբեությամբ վառելու փաստը, 500 տարի անց Արդեբիլի էմիրի և օտար նվաճողների հետ նույն կերպ է վարվում ու արյան վրեժ լուծում»։