Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Թող 2026 թվականը լինի մեր պետականության պահպանման ու ոչնչացող արժեհամակարգի վերականգնման տարի

Սիրելի հայրենակիցներ, ընթերցողներ, գործընկերներ, մեր հայ ժողովուրդ...

Որքան էլ շատերը համաձայն չլինեն՝ անցող 7 տարին հայ ազգի համար ծանր է եղել. պանդեմիա, պատերազմ, մարդկային ու տարածքային մեծ կորուստներ` անդառնալի հետևանքներով:

Թշնամուն սկուտեղի վրա մատուցվեց Արցախն ու Հայաստանի սուվերեն տարածքից որոշ հատվածներ...

Ու հիմա, մեր ազգի համար պարզորոշ չէ՝ ինչ է լինելու վաղը, հատկապես, երբ բարձր մակարդակով՝ երկրի իշխանության հովանու ներքո, փորձ է արվում արժեզրկել եկեղեցին, մեր հավատքն ու կրոնը:

Սա արվում է անձնավորման շղարշի ներքո: Բոլոր խելամիտ մարդիկ հասկանում են՝ դարեր շարունակ մեր կրոնը հանդիսացել է պետականության պահպանման ու հայ ազգի գոյության հիմքը:

Այժմ, վարկաբեկելով եկեղեցու սպասավորին՝ ինքնըստինքյան վարկաբեկվում է ու հետին պլան մղվում նաև եկեղեցու դերը:

Այս ֆոնին դժվար է ակնկալել բարեմաղթություն, հաջողություն, երջանկություն, ձեռքբերումներ, բայց պետք է հավատալ՝ դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ հնարավոր է եղածը փրկել...

NEWSPRESS.am կայքի ողջ անձնակազմը՝ հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, մաղթում է, որ 2026 թվականը լինի սիրո, հանդուրժողականության, համերաշխության, համբերության, խոհեմության ու միասնության տարի:

Խոհեմություն լրջմտություն ու գոնե մի քիչ հայրենասիրություն` մեր երկրի ղեկավարներին։

Լուրջ քայլեր ու վերջապես անհադուրժողականություն` քաղաքական ընդդիմությանը։

Համբերություն ու հանդուրժողականություն մեր հայ հասարակությանը, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին, եղբայրներին, մայրերին ու հայրերին:

Սթափություն՝ այս ամենը չնկատող հասարակությանը:

Առողջ միտք ու հոգի ենք մաղթում մեր հասարակությանը, որպեսզի կարողանան դիմակայել ցավին, տանջանքներին, չտրվել հուսահատությանն ու նորից ոտքի  կանգնել` վճռական ու միասնական քայլերով...

Ցանկանում ենք, որ 2026 թվականը մեր մի պատառ դարձած երկրի համար լինի նվաճումների ու հաջողությունների տարի։ Կարողանանք պահպանել եղածն ու հետ բերել կորցրած հայրենիքը։

2025-ն էլ այլևս պատմություն դարձավ ու տխուր գրառմամբ մի էջ ավելացավ Հայաստանի պատմության մեջ։

Թերթեցինք հայ հասարակության ինքնիշխան պետականության ու արդար երկիր ունենալու երազանքի ևս մեկ էջ։

Թող 2026 թվականը լինի ավելի հաջող մեր պետականության պահպանման ու ոչնչացող արժեհամակարգի վերականգնման համար:

Թող ոչ մի արհավիրք չխաթարի մեր վաղվա սերնդի՝ հայ սերնդի ապագան։

Թող առողջանա մեր վիրավոր բանակը ու շարունակի ռազմատենչ շնչով և հայրենասիրությամբ պաշտպանել երկրի սահմանները թշնամուց:

Քաջություն, անկոտրուն կամք ու անձնվիրություն զինվորին։

Շնորհավոր թող լինի Ամանորն ու Սուրբ Ծնունդը...