Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Տեսանյութ

Ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները չունեն որևէ արդարացում. Գարեգին Երկրորդ

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձով է հանդես եկել Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով:

 «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն համայն աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույզ մեր ողջ ժողովրդին։

Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով՝ հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, Նոր տարի մուտք ենք գործում նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում։ Շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականները, ազգային բարերարը և նվիրյալ հայորդիներ։

Տարեմուտը, սիրելիներ, հրավեր է նորոգվելու, վանելու մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը, իսպառ բացառելու ատելությունն ու թշնամանքը, անհանդուրժողության և անօրինականության հանցավոր երևույթները։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության»,- հռչակում է Սուրբ Գիրքը (Ա Կոր. 14։33)։ Մեր կյանքում երկնապարգև խաղաղությունը, օրհնություններն ու շնորհները հաստատուն են մնում միմյանց նկատմամբ սիրո, ներողամտության և համերաշխության դրսևորմամբ։ Հիրավի, խաղաղության և սիրո մեջ է գործում Աստված, և իրական սերն ու ներքին խաղաղությունն են բարիք դառնում թե՛ անհատի և թե՛ ժողովրդի համար: Ազգը զորեղ է, և պետությունը՝ անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները, ավանդույթներն ու նախնյաց ժառանգությունը, երբ որևէ պատրվակով չի ձևախեղվում պատմական հիշողությունը, կասկածի տակ դրվում մեր Սուրբ Եկեղեցու բազմադարյա առաքելությունը։ Այսօր ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։ Եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի, որում ապրում է, այլ՝ միայն Քրիստոսին։ Առաքելահիմն Հայոց Եկեղեցին Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնով Երկնավորի շնորհն է մեր ժողովրդին՝ ազգանվեր, հայրենաշեն ու հայապահպան իր ծառայությամբ։

Տարեմուտի խորհրդաշատ այս պահին, սիրելիներ, Հայրապետիս հորդորն է՝ ամուր և աներեր պահենք  մեր հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը։ Թույլ չտանք, որ անցնող տարվա փորձությունները կարծրացնեն մեր սրտերը, հարմարվողականությունն ու անտարբերությունը լինեն մեր ուղեկիցը՝ տկարացնելով մեր հույսը և թուլացնելով մերազգային ոգին։ Աննվազ նախանձախնդրությամբ գործենք՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության և Բաքվում անմարդկային նվաստացումների ենթարկվող մեր հայրենակիցների ազատ արձակման։ Սերն առ հայրենին, առ մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին դարձնենք առանցքը մեր կյանքի, ներշնչող ուժը խիզախումների ու հանձնառությունների, իմաստավորումը ամեն զոհողության։ Բարի և արժանապատիվ ընթացքով վերահաստատենք եղբայրսիրության, փոխադարձ հարգանքի, զորակցության մթնոլորտը մեր հայրենիքում, ազգային կյանքում և միջանձնային հարաբերություններում։ Դժվարին այս շրջանը, անտարակույս, պիտի հաղթահարենք մեր լույս հավատի, մեր միասնականության, հաստատակամության ու տոկունության շնորհիվ՝ ունկնդիր առաքելական պատգամին. «Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կոր․ 13:11)։

Աղոթենք Հայոց բանակի սպաների և զինվորների, նեղությունների ու կարիքի մեջ գտնվողների, գերեվարված ու անհայտ կորած և բանտերում արգելափակված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։ Առ Տերն ապավինությամբ թող մեր հայացքը դեպի ապագան համակված լինի լավատեսությամբ, որով 2026 թվականը կարող պիտի լինենք դարձնել նոր հնարավորությունների տարի՝ առավել ամրացնելու և զորացնելու մեր պետականությունը, ազգային ինքնությունն ու հոգևոր մեր կյանքը։ Ըստ առաքյալի պատգամի՝ ընթանանք ինչպես լուսո որդիներ, քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը (հմմտ․ Եփ․ 5։8-9)։ Թող Աստծո սերն ու շնորհները միշտ սփռված լինեն հայրենական ու ազգային մեր անդաստանում և ամենքիս սրտերում։

Աստված օգնական և պահապան մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ և հավիտյան։

Շնորհավոր նոր տարի»։