Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՎրաստանի առողջապահության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էՄաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասինStarship-ն առաջին ուղեծրային թռիչքից հետո վայրէջք կատարելիս պայթել է«Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովՌԴ 102-րդ ռազմաբազայի 25-ամյա ծառայողի մոտ հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցՍուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձն էՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայրԻնդոնեզիայում Պապանդայան հրաբուխը փայլել է հազվագյուտ կապույտ բոցովԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՀայաստանի հավաքականը գերդրամատիկ խաղում տանը զիջեց Չեռնոգորիայի ընտրանունԻշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ ՎարդանյանԵմենում հայտարարել են համընդհանուր զորահավաք՝ հուսիթներին դիմակայելու համարՆեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ի հարձակման մասին Եգիպտոսի նախազգուշացումների վերաբերյալ հաղորդագրություններըՌուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգելԱշխարհի հնագույն ազգային եկեղեցին` ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի պետության կողմից․ ԵԽԽՎ պատգամավորՄիջազգային հեղինակավոր գործիչներն աջակցություն են հայտնում ԱՀԿ գլխավոր տնօրենի հայ թեկնածուինՄխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված հայ-վատիկանյան համատեղ նամականիշ է թողարկվելՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրություններըՕկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներՆերողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր ԳրիգորյանՀՀ-ի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի 50 հազար կրթական բաժանորդագրությունՆորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործումԻրանի արտգործնախարարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում կհանդիպի միջնորդների հետ. ISNAԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է․ խոսնակՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների լուրերը չեն համապատասխանում իրականությանըԵԱՏՄ-ում ապրանքների ազատ տեղաշարժի համար կարևոր է անասնաբուժական անվտանգությունը. ԵՏՀՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԻրանը բանակցություններ կվարի ոչ թե ԱՄՆ-ի, այլ միջնորդների հետ․ TasnimԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ ՍուրենյանցՀամազգային մարտահրավերներն ու Եկեղեցու դեմ արշավը․ քննարկում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումԴուք՝ Հ1-ի ղեկավարություն, Հայաստանի ադրբեջանացման կեղտոտ գործի հանձնակատարներն եք․ Ռուբեն ՄելիքյանՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՀայկ Կոնջորյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահՂազախստանում մեկ օրում 3 երկրաշարժ է տեղի ունեցելԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներՏավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են երեք անձի (տեսանյութ)Գյումրիի հարյուրավոր հասցեներում 28 ժամ ջուր չի լինի Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազությունՀայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն ՍրբազանՍա է մեծ բանավեճի թեման` ինչպես բարեփոխել Հանրայինը, որ մուտիլովշիկներին, եկեղեցու ու կյանքի գողերին եթեր չկանչեն էշ-էշ խոսելու. Հովհաննես ԻշխանյանՑավալի է.. ո’չ մի ցավի, ո’չ մի աղետի նկատմամբ սովորական մարդկային սոլիդարություն չունենք այլևս․ քաղաքագետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՄարին Լը Պենը շարունակում է մնալ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն
Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս»-ի մնացորդներ
Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին
Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու. Իվետա Տոնոյանը
Հասարակություն

Կաթողիկոսի վրա քար նետող «կուսակրոն» հոգևորականներից մեկն Արգիշտի Քյարամյանի հա՞յրն է

Նիկոլ Փաշինյանի հետ գործարքի մեջ մտած` Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան սրբազան հայրերը  Վեհափառ Հայրապետի թիկունքում դավեր նյութելով՝ ստորագրեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին գահընկեց անելու հայտարարության ներքո (հայտարարությունը՝ ստորև):

10 տիրադավերի անունները վաղուց հայտնի են.

1.Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

2.Վայոց  ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյան

3.Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան

4.Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան

5.Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

6.ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան

7.Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան

8.Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյան

9.ԱՄՆ Արևմտյան Թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյան

10.Սիմոն արքեպիսկոպոս Ադամյան

Հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանի հրապարած տեսանյութում, որը նա նկարահանել է տվել  վարչապետի կեցավայրում տիրադավերի սև գործի ժամանակ, կադրում երևում են 10 սրբազաններից միայն 7-ը: Ստացվում է, որ կադրում չերևալու կամ մեկ այլ պատճառով, 3 տիրադավ որոշել են աչքի չընկնել:

Երևի հաշվի չեն առել, որ Փաշինյանը կհրապարակի իրենց իսկ անունների դիմաց արված ստորագրությունների փաստաթուղթը:

3 «ծպտյալներից» մեկը Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն է:

Նրանք, ովքեր չեն հիշում՝ հիշեցնենք, իսկ ովքեր չգիտեն՝ տեղեկացնենք, որ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի անունն ասոցացվում է Արգիշտի Էլբեկի Քյարամյանի հետ:

Իսկ ավելի կոնկրետ՝ շրջանառվում են տեղեկություններ, որ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը (գավազանի անունը՝ Էլբեկ Երեմի Քարամյան) Արգիշտի Քյարամյանի կենսաբանական հայրն է:

Փոքրիկ ակնարկի կարգով նկատենք, որ այս աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ սկսեց շշուկներ տարածվել, թե որտեղից երիտասարդ պաշտոնյային այսքան ունեցվածք: Այդ ժամանակ Արգիշտի Քյարամյանը պարզաբանեց, թե հայտարարագրում ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին։ Գումարների մի մասն էլ, ըստ Քյարամյանի պարզաբանման, ստացվել է Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքով զբաղվող մերձավոր ազգականների և ընտանիքի այլ բարեկամների պարբերական նվիրատվություններից։

Այս բացատրությունից հետո սոցցանցերում սկսվեցին տարատեսակ զվարճալի մեկնաբանություններ՝ կասկածի տակ դնելով նման առատաձեռն քեռու գոյությունը։ Ապա տեղեկություն տարածվեց, թե այս ամենի հիմնական «հովանավորը» նրա հայրն է՝ Կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը (Առաքել եպիսկոպոս), որը, սակայն, հերքել է նրա հայրը լինելու հանգամանքը՝ նշելով, թե Արգիշտին իր հորեղբոր թոռն է։

Ավելի ճիշտ ոչ թե հերքել է, այլ նյարդային ջղաձգումներով պատասխաններ է տվել, հավանաբար, զգուշանալով՝ իրականությունը ջրի երես հանելուց:

Երբ նրան հարցրել են այդ մասին՝ կուսակրոն համարվող հոգևորականը նեղսրտել է. 

«Իմ ազգանունը Քարամյան է, և Արգիշտին իմ ազգականն է։ Եթե դուք ինձ չպիտի հավատաք, ապա ինչո՞ւ եք զանգահարել։ Սրանով ավարտում եմ, քանի որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի»։

Հարցին, թե ի՞նչ ազգական է Արգիշտին իրեն, Սրբազանը պատասխանել է. «Իմ հորեղբոր թոռն է Արգիշտին։ Աստծո օրհնությունը Ձեզ, Մնաք բարյավ»։

Սակայն այստեղ կա շատ պարզ մի բան՝ Արգիշտի Քյարամյանի հայրանունը հենց Էլբեկ է:

Հարկ է ընդգծել, որ Հայաստանում, ըստ ՀՀ ընտրողների պետռեգիստրի, միայն մեկ Էլբեկ Քյարամյան կա, և այդ մեկը Կոտայքի թեմի առաջնորդն է:

Արգիշտի Քյարամյանն էլ իր հարցազրույցներից մեկում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր՝ Էլբեկ Քյարամյանն իր հա՞յրն է, թե՞ ոչ․ նա դա համարում է անձնական տվյալ։

Իսկ ինչպես հայտնի է, ըստ Հայ Առաքելական եկեղեցու կանոնների, թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը։ Այսինքն՝ Քյարամյանի հոգևորական հայրը ամուսնանալով, կամ գուցե առանց ամուսնանլու զավակ ունենալով, խախտել է ՀԱԵ կանոնները։

Ինչպես ասում են՝ ճակատագրի հեգնանք է. այսօր արդեն ստացվում է, որ կաթողիկոսի հնարավոր զավակ ունենալու դեմ բողոքում ու նրան փորձում է իր ստորագրությամբ գահընկեց անել մի հոգևորական, ով ևս կասկածվում և մեղադրվում է ՀԱԵ կանոնները խախտելու և զավակ ունենալու մեջ:

Այնպես որ, կաթողիկոսի վրա քար նետող սրբազանն անմեղ չէ:

Արմինե Մկրտումյան